Սա՞ է քա­րոզ­չա­կան «հրա­դա­դա­րը»

Սա՞ է քա­րոզ­չա­կան «հրա­դա­դա­րը»
09.10.2020 | 00:32

Թշ­նա­մին մեր տղեր­քի ու­ժին չի դի­մա­նում, ճո­ղոպ­րում է, հաս­կա­ցել է և վա­ղուց է հաս­կա­ցել, թե ում հետ գործ ու­նի, իսկ ներ­սում նո­րից «սևե­րի» որս է սկս­վել։ Այն, ինչ ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գրեց իր ֆեյս­բու­քյան է­ջում, որն ու­ղիղ թշ­նա­մու դի­տա­կե­տում է, սթափ ու­ղե­ղով դժ­վար է հաս­կա­նալ։ Ե­թե հի­պո­թե­տիկ պատ­կե­րաց­նենք, թե ա­մեն բա­ռը ճիշտ է, պա՞հն է ար­դյոք դա հան­րայ­նաց­նե­լու, մա­նա­վանդ որ, ԱԱԾ-ին ար­դեն հրա­հանգ­ված է զբաղ­վել դրա­նով։ Բայց Փա­շի­նյա­նը Փա­շի­նյան չէր լի­նի, ե­թե հա­տուկ չըն­դգ­ծեր. «Այս պա­հին քնն­վում են տար­բեր վար­կած­ներ, նե­րա­ռյալ քա­ղա­քա­կան ուղ­ղորդ­ման վար­կա­ծը, բայց դեռևս շատ բան պարզ­ված չէ»։


Նախ` ե­թե շատ բան պարզ­ված չէ, ի­մաստ ու­նի՞ պա­տե­րազ­մա­կան այս լար­ված վի­ճա­կում նոր կր­քեր բոր­բո­քե­լը։ Չէ՞ որ այս պա­հին մար­տա­դաշ­տում հա­վա­սա­րա­պես կռ­վում են բո­լո­րը, նաև թշ­նա­մի ո­րակ­ված «սևե­րը»։ Եվ սա կոչ­վում է ռազ­մա­կան դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված քա­րոզ­չա­կան «հրա­դա­դա՞ր»։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ