Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչ հա­րա­բե­րու­թ­յուն­ներ էլ լի­նեն ՀՀ և ՌԴ ղե­կա­վար­նե­րի միջև, Ռու­սաս­տանն իր բո­լոր պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը կա­տա­րում է

Ինչ հա­րա­բե­րու­թ­յուն­ներ էլ լի­նեն ՀՀ և ՌԴ ղե­կա­վար­նե­րի միջև, Ռու­սաս­տանն իր բո­լոր պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը կա­տա­րում է
09.10.2020 | 00:53

Ար­ցա­խյան նոր պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր թերևս ա­մե­նից ոչ միան­շա­նակ, մեծ հե­տաք­րք­րու­թյուն և ա­մե­նա­թեժ բա­նա­վե­ճեր ա­ռա­ջաց­նող թե­մա­նե­րից մե­կը պա­տե­րազ­մա­կան զար­գա­ցում­նե­րում Ռու­սաս­տա­նի դե­րա­կա­տար­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն են։ Երբ Թուր­քիան բա­ցա­հայ­տո­րեն կանգ­նեց Ադր­բե­ջա­նի կող­քին, և բո­լո­րի հա­մար հաս­կա­նա­լի դար­ձավ, որ այս ան­գամ պա­տե­րազ­մը ոչ այն­քան Ար­ցա­խի կամ Հա­յաս­տա­նի միջև է, որ­քան եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի պա­տե­րազմն է Թուր­քիա­յի դեմ, ան­մի­ջա­պես հարց ա­ռա­ջա­ցավ՝ ի՞նչ վար­քա­գիծ է որ­դեգ­րե­լու Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը։
Այս բա­նա­վե­ճը, ար­տա­քին քա­ղա­քա­կան և ար­ցա­խյան հա­մա­տեքս­տից բա­ցի, ստա­ցավ նաև ներ­քա­ղա­քա­կան բնույթ։ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման թե­ման ան­մի­ջա­պես վե­րա­կեն­դա­նա­ցավ։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­տա­քին քա­ղա­քա­կան վեկ­տո­րի յու­րա­քան­չյուր թև չէր մո­ռա­նում իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյու­նը պաշտ­պա­նել, ին­չից հս­տակ երևում է, որ մարտն ու­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու ներ­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ։
Ռու­սաս­տա­նի հրա­պա­րա­կայ­նո­րեն որ­դեգ­րած չե­զո­քու­թյունն ար­ցա­խյան պա­տե­րազ­մում Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին լուրջ դժ­գո­հու­թյուն­ներ էր ա­ռա­ջաց­նում։ Եվ ե­թե հա­սա­րա­կու­թյան ո­րոշ հատ­վա­ծի մոտ դա բնա­կան դիր­քո­րո­շում էր, ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր Ռու­սաս­տա­նից ա­վե­լի մեծ սպա­սում­նե­րով, ա­պա այս­պես կոչ­ված‚ արևմտա­մետ թևը փոր­ձում էր այս թե­մա­յով սպե­կու­լյա­ցիա­ներ ա­նել, դի­վի­դենդ­ներ շա­հել ու հեր­թա­կան ան­գամ կաս­կա­ծի տակ դնել ՌԴ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից լի­նե­լու ի­րո­ղու­թյու­նը։


Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շումն ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վեր­ջին 10 օ­րե­րի ըն­թաց­քում մի քա­նի փուլ ան­ցավ։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում ՌԴ-ն հայ­տա­րա­րեց, որ ին­քը, ի տար­բե­րու­թյուն Թուր­քիա­յի, չի կա­րող հան­դես գալ պա­տե­րազ­մի կող­մե­րից որևէ մե­կի օգ­տին, քա­նի որ որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից մե­կը՝ պետք է լի­նի չե­զոք ու պահ­պա­նի միջ­նոր­դա­կան իր ա­ռա­քե­լու­թյու­նը՝ միա­ժա­մա­նակ դա­տա­պար­տե­լով եր­րորդ եր­կր­նե­րին, ո­րոնք ա­ջակ­ցում էին հա­կա­մար­տու­թյան կող­մե­րից մե­կին, տվյալ դեպ­քում՝ Թուր­քիա­յին։ Ռու­սաս­տա­նի այս չե­զո­քու­թյու­նը Հա­յաս­տա­նում ինչ-որ տեղ ար­դա­րա­ցի դժ­գո­հու­թյուն էր ա­ռա­ջաց­նում։ Հա­սա­րա­կու­թյան սպա­սում­նե­րը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցից կար­ծես թե շատ ա­վե­լի մեծ էին։ Հա­յաս­տա­նի արևմտյան կամ ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան դաշ­տի սո­րո­սյան թևը Ռու­սաս­տա­նի սա­ռը կեց­վածքն ան­մի­ջա­պես պայ­մա­նա­վո­րեց ՌԴ և ՀՀ ղե­կա­վա­րու­թյան միջև առ­կա խն­դիր­նե­րով։ Ի­հար­կե, այդ ա­մե­նում ճշ­մար­տու­թյուն կար. վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում դժ­վար էր թաքց­նել, որ Պու­տի­նի և Փա­շի­նյա­նի միջև կան լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, իսկ ե­թե ա­վե­լի պարզ խո­սենք, ա­պա ՌԴ վեր­նա­խավն ու ան­ձամբ Պու­տինն ակն­հայ­տո­րեն կորց­րել էին վս­տա­հու­թյու­նը ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ին­չը չէր էլ թաքց­վում, ան­գամ շատ հս­տակ ցույց էր տր­վում, թե ռու­սա­կան կողմն ում է ա­ջակ­ցում, և ով է ՀՀ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում իր նա­խընտ­րած թեկ­նա­ծուն։ Հայ-ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան պա­տե­րազ­մը սկս­վեց մի ֆո­նի վրա, երբ Հա­յաս­տա­նը հայ­տն­վեց ա­ռանց դաշ­նակ­ցի վի­ճա­կում։ Ռու­սաս­տա­նը և ան­ձամբ Պու­տի­նը չէին շտա­պում հօ­գուտ Հա­յաս­տա­նի քայ­լեր կա­տա­րել։ Ան­գամ ՀՀ վար­չա­պե­տի մի­մյանց հա­ջոր­դող զան­գե­րը Վլա­դի­միր Պու­տի­նին, ո­րոնք ակն­հայ­տո­րեն նպա­տակ ու­նեին էլ ա­վե­լի ակ­տի­վաց­նե­լու Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը, ո­րոնք ուղղ­ված կլի­նեին նաև կրա­կը դա­դա­րեց­նե­լուն, կար­ծես թե ար­դյունք չէին տա­լիս, և ա­մեն ինչ սահ­մա­նա­փակ­վում էր հեր­թա­պահ կո­չե­րով։ Եվ այդ ա­մենն այն­քան ձևա­կան էր, որ Ռու­սաս­տա­նը հրա­պա­րա­կա­յին որևէ կապ չէր հաս­տա­տում հա­կա­մար­տու­թյան մյուս կող­մի՝ Ադր­բե­ջա­նի հետ։ Թեև ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն էր, որ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րին ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի ա­ռա­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ էր. այդ­պի­սով ռու­սա­կան կողմն ար­ձա­նագ­րեց, որ կոնֆ­լիկ­տի ի­րա­կան կող­մը ոչ թե Ադր­բե­ջանն է, այլ Թուր­քիան։
Ինչևէ, Ռու­սաս­տա­նի չե­զո­քու­թյու­նը ար­ցա­խյան պա­տե­րազ­մում բա­վա­կա­նին տևա­կան էր՝ է՛լ ա­վե­լի խո­րաց­նե­լով խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո՛չ ՀԱՊԿ ձևա­չափն ար­դյու­նա­վետ չեն այս հա­կա­մար­տու­թյան լուծ­ման հար­ցում։


Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի երկ­րորդ շա­բաթ­վա սկզ­բին, սա­կայն, ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ գրանց­վե­ցին ՌԴ պահ­ված­քում։ Հա­յաս­տա­նի կող­մից ա­ռաջ քաշ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կան այն դոկտ­րի­նը, թե Թուր­քիան այս պա­տե­րազ­մով մուտք է գոր­ծում կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան և փոր­ձում է խա­ղից հա­նել Ռու­սաս­տա­նը, կար­ծես թե սկ­սեց ար­դյունք­ներ տալ։ Բա­վա­կա­նին լուրջ պայ­քար սկս­վեց հենց ռու­սա­կան է­լի­տա­յում‚ այն ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև, ո­րոնք իս­կա­պես Թուր­քիան ան­վա­նում են լուրջ վտանգ։ Այս պայ­քարն ակ­նա­ռու էր ան­գամ նաև ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Աս­տի­ճա­նա­բար հաս­կա­նա­լի դար­ձավ, որ ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի, գե­նե­րալ­նե­րի, ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի տե­սա­կե­տը գե­րա­կա­յում է, և ՌԴ ղե­կա­վա­րու­թյան դիր­քո­րո­շու­մը ա­վե­լի ու ա­վե­լի կոշ­տա­նում է։ Այս ա­մե­նի գա­գաթ­նա­կե­տը դար­ձան ոչ միայն կրեմ­լյան վար­չա­կազ­մի, այլև ՌԴ ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Նա­րիշ­կի­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Մի­ջին Արևել­քից տա­րա­ծաշր­ջան ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­մուծ­ման մա­սին։ Նշ­վեց, որ Ռու­սաս­տա­նը չի կա­րող այդ ա­մե­նին ան­տար­բեր դիր­քո­րո­շում դրսևո­րել։ Ակ­նա­ռու էր, որ այդ հայ­տա­րա­րու­թյա­նը պետք է հետևեին կոնկ­րետ քայ­լեր։ Թերևս ա­ռա­ջին ակ­տը տե­ղի ու­նե­ցավ ոչ թե ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թա­տե­րա­բե­մում, այլ Սի­րիա­յում, որ­տեղ Ռու­սաս­տա­նի օ­դա­յին ու­ժե­րը ռմ­բա­կո­ծե­ցին ա­հա­բե­կիչ­նե­րին, ո­րոնք ա­վան­դա­բար կապ­վում են Թուր­քիա­յի հետ։ Թուր­քա­կան վարձ­կան­նե­րին, փաս­տո­րեն, Ռու­սաս­տա­նը հար­վա­ծեց այլ թա­տե­րա­բե­մում՝ հաս­կաց­նե­լով, որ ՌԴ-ն ու­նի Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը Ան­դր­կով­կա­սում չե­զո­քաց­նե­լու ռազ­մա­քա­ղա­քա­կան ո­րո­շում։ Թուր­քիան դա շատ լավ հաս­կա­ցավ, ին­չին հետևեց վեր­ջի­նիս դիր­քո­րոշ­ման փո­փո­խու­թյու­նը՝ ա­ռա­ջար­կե­լով Ռու­սաս­տա­նի հետ լու­ծել ար­ցա­խյան հար­ցը։ Սա ի­հար­կե այն­քան էլ ՌԴ սր­տով չէր, քա­նի որ վեր­ջինս չի կա­րող ըն­դու­նել, որ Թուր­քիան Ար­ցա­խյան հար­ցի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից է։ Նկա­տենք, որ Թուր­քիան չի էլ թաքց­նում իր նկր­տում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես‚ Ա­լիևի մի­ջո­ցով հայ­տա­րա­րում է, որ կու­զե­նար, որ­պես­զի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փում ընդգրկվեր նաև Թուր­քիան։ Ռուս­նե­րը պար­զո­րոշ ցույց են տա­լիս, որ դա ի­րենց ձեռն­տու չէ, և ա­մեն ինչ ա­նե­լու են Թուր­քիա­յի ա­խոր­ժակն ու ազ­դե­ցու­թյու­նը զս­պե­լու և ա­հա­բե­կիչ­նե­րի մուտ­քը Կով­կաս կան­խե­լու հա­մար։


Վեր­ջին օ­րե­րին հե­տաք­րք­րա­կան տե­ղա­շար­ժեր գրանց­վե­ցին, ո­րոնք թեև պաշ­տո­նա­կան բնույթ չկ­րե­ցին, սա­կայն հայտ­նի դար­ձավ, որ այս շա­բաթ մի քա­նի ժա­մով Հա­յաս­տան ժա­մա­նեց Ռու­սաս­տա­նի թիվ մեկ օ­դա­նա­վը։ Թե ում էր մեր եր­կիր բե­րել ՌԴ նա­խա­գա­հա­կան ինք­նա­թի­ռը, այդ­պես էլ ան­հայտ մնաց, սա­կայն բո­լո­րին էլ պարզ էր, որ Հա­յաս­տան էին ե­կել մար­դիկ, ո­րոնք ՌԴ-ում ոչ միայն ո­րո­շում ըն­դու­նող­ներ են, այլև ո­րո­շում­ներ ի­րա­կա­նաց­նող­ներ։ Վեր­ջին­նե­րիս հետ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հան­դի­պե­ցին ՀՀ հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը, և ո­րո­շա­կի քն­նար­կում­ներ կա­յա­ցան։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճշ­տում­ներ ար­վե­ցին, գու­ցե ո­րոշ ռազ­մա­կան հար­ցեր լուծ­վե­ցին, և ինչ­պես հայտ­նի դար­ձավ լրատ­վա­մի­ջոց­նե­րից, Հա­յաս­տա­նում մի քա­նի ժամ հան­գր­վա­նած ինք­նա­թի­ռը բա­րե­հա­ջող վայ­րէջք կա­տա­րեց Սո­չիում։ Ի դեպ, այդ հան­դի­պու­մից, գու­ցե ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հե­տո (թերևս նաև ար­դեն հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի հա­մար) ար­վեց Նա­րիշ­կի­նի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը ՌԴ կող­մից Կով­կա­սում հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ Եվ ա­ռա­ջին ա­րա­րը, թերևս, Սի­րիա­յում թուր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րի դիր­քե­րի ռմ­բա­կո­ծումն էր։


Վեր­ջին 10 օ­րե­րին 5 ան­գամ Փա­շի­նյա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նա­լուց հե­տո Վլա­դի­միր Պու­տինն ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խի մա­սին խո­սեց իր ծնն­դյան օ­րը։ ՌԴ նա­խա­գահն ար­ձա­նագ­րեց, որ վճ­ռա­կան է տրա­մադր­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կանգ­նեց­նե­լու և կող­մե­րին բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ վե­րա­դարձ­նե­լու հար­ցում։ Հայ­տա­րար­վեց, որ Ռու­սաս­տանն ու­նի կոնկ­րետ պար­տա­վո­րու­թյուն­ներ Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ ան­դա­մի նկատ­մամբ, ո­րոնք կա­տա­րել է, կա­տա­րում է և շա­րու­նա­կե­լու է կա­տա­րել։ ՌԴ-ն ըն­դգ­ծեց նաև, որ Ար­ցա­խի տա­րած­քը ՀԱՊԿ պաշտ­պա­նու­թյան տի­րույ­թում չէ։ Եվ ա­մե­նա­հե­տաք­րք­րա­կանն այն էր, որ Պու­տի­նը նշեց, որ հա­ճախ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­նում Փա­շի­նյա­նի հետ, և հայ­կա­կան կող­մը Ռու­սաս­տա­նի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ որևէ խն­դիր չու­նի։ Այ­սինքն՝ ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ էլ լի­նեն եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի միջև, Ռու­սաս­տանն իր բո­լոր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­տա­րում է։ Պու­տի­նը հաս­կաց­րեց, որ շա­րու­նա­կե­լու է մնալ ՀՀ դաշ­նա­կի­ցը, կա հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տի­րույթ և ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն։


ՌԴ ա­ռաջ­նոր­դի կող­մից Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո հայտ­նի դար­ձավ, որ սկս­վում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց նախ Ժնևում, ա­պա նաև Մոսկ­վա­յում։ Ակն­հայտ է, որ թերևս միակ եր­կի­րը, որ հա­կա­մար­տող կող­մե­րին կա­րող է նս­տեց­նել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, հենց Ռու­սաս­տանն է։ Եվ Ռու­սաս­տա­նը ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ ՀՀ ղե­կա­վա­րու­թյան հետ ո­րո­շա­կի ճշգր­տում­ներ ա­նե­լուց, ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լուց և ար­տա­քին քա­ղա­քա­կան ճշգր­տում­ներ կա­տա­րե­լուց հե­տո ուղ­ղա­կիո­րեն ան­ցավ իր գոր­ծին թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, չի բա­ցառ­վում նաև ռազ­մա­կան աս­պա­րեզ­նե­րում, ին­չի ար­դյունք­նե­րը պետք է որ երևան։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8321

Մեկնաբանություններ