Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­կոբ Օ­շա­կա­նի ճա­կա­տա­գիր կեր­տող հա­յաց­քի ներ­քո ու խնա­մա­տա­րու­թ­յամբ

Հա­կոբ Օ­շա­կա­նի ճա­կա­տա­գիր կեր­տող հա­յաց­քի ներ­քո ու խնա­մա­տա­րու­թ­յամբ
09.10.2020 | 01:11

Տա­րի­նե­րի այն տք­նան­քը, որ հա­մար­ժեք էր ար­դար վաս­տա­կի ՊՈ­ՂՈՍ ՍՆԱ­ՊՅԱՆ գրո­ղի, հրա­պա­րա­կագ­րի, գրա­կան քն­նա­դա­տի, ի վեր­ջո բազ­մե­րախտ ՈՒ­սուց­չի հա­մար, ե­ղել է ոչ ա­վե­լի, ոչ պա­կաս սո­վո­րա­կան ա­ռօ­րյա և կեն­սա­կերպ։ Այլ կերպ նա ապ­րել չէր կա­րող, կար­ծես ինքն էր իր էու­թյու­նը վե­րա­հայտ­նա­բե­րել տա­կա­վին Ե­րու­սա­ղե­մի Ժա­ռան­գա­վո­րաց վար­ժա­րա­նում ու­սա­նե­լու տա­րի­նե­րից՝ Հա­կոբ Օ­շա­կա­նի ճա­կա­տա­գիր կեր­տող հա­յաց­քի ներ­քո ու խնա­մա­տա­րու­թյամբ։


Վար­ժա­րանն ա­վար­տե­լուց հե­տո (1950) ու­սում­նա­ռու­թյան ծա­րա­վը հա­գեց­նե­լու նպա­տա­կով ու­սա­նել է Փա­րի­զում, ի­մա­ցա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծել Ա­լիանս Ֆրան­սե­զում և Սոր­բո­նի հա­մալ­սա­րա­նում (1962-1964)։ Նա­խա­պատ­րաս­տա­կան մի տք­նա­ջան ժա­մա­նա­կաշր­ջան, փոր­ձու­թյուն­նե­րով առ­լի տա­րի­ներ և այս ա­մե­նը գրա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան մտահ­ղա­ցում­նե­րի ձևա­վոր­ման և կեն­սու­նա­կա­նաց­ման հա­մար։ Բայց կյան­քը նրան մղում էր աշ­խարհն ի­րավ հայտ­նա­բե­րե­լու։ Երբ ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք (2000, Բեյ­րութ) ջերմ զրույց ու­նե­ցանք «Բա­գի­նի» իր աշ­խա­տա­սե­նյա­կում. «Եր­բեք պատ­վեր չեմ տված և ստա­ցած չեմ և միշտ խոր­շած եմ այդ երևույթ­նե­րեն»: Ա­զատ մտա­վո­րա­կա­նի ինք­նա­բուխ դրսևո­րում, սո­վե­տա­կան ի­րա­կա­նու­թյու­նում ապ­րա­ծիս հա­մար խիստ ան­սո­վոր։ Մա­նա­վանդ Պո­ղոս Սնա­պյա­նի պա­րա­գա­յին, որ տա­րի­ներ ա­նընդ­մեջ դա­սա­վան­դել է Այն­ճա­րի «Յա­ռաջ» քո­լե­ջում, Բեյ­րու­թի «Սո­ֆիա Յա­կո­բեան» երկ­րոր­դա­կան վար­ժա­րա­նում և Հա­մազ­գա­յին հա­յա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նում՝ բա­րե­համ­բավ դա­սա­խո­սի հռ­չակ վա­յե­լե­լով Յա­կոբ Օ­շա­կա­նի մե­թո­դա­բա­նու­թյա­նը հա­վա­տա­րիմ՝ ու­նե­նա­լով նրա ար­դյու­նա­վետ ու­սու­ցա­նու­մը։


Բայց այս ա­մե­նով չի սահ­մա­նա­փա­կվում Պո­ղոս Սնա­պյա­նի առ Յա­կոբ Օ­շա­կան՝ Հայ գրա­կա­նու­թյան մե­ծա­տա­րած փառքն ու­նե­ցած ե­րախ­տիքն ու որ­դիա­կան պար­տա­վո­րու­թյու­նը, որ յու­րա­հա­տուկ պա­տաս­խա­նատ­վու­թյան է վե­րած­վել տա­րի­ներ շա­րու­նակ։ Իր ժա­մա­նա­կին, Օ­շա­կա­նի կեն­դա­նու­թյան իսկ օ­րոք «Մնա­ցոր­դաց» վե­պի ա­ռի­թով զրույց­նե­րի ժա­մա­նակ, Սնա­պյա­նը իր ու­սուց­չին փոքր-ինչ հա­կա­դար­ձե­լով ա­սել է. «Պա­րոն Օ­շա­կան, «Մնա­ցոր­դաց»-ը դա­սա­կան ըմ­բռ­նու­մով վեպ չէ. վեպ է, պատ­մու­թյուն է, հո­գե­բա­նա­կան վեր­լու­ծում է, սե­ռա­գի­տու­թյուն է, քա­ղա­քա­կան տե­սու­թյուն է, աշ­խար­հագ­րու­թյուն է, ազ­գագ­րու­թյուն է...» «Մտա­ծում­նե­րու ու չա­փա­նիշ­նե­րու այ­լա­զա­նու­թյուն­նե­րու» կրող գրողն ու հրա­պա­րա­կա­գիրն էր Պո­ղոս Սնա­պյա­նը, թերևս «պատ­նե­շին վրայ» ե­ղած սե­րուն­դի վեր­ջին մո­հի­կան­նե­րից։ Վկա­յու­թյու­նը նրա գե­ղար­վես­տա­կան ար­ձակն է («Ժա­մա­նակ չկա» 1953, «Այդ շու­նը ես եմ» 1960, 2006) և այլ ժո­ղո­վա­ծու­ներ, սփյուռ­քյան մա­մու­լում, հան­դես­նե­րում հրա­տա­րակ­ված հոդ­ված­ներ, գրա­դա­տա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, ազ­գա­յին-քա­ղա­քա­կան մտա­ծում­ներ, և միշտ ըն­թեր­ցո­ղի հա­յաց­քի դեմ մու­սա­լեռ­ցու իր կեր­պա­րը և խո­հըն­կա­լու­մը ազն­վա­բար ամ­բող­ջաց­նող։


Եր­բեմն շատ ա­զատ էր իր մտա­ծում­նե­րում. «Մենք՝ հա­յերս, շատ ալ դժ­գոհ ենք. տե­սակ մը ան­գո­հա­ցում կապ­րինք տա­կա­վին»: Ինձ հո­գե­հա­րա­զատ նրա խոս­քից օգտ­վե­լով ան­մի­ջա­պես ընդ­մի­ջե­ցի. «Ան­րի Վեռ­նո­յի «Մայ­րիկ» ֆիլ­մը դի­տե­լուց հե­տո այս­պի­սի կար­ծիք-տրտն­ջոց­ներ շր­ջա­նառ­վե­ցին, իբր մի հայ դե­րա­սա­նու­հի չգտն­վեց Ա­րաք­սիի (Ա­զա­տի մոր) դե­րա­կա­տար­ման հա­մար: Ես կար­ծում եմ, որ աշ­խար­հահռ­չակ Կլաու­դիա Կար­դի­նա­լեն հայ կնո­ջը ուղ­ղա­կի ման­րա­կեր­տեց իր դե­րով, ոչ մի հայ դե­րա­սա­նու­հի չէր կա­րող նրան գե­րա­զան­ցել»: Ժպ­տա­լով ընդ­հա­տեց. «Ճիշտ այդ կը­սեի՝ մեզ­մե կդժ­գո­հինք, ու­րիշ­նե­րեն կդժ­գո­հինք, չենք հավ­նի, ուր կեր­թանք»:


Մի ա­ռի­թով ի­րեն հարց­րի. «Պա­րոն Սնա­պյան, աղ­քատ­նե­րի ա­վան­դու­թյունն ընդ­հան­րա­պես խոր­հր­դա­վո­րու­թյուն ու­նի՞ ար­դյոք, ի­րենք կրողն ու վեր­ծա­նո՞ղն են այդ ա­վան­դու­թյան»։ Նկա­տի ու­նեի իր «Աղ­քատ­նե­րու ա­վան­դու­թյու­նը» ժո­ղո­վա­ծուն: Մի պահ լռե­լուց հե­տո շա­րու­նա­կեց. «Շատ դժ­վար է ին­ծի հաս­տա­տում մը ը­նել, ար­դեն գրած եմ՝ ըն­թեր­ցո­ղին հետ բա­խու­մի հան­գա­ման­քը միշտ առ­կա է միտ­քիս մեջ, չեմ գի­տեր ով ինչ­պես կըն­կա­լե ան, նաև սե­րունդ­նե­րու խն­դիր կա. աղ­քա­տու­թյու­նը մեզ­մէ հա­յե­րես ան­պա­կաս է, ը­սել կու­զեմ մեզ­մե ան­կախ...»։ Ես ժպ­տա­լով շա­րու­նա­կե­ցի. «Ե­րա­նի հո­գով աղ­քատ­նե­րին...»։ Հա­մակ­րա­լից շա­րու­նա­կեց. «Ե­թե կու­զես նաև ատ է իմ միտք բա­նին»: Ես ընդ­մի­ջե­ցի. «Ձեր հա­տոր­նե­րը՝ հոդ­ված­նե­րը, գրա­դա­տակ­նե­րը չեն վեր­լուծ­վել...» և ու­զում էի շա­րու­նա­կել, կտ­րուկ ա­սաց. «Ես պի­տի հա­մար­ձա­կիմ տալ Վա­րու­ժա­նի ա­նու­նը, ար­դյոք արևմտա­հայ գրա­կա­նու­թյան այդ բարձ­րա­գույն ա­նու­նը կար­դաց­վա՞ծ է, ինչ­պես կը­սես. մեկ վեր­լու­ծում կամ գրա­դա­տա­կան փորձ կր­նաս հի­շեց­նել ին­ծի... Կու­զեմ գիտ­նաս, որ ցան­կա­ցած վեր­լու­ծում շատ ալ են­թա­կա­յա­կան բնույթ ու խորք ու­նի, մեր գրա­կա­նա­գետ­նե­րու մեծ մա­սը կը տար­վին նկա­րագ­րու­թյուն­նե­րով ու գրող­նե­րու ինք­նու­թյուն­նե­րը դուրս կմ­նան ա­նոնց հե­տաք­րք­րու­թյուն­նե­րու ծի­րեն ու չեն մեկ­նա­բան­վի...»։

Որ­տեղ էլ հան­դի­պե­լու լի­նեի Պո­ղոս Սնա­պյա­նին, ցան­կու­թյուն էր ա­ռա­ջաց­նում գրա­ռե­լու նրա մտ­քե­րը. սր­ճա­րա­նում, Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի հան­գս­տյան տա­նը, Հան­րա­պե­տու­թյան փո­ղո­ցում իր վար­ձա­կա­լած բնա­կա­րա­նում, բայց այն­քան հոր­դա­հոս էր ա­սե­լիքս և... լսե­լիքս, որ չէի կա­րո­ղա­նում կողմ­նո­րոշ­վել։ Վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ նվի­րեց իր խմ­բագ­րու­թյամբ հրա­տա­րակ­ված Յա­կոբ Օ­շա­կա­նի «Մայ­րիկ» վե­պը: Վերս­տին եր­կար խո­սե­ցինք և միշտ ա­նա­վարտ զրույ­ցի տպա­վո­րու­թյունն ու­նե­ցա՝ ինձ մե­նա­խո­սու­թյան մղող: Գրա­կա­նա­գետ, մշա­կու­թա­բան, անկ­րկ­նե­լի մտա­վո­րա­կան Ալ­բերտ Կոս­տա­նյա­նի հետ երկ­խո­սու­թյան ժա­մա­նակ Պո­ղոս Սնա­պյա­նը այս­պես է ներ­կա­յա­նում. «Ես Պո­ղոս Սնա­պյանն եմ: Ես չեմ գի­տեր, թե արևմտա­հա­յու­թյու­նը Արևմտյան Հա­յաս­տա­նին տեր կանգ­նե­լով ե՞րբ պի­տի կա­րե­նա ինք­նու­րույն պե­տա­կա­նու­թյա­նը տեր դառ­նալ»: Այս­պի­սին է ե­ղել Մնա­ցոր­դա­ցի սերն­դի գրե­թե բո­լոր ազ­գան­վի­րյալ մտա­վո­րա­կան­նե­րի հոգևոր փնտր­տու­քը: Ի վեր­ջո, ի խո­րոց սր­տի տես­լա­կա­նը, այս­պես և տա­կա­վին շա­րու­նա­կե­լի…

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 7203

Մեկնաբանություններ