Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է թիմին և այսօր անցկացրել է առաջին մարզումը՝ տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հետ կայանալիք խաղին, որը կանցկացվի Լեհաստանում: Ներկայումս էլ ընթացող Արցախյան պատերազմի բերումով մեր ընտրանին չկարողացավ անցկացնել Ալբանիայի ընտրանու հետ նախապես պլանավորված հանդիպումը։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ի երեկոյան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ