...Իսկ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել

...Իսկ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել
12.10.2020 | 23:33

Իմ սե­րուն­դը չոր­րորդ եր­կար ու կարճ պա­տե­րազմն է տես­նում, որ հա­վա­տա հրա­դա­դա­րին, քա­նի չկա խա­ղա­ղու­թյան շր­ջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր: Քա­նի չկա հա­մա­ձայ­նա­գիր, գոր­ծում է ՀՀ ա­ռա­ջին Պնա­խա­րար և ու­թե­րորդ վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի զգու­շա­ցու­մը. «Ժո­ղո­վուրդ, պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել»:


Ան­ցած եր­կու շա­բա­թում ամ­բողջ աշ­խար­հը գրեց ու ցու­ցադ­րեց պա­տե­րազ­մը Ար­ցա­խում, մե­ղադ­րեց կող­մե­րին ու մի­մյանց, հոկ­տեմ­բե­րի 10-ից հե­տո էլ սկ­սեց գնա­հա­տել հրա­դա­դա­րը, ու ի՞նչ ու­նենք հի­մա.
1. Փխ­րուն հրա­դա­դար՝ ա­ռանց պայ­ման­նե­րի ո­րո­շարկ­ման, որ ամ­բող­ջու­թյամբ չի պահ­պան­վում: Կող­մե­րը ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծե­լու են ուշ­քի գա­լու և վե­րա­զին­վե­լու հա­մար: Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը եր­բեք նա­խա­հար­ձակ չեն ե­ղել ու չեն լի­նե­լու, հար­ձակ­վո­ղը Ադր­բե­ջանն է՝ 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մում աշ­խար­հը հա­մոզ­վեց ու շա­րու­նա­կեց պա­րի­տե­տա­յին կո­չե­րը: Իլ­համ Ա­լիևը 2020-ի սեպ­տեմ­բե­րին գոր­ծեց ճա­կա­տագ­րա­կան՝ կլա­սիկ սխալ՝ տր­վեց Էր­դո­ղա­նի սադ­րան­քին: Երկ­րորդ կլա­սիկ սխա­լը գոր­ծեց Թուր­քիա­յի նա­խա­գա­հը՝ Կով­կաս բե­րե­լով մո­ջա­հեդ­նե­րին: Եր­կու կլա­սիկ­նե­րով ի­րենց պե­տու­թյուն­նե­րը դարձ­րին ա­հա­բեկ­չա­կան, որ­քան էլ ժխ­տում են, կան սպան­ված մո­ջա­հեդ­նե­րի դիակ­ներ՝ ծո­վը նե­տե՞ն, թե՞ հա­րա­զատ­նե­րին հանձ­նեն: Սա ստեղ­ծում է ՆՈՐ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ: Նոր ի­րա­վի­ճակ՝ թե մեզ, թե աշ­խար­հի հա­մար: Միայն նավթ ու գա­զի, դո­լա­րի դա­վա­նան­քին հա­վա­տա­րիմ­նե­րը ու Թուր­քիա­յից կա­խում ու­նե­ցող­ներն են կողմ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը: Մնա­ցած աշ­խար­հը հաս­կա­նում է, որ Ար­ցա­խը լու­ծում է էք­զիս­տեն­ցիալ գո­յու­թյան խն­դիր՝ Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին պետք է Ար­ցա­խի տա­րած­քը, ար­ցախ­ցի­նե­րը կամ պի­տի սպան­վեն, կամ հե­ռա­նան:


2. Հայ­կա­կան բա­նա­կը ջար­դեց մի­ֆե­րը՝ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի հար­ձա­կո­ղա­կան զեն­քե­րի հզո­րու­թյան մա­սին ու ա­պա­ցու­ցեց, թե ի­րա­կա­նում ո՞վ է Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խա­վո­րը, ո՞վ՝ սադ­րի­չը, ո՞վ՝ ագ­րե­սո­րը, ո՞վ՝ ա­հա­բե­կի­չը: ՈՒ ի՞նչ պի­տի ա­նի Իլ­համ Ա­լիևը: Հի­մա, երբ տուն են վե­րա­դարձ­վե­լու դիե­րը, ու ստիպ­ված է բա­ցատ­րել՝ ին­չու՞ են զոհ­վել, ին­չի՞ են հա­սել: Թե՞ հի­մա էլ խն­դիր է դնե­լու Քեոփ­սի բուր­գը գրա­վել, ե­թե Ե­րու­սա­ղե­մը թուր­քա­կան քա­ղաք է, բուր­գերն էլ ադր­բե­ջան­ցի­նե­րը կա­ռու­ցած կլի­նեն՝ թուր­քե­րի նա­խագ­ծով:


3. Հայ­կա­կան բա­նա­կի ու հայ­կա­կան սփյուռ­քի միաս­նա­կան հաղ­թա­նա­կը ստի­պում է վե­րա­նա­յել՝ ով­քեր են մեր բա­րե­կամ­նե­րը և հնա­րա­վոր դաշ­նա­կից­նե­րը աշ­խար­հում:


Ի՞նչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տա­լիս հրա­դա­դա­րը՝ բա­ցի ա­նո­րոշ ժա­մա­նա­կով ու ճա­կա­տագ­րով խա­ղա­ղու­թյու­նից: Մոսկ­վա­յում կող­մե­րը հա­մա­ձայ­նել են, որ.


1. 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 10-ի ժա­մը 12:00-ից մար­դա­սի­րա­կան նպա­տակ­նե­րով հայ­տա­րար­վում է կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին` ռազ­մա­գե­րի­նե­րի և պահ­վող այլ ան­ձանց, զոհ­ված­նե­րի մար­մին­նե­րի փո­խա­նակ­ման հա­մար` ԿԽՄԿ (Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տե - խմբ.) միջ­նոր­դու­թյամբ և չա­փա­նիշ­նե­րի հա­մա­ձայն։
2. Կրա­կի դա­դա­րեց­ման հս­տակ պա­րա­մետ­րե­րը կհա­մա­ձայ­նեց­վեն հա­վե­լյալ։
3. ՀՀ-ն և ԱՀ-ն, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ, կար­գա­վոր­ման հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի հի­ման վրա ձեռ­նա­մուխ են լի­նե­լու ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի` խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը շու­տա­փույթ հաս­նե­լու նպա­տա­կով։


4. Կող­մե­րը վե­րա­հաս­տա­տում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ձևա­չա­փի ան­փո­փո­խու­թյու­նը:
Դե­ֆակ­տո՝ հրա­դա­դա­րի պայ­ման­նե­րի շուրջ կող­մե­րը հա­մա­ձայ­նու­թյան չեն ե­կել և ոչ էլ ՌԴ-ն է ստանձ­նել պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ա­մեն ինչ հանձ­նել են ԿԽՄԿ-ին, որ ար­դեն հայ­տա­րա­րել է՝ քա­նի կրա­կը չի դա­դա­րել, չեն կա­րող աշ­խա­տել: Կրա­կի դա­դա­րեց­ման հս­տակ պա­րա­մետ­րե­րի հար­ցում՝ նույ­նը: 4-րդ կե­տով Թուր­քիան դուրս է դր­վում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, ի­մա՝ ա­վե­լորդ էր մաս­նակ­ցու­թյու­նը պա­տե­րազ­մին և են­թադր­վում է, որ պար­տա­վոր­վե­լու է հա­վա­քել մո­ջա­հեդ­նե­րին ու հե­ռա­նալ տա­րա­ծաշր­ջա­նից: Բայց դա շատ մեծ հարց է: Այս հար­ցում հա­մընկ­նում են Ռու­սաս­տա­նի ու Ի­րա­նի շա­հե­րը տա­րա­ծաշր­ջա­նում, տա­րա­ծաշր­ջա­նից դուրս՝ Ֆրան­սիա­յի ու ողջ ԵՄ-ի:


Սա­կայն Ան­կա­րան ու Էր­դո­ղա­նը ինչ-որ հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նու­թյուն չեն հա­մա­րե­լու գոր­ծո­ղու­թյան ծրա­գիր՝ շա­րու­նա­կե­լու են թե զի­նել Ադր­բե­ջա­նին, թե հրահ­րել՝ հրա­դա­դա­րը խախ­տե­լու՝ մինչև վեր­ջին մո­ջա­հե­դը սպան­վի կամ տե­սա­նե­լի-շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյան հաս­նեն՝ շր­ջա­նի տես­քով՝ Ար­ցա­խի հյու­սի­սում կամ հա­րա­վում: Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կե­լու է մի­ջամ­տել ոչ միայն ռազ­մի դաշ­տում, այլև բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին: Շար­քա­յին թուր­քե­րը չեն նե­րի՝ նրանց ներ­շն­չել են, որ պի­տի վատ ապ­րեն, ո­րով­հետև հա­յե­րի հետ կռ­վում են, հի­մա ա­վե­լի վատ են ապ­րում, հա­յե­րին էլ չեն հաղ­թում:


4-րդ կե­տը նաև մեզ հա­մար է վի­ճե­լի՝ ե­թե «Կող­մե­րը վե­րա­հաս­տա­տում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ձևա­չա­փի ան­փո­փո­խու­թյու­նը», Ար­ցա­խը նո­րից չի լի­նե­լու բա­նակ­ցող: Թերևս Ա­լիևը իր ա­մե­նա­մեծ հաղ­թա­նա­կը հա­մա­րե­լու է 3-րդ կե­տը, որ­տեղ, ճիշտ է, փաստ­վում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյու­նը, իսկ նրանք դեմ են Մինս­կի խմ­բին՝ տեղ-տեղ ու ստեպ-ստեպ, բայց հաս­տատ­վում է, որ «ձեռ­նա­մուխ են լի­նե­լու ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի»։ Ա­լիևը հրճ­վե­լու է, որ հա­յերն ու ռուս­նե­րը հա­մա­ձայ­նել են սուբս­տան­տի­վին, ի­մա՝ «օ­կու­պաց­ված» տա­րածք­նե­րի հան­ձն­ման հար­ցով բա­նակ­ցե­լուն: Հայ դի­վա­նա­գի­տու­թյան խն­դիրն է փո­խել ադր­բե­ջա­նա­կան սուբս­տան­տի­վի բո­վան­դա­կու­թյու­նը՝ պա­տե­րազմ պա­տե­րազ­մի վրա ա­պա­ցուց­վում է, որ Բաք­վի «սուբս­տան­տի­վը» միֆ է, չի լի­նե­լու: Հա­մե­նայն դեպս՝ չի ե­ղել 1994-2020-ին, գու­ցե ինչ-որ ժա­մա­նակ հնա­րա­վոր էր փոխ­զի­ջում, բայց ոչ «Տա­րածք­ներ՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի դի­մաց» սկզ­բուն­քով: Ար­ցա­խի շուրջ անվ­տան­գու­թյան գո­տին Ար­ցա­խի ան­քակ­տե­լի մաս դարձ­րել է Բա­քուն՝ իր ագ­րե­սիա­նե­րով ու հար­ձա­կում­նե­րով: Հի­մա՝ նաև Ան­կա­րան իր մո­ջա­հեդ­նե­րով: Բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ հնա­րա­վոր են կա­յուն ու տևա­կան խա­ղա­ղու­թյան դեպ­քում: Պա­տե­րազմ պա­տե­րազ­մի վրա մեծ հարց է դառ­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳԸ: Ին­չի՞ շուրջ են բա­նակ­ցե­լու կող­մե­րը: Ի՞նչ են ա­ռա­ջար­կե­լու միջ­նորդ­նե­րը, երբ Հել­սին­կյան Եզ­րա­փա­կիչ ակ­տի 3 սկզ­բունք­նե­րից Ադր­բե­ջա­նը հաս­կա­նում է մե­կը՝ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, Հա­յաս­տա­նը հա­մա­ձայն է եր­կու­սին՝ ու­ժի չկի­րառ­մա­նը և Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին: Փաս­տը, որ այս սկզ­բունք­նե­րը կորց­րել են ճկու­նու­թյու­նը և այլևս բա­նակ­ցե­լու տեղ չեն թո­ղել, հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նի մեղքն է: Ան­ցած եր­կու շա­բաթ­նե­րին մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը հա­ճախ էին անդ­րա­դառ­նում Ար­ցա­խին՝ հենց Ռու­սաս­տան-Թուր­քիա առ­ճա­կատ­ման տե­սան­կյու­նից, փաս­տե­լով, որ Էր­դո­ղա­նը Ար­ցախն օգ­տա­գոր­ծում է Պու­տի­նից Սի­րիա­յում ու Լի­բիա­յում զի­ջում­ներ պո­կե­լու հա­մար: Բազ­միցս նշ­վել է, որ հետ­խոր­հր­դա­յին այս տա­րած­քը հա­մար­վում է Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան գո­տի, իսկ դա նշա­նա­կում է, որ Կրեմ­լը խիստ խան­դով է վե­րա­բեր­վել ու կան­խել է որևէ այլ երկ­րի մի­ջամ­տու­թյուն տա­րա­ծաշր­ջա­նի ոչ միայն կոնֆ­լիկտ­նե­րին, այլև տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը: Մոսկ­վան փոր­ձել է «հա­վա­սա­րա­հեռ լի­նել»՝ ինչ­պես կրկ­նում են ռուս հե­ռուս­տա­մեկ­նա­բան­նե­րը, թե Ադր­բե­ջա­նից, թե Հա­յաս­տա­նից, ի­մա՝ չի ցան­կա­ցել կորց­նել ոչ Ադր­բե­ջա­նը, ոչ Հա­յաս­տա­նը: Ի­րա­վի­ճակ է փոխ­վել, Մոսկ­վան պի­տի ո­րո­շի՝ ում հետ է: Հի­մա, թերևս, ՌԴ նա­խա­գա­հը ափ­սո­սան­քի զգա­ցում պի­տի ապ­րի, որ 20 տա­րում Հա­յաս­տա­նին չի տվել ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյուն զար­գաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլ «Գույք պարտ­քի դի­մա­ցով» վերց­րել ու փո­շիաց­րել է պաշտ­պա­նա­կան նե­րու­ժը, Թուր­քիա­յին է ոչ միայն Ս-400 վա­ճա­ռել ու նույ­նիսկ Ս-500-նե­րի մա­սին բա­նակ­ցել, այլև տեխ­նո­լո­գիա­նե­րի վա­ճառ­քի: Թուր­քիա­յում, ոչ թե Հա­յաս­տա­նում է նոր ԱԷԿ կա­ռու­ցում, «Թուր­քա­կան հոս­քի» վրա մի­լիարդ­ներ դրեց, գա­զա­տա­րը չաշ­խա­տած՝ «նո­րոգ­վում է»: Որ Հա­յաս­տա­նից 2 մի­լիոն աշ­խա­տու­նակ հայ է տա­րել՝ ստեղ­ծե­լով ոչ միայն տն­տե­սա­կան զար­գաց­ման վա­կուում, այլև ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիր՝ Հա­յաս­տա­նը դարձ­նե­լով տրանս­ֆեր­տով ապ­րող եր­կիր:


Մենք քար­կո­ծում ենք Իս­րա­յե­լին ու ճիշտ ենք ա­նում՝ հո­լո­քոստ ապ­րած ժո­ղո­վուր­դը ի­րա­վունք չու­նի նոր ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջոց դառ­նալ իր զեն­քե­րով, բայց փո­ղից հոտ չի գա­լիս, բիզ­նես է, շա­հա­վետ գոր­ծարք՝ զենք նավ­թի դի­մաց: Մեզ էլ են ա­ռա­ջար­կել, չենք գնել՝ թանկ էր: Մենք, որ քար­կո­ծում ենք ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փին և ճիշտ ենք ա­նում, ո­րով­հետև մեկ զան­գով Նե­թա­նյա­հուին կա­րող է կան­խել Իս­րա­յե­լի՝ զեն­քի վա­ճառ­քը Ադր­բե­ջա­նին, ե­թե ոչ Էր­դո­ղա­նին կա­րող է իր երկ­րի տա­րած­քում պա­հել, բայց գո­նե մեկ ան­գամ մեզ հարց­նում ենք՝ ին­չու՞ չի զան­գում: Որ­քա­նո՞վ է ճիշտ մեր հա­վերժ պա­հան­ջա­տեր, բայց ո­չինչ չա­ռա­ջար­կո­ղի կեց­ված­քը: Դո­նալդ Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան 4 տա­րում չձևա­վոր­վեց հայ-ա­մե­րի­կյան հա­մա­տեղ օ­րա­կարգ: Մի Բրեդ Շեր­ման, մի Ֆրենկ Փա­լոուն: Էլ ո՞վ է Հա­յաս­տա­նի շա­հե­րը ԱՄՆ-ում պաշտ­պա­նում: Կոնգ­րե­սի Հա­մայ­նք­նե­րի պա­լա­տում ու Սե­նա­տում հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ըն­դու­նու­մը հա­զիվ թե մեզ ուղղ­ված քայլ էր, այ­լա­պես կըն­դու­ներ և պետ­դե­պար­տա­մեն­տը, և Թրամ­փը կհայ­տա­րա­րեր: Փաս­տա­ցի՝ չկան հա­մա­տեղ շա­հեր: Երբ 2016-ի քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ԱՄՆ պետ­քար­տու­ղար Ջոն Քե­րիի հո­վա­նու ներ­քո Վիեն­նա­յում շփ­ման գծի վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­նե­րի տե­ղա­կայ­ման հա­մա­ձայ­նու­թյուն կա­յաց­վեց, ի՞նչ ե­ղավ հե­տո: ՈՒ՝ ին­չու՞ չե­ղավ: Մեզ հարց­րե՞լ ենք: Ա­լիևն էր դե՞մ: Միա՞յն: Երբ 2013-ին հրա­ժար­վում էինք ԵՄ-ի հետ ա­սո­ցաց­ման հա­մա­ձայ­նագ­րից՝ 4 տար­վա բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, քա­ղա­քակր­թա­կան ընտ­րու­թյան հաշ­վարկ չէ՞ր կա­տար­վում: Ա՞յն ժա­մա­նակ, թե՞ հե­տո կորց­րինք Արևմուտ­քի հու­սա­լի ու կան­խա­տե­սե­լի, ինք­նիշ­խան գոր­ծըն­կե­րոջ ի­րա­վուն­քը: Մենք ընտ­րել ենք ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, փաս­տա­ցի չկա ոչ ԵԱՏՄ, ոչ ՀԱՊԿ, կան Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ, իսկ Ռու­սաս­տա­նը ու­զում է նս­տել միա­ժա­մա­նակ ե­րեք ա­թոռ­նե­րի վրա՝ Ան­կա­րա­յում, Երևա­նում, Բաք­վում: Դա է իր ազ­գա­յին շա­հը, ու ճիշ­տը դա է: Իր հա­մար: Ինչ­պես Գեր­մա­նիա­յի, ԱՄՆ-ի, Մեծ Բրի­տա­նիա­յի հա­մար ճիշտ է՝ պաշտ­պա­նել ի­րենց ազ­գա­յին շա­հերն ու չմի­ջամ­տել… Ռու­սաս­տա­նի գոր­ծե­րին: Նույ­նիսկ ե­թե այդ «գոր­ծե­րը» Ռու­սաս­տա­նից դուրս են: Սա է ի­րա­կա­նու­թյու­նը: Ի­րա­կա­նու­թյուն է, որ այս դա­ժան պա­տե­րազ­մում մենք չենք հա­սել ռազ­մա­կան այն­պի­սի հա­ջո­ղու­թյան, որ խո­սենք թե­լադ­րո­ղի դիր­քե­րից, մենք նոր տա­րածք չենք գրա­վել, կա­պի­տու­լյա­ցիա չենք պար­տադ­րել, դի­մա­կա­յել ենք ու թույլ չենք տվել մեր տա­րած­քը գրա­վել: Հաշ­վի առ­նե­լով թշ­նա­մու թվա­կան ու ռազ­մա­կան գե­րա­կա­յու­թյու­նը՝ անհ­նար, ֆան­տաս­տիկ ու ան­հա­վա­տա­լի հաղ­թա­նակ է: Բայց՝ բա­նակ­ցա­յին դաշ­տում բա­րո­յա­կան ա­ռա­վե­լու­թյուն տվող: Երբ հար­կադր­ված ես բա­նակ­ցել մե­կի հետ, ով ու­նի «բա­րո­յա­կա­նու­թյան» հա­կա­դիր պատ­կե­րա­ցում, այդ ա­ռա­վե­լու­թյու­նը չի աշ­խա­տում: Նրանք դա­վա­նում են պա­տե­րազ­մի, շա­հի, ան­բա­րո­յա­կա­նու­թյան աստ­վա­ծիկ­նե­րին, նրանք ԱՍՏ­ՎԱԾ չու­նեն: Մենք հաղ­թում ենք մեր կյան­քի գնով, նրանք հաղ­թում են փո­ղի ու­ժով ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­սու­թյուն­նե­րի, որ­տեղ մենք չդի­վեր­սի­ֆի­կաց­րինք մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը ու չենք կա­րո­ղա­նում ինք­նիշ­խան դառ­նալ: Այս պա­տե­րազ­մը հետևանքն է 1994-ից հե­տո մեր Ա­ՐԱ­ԾԻ, ա­վե­լի շատ՝ ՉԱ­ՐԱ­ԾԻ: Հա­յաս­տա­նը չպետք է ա­ռա­ջի­նը ճա­նա­չի Ար­ցա­խը և պետք է շա­րու­նա­կի բա­նակ­ցել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փով՝ պահ­պա­նե­լու մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյու­նը և ա­պա­ցու­ցե­լու, որ ա­հա­բե­կիչ երկ­րում անհ­նար է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը: Հա­կա­ռա­կը Բաք­վի ու Ան­կա­րա­յի ե­րա­զանքն է՝ փո­խել կամ քան­դել ձևա­չա­փը, ի­րա­վի­ճա­կը շր­ջել ի­րենց օգ­տին դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում՝ ռազ­մի դաշ­տում ոչն­չի չհաս­նե­լով: ԻՊ-ը ա­վե­րում էր Պալ­մի­րան, Բա­քուն՝ ռազ­մա­կան նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող հոգևոր կենտ­րոն սուրբ Ղա­զան­չե­ցոց տա­ճա­րը. ձե­ռա­գի­րը նույնն է:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն մեր սքան­չե­լի սփյուռ­քին՝ բո­լոր ջան­քե­րի հա­մար: Հի­մա սփյուռ­քը ու­նի մեկ ու ԳԵ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԽՆ­ԴԻՐ՝ նպաս­տել Ար­ցա­խի ճա­նաչ­մա­նը՝ հնա­րա­վոր ու անհ­նար ջան­քե­րով, դա է նրանց կռ­վի դաշ­տը ու պի­տի կռ­վեն՝ ինչ­պես հայ զին­վոր­նե­րը Ար­ցա­խում: ՀԻ­ՄԱ ՈՒ Ա­ՄԵ­ՆՈՒՐ: ՀԱ­ՄԱ­ՏԵՂ: Մնա­ցա­ծը միֆ է: ՈՒ ինչ-որ տեղ ծն­վում է նոր պա­տե­րազմ: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ