Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով պի­տի վա­վե­րագ­րել պա­տե­րազ­մի ի­րա­կան պատ­կե­րը

Բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով պի­տի վա­վե­րագ­րել պա­տե­րազ­մի ի­րա­կան պատ­կե­րը
12.10.2020 | 23:44

Երբ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից սկ­սած հայ­կա­կան կողմն աշ­խար­հին ա­սում է, թե մենք կռ­վում ենք Թուր­քիա­յի, նրա զի­նու­ժի, ա­հա­բե­կիչ­նե­րի, վարձ­կան­նե­րի դեմ, աշ­խար­հը, այդ մա­սին տե­ղյակ լի­նե­լով, մեզ­նից պա­հան­ջում է փաս­տեր, Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյան ա­պա­ցույց­ներ։ Այ­սինքն, այս օ­րե­րին մեր եր­կի­րը ոչ միայն պի­տի պա­տե­րազ­մի դաշ­տում իր դիր­քերն ան­սա­սան պա­հի, այլև բո­լոր փաս­տա­կան տվյալ­նե­րը հա­վա­քի ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նի, թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում այս փոքր երկ­րի ժո­ղովր­դի դեմ։ Որ­քան էլ մենք հայ­տա­րա­րենք, թե կույր մի ե­ղեք ու տե­սեք` ինչ է կա­տար­վում, միևնույն է, բո­լո­րին պետք են փաս­տա­ցի, ար­խի­վաց­ված կադ­րեր։ Այս հար­ցում մեր պաշտ­պա­նու­թյան գե­րա­տես­չու­թյու­նը բա­վա­կան հա­ջող է աշ­խա­տում։ Ան­շուշտ, լրատ­վա­մի­ջոց­նե­րի դե­րա­կա­տա­րումն էլ այս ա­մե­նում պա­կաս կարևոր չէ։ Այս ա­ռու­մով հայ­կա­կան կող­մը, ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի, շա­հե­կան վի­ճա­կում է, ո­րով­հետև Ար­ցա­խում մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քը ներ­կա­յաց­նում են նաև մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք ի­րենց եր­կր­նե­րում կար­ծիք են ձևա­վո­րում այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, իսկ դա ևս հզոր զենք է։


Ի­հար­կե, դեռ մեծ հարց է` այդ ծան­րակ­շիռ ա­պա­ցույց­ներն աշ­խար­հի դա­տին ներ­կա­յաց­նե­լուց հե­տո նրանց աչ­քե­րը կբաց­վե՞ն, թե՞ ոչ, բայց ա­մեն դեպ­քում շատ էա­կան է, որ մենք այ­սօր կա­րո­ղա­նանք բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով վա­վե­րագ­րել պա­տե­րազ­մի ի­րա­կան պատ­կե­րը։ Այս փաս­տե­րը շատ են պետք նախ մեզ, մեր դի­վա­նա­գի­տու­թյան թի­կունքն ա­վե­լի ա­մուր պա­հե­լու հա­մար, հե­տո դրանք կռ­վան­ներ են, ո­րոնք ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րում ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րում են ու­նե­նա­լու։ Այս օ­րե­րին մի­ջազ­գա­յին տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով կար­միր գծի պես անց­նում է այն վար­կա­ծը, թե պետք է Ար­ցա­խում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան ներ­կա­յու­թյան մա­սին փաս­տեր ներ­կա­յաց­վեն, նրանց զի­նու­ժի օգ­տա­գործ­ման կադ­րեր։ Տեխ­նո­լո­գիա­կան այս դա­րում, երբ հեշ­տու­թյամբ է հաս­տատ­վում և հերք­վում այս կամ այն զեն­քի կի­րա­ռու­մը, շատ էա­կան է, որ մենք կա­րո­ղա­նանք այս ա­ռու­մով էլ աշ­խա­տանք­ներ ծա­վա­լել։


ՈՒ­շագ­րավ է, որ ա­հա­բե­կիչ­նե­րի վե­րա­բե­րյալ ե­ղան ար­դեն հս­տակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, սա­կայն է­լի կոնկ­րետ չի ար­ձա­նագր­վում, որ նրանց Թուր­քիան է հա­վա­քագ­րում և բե­րում սահ­ման, այս ա­ռու­մով էլ փաս­տա­կան տվյալ­նե­րի ներ­կա­յա­ցու­մը թո­ղել են հայ­կա­կան կող­մի վրա։ Ա­սել է՝ համ պի­տի կռ­վել, համ էլ ա­պա­ցու­ցել, որ ա­հա­բեկ­չու­թյան դեմ է քո պայ­քա­րը։
Բո­լորն են հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում, սա­կայն հայ­կա­կան լավ ա­սաց­վածք կա. «Ա­վե­լի լավ է մեկ ան­գամ տես­նել, քան հա­րյուր ան­գամ լսել»։ Իսկ դր­սում նույ­նիսկ հա­րյուր ան­գամ տես­նե­լուց հե­տո էլ դժ­վար է քա­ղա­քա­կա­նու­թյուն փո­խել, բայց որ ճշգր­տում­ներ, դիր­քո­րո­շում­նե­րի հս­տա­կե­ցում­ներ կլի­նեն, միան­շա­նակ է։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ