«Սա Հա­յաս­տա­նի պայ­քարն է հա­նուն Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման և ընդ­դեմ ա­հա­բեկ­չու­թ­յան»

«Սա Հա­յաս­տա­նի պայ­քարն է հա­նուն Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման և ընդ­դեմ ա­հա­բեկ­չու­թ­յան»
12.10.2020 | 23:52

Չնա­յած հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը, Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է խախ­տել այն և սահ­մա­նի ողջ եր­կայն­քով շա­րու­նա­կել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Պաշ­տո­նա­կան Մոսկ­վան կր­կին կոչ է ա­նում հետևել հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը, բայց սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը չի հան­դարտ­վում։ Թուր­քա­գետ ՌՈՒ­ԲԵՆ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ հետ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է պա­տե­րազ­մի և դի­վա­նա­գի­տու­թյան խաչ­մե­րուկ­նե­րի, սահ­մա­նում առ­կա ի­րադ­րու­թյան շուրջ։

-Ին­չու՞ Ադր­բե­ջա­նը չի պահ­պա­նում հրա­դա­դա­րը, թե՞ ի­րա­կա­նում Թուր­քիան է դեմ ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մա­նը։
-Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հիմ­նա­կան նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նում ևս մեկ պա­տե­րազ­մա­կան օ­ջախ ստեղ­ծելն է։ Բնա­կան է, որ նրանց նպա­տա­կը չէր սահ­մա­նա­փակ­վում տաս­նօ­րյա պա­տե­րազ­մով, նրանք ու­նեն ա­վե­լի ե­ր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րեր։ Թուր­քիան իր բա­ցա­սա­կան ակ­տի­վու­թյու­նը պահ­պա­նե­լու է՝ պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­թյան պա­րա­գա­յում ներ­խու­ժե­լով Ար­ցախ։ Հրա­դա­դա­րի կն­քումն ի սկզ­բա­նե մե­ռե­լա­ծին էր, ո­րով­հետև գործ ու­նենք Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան հետ, որ­տեղ գե­րիշ­խում են եր­կու կարևոր հան­գա­մանք՝ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ար­հա­մար­հե­լու, խախ­տե­լու պե­տա­կան ա­վան­դույ­թը և ա­հա­բեկ­չա­կան, ցե­ղաս­պան մտա­ծո­ղու­թյու­նը, ին­չի կոնկ­րետ դրսևո­րում­ներն այ­սօր տես­նում ենք ռազ­մի դաշ­տում։ Այ­սինքն, ան­գամ Լա­վրո­վի հո­վա­նու ներ­քո ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը, բախ­վե­լով թուրք-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան ա­հա­բեկ­չա­կան մտա­ծո­ղու­թյա­նը, հրա­դա­դա­րի խախտ­մանն է հան­գեց­նում։ Ի սկզ­բա­նե պարզ էր, որ Ադր­բե­ջա­նը լիո­վին չի պահ­պա­նե­լու այդ պայ­մա­նը և շա­րու­նա­կե­լու է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։
-Տպա­վո­րու­թյուն է, որ այ­սօր մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ա­վե­լի շատ կենտ­րո­նա­ցած է Ար­ցա­խի դեմ բեր­ված ա­հա­բե­կիչ­նե­րի թե­մա­յով, քան բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյամբ։ Գո­նե այս հար­ցում մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հս­տակ քայ­լեր կա­նի՞, որ­պես­զի Թուր­քիա­յի ձեռ­քը բռ­նի, ա­հա­բե­կիչ­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նի։
-Կարևոր է, որ մի շարք պե­տու­թյուն­ներ ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի ար­տա­հայտ­վել են այս տա­րած­քում առ­կա ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի մա­սին։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ան­կեղ­ծու­թյու­նը լիա­կա­տար կլի­նի, ե­թե նրանք հայ­տա­րա­րեն, թե ով­քեր են, որ պե­տու­թյուն­ներն են այդ ա­հա­բե­կիչ­նե­րին բե­րել ար­ցա­խյան ճա­կատ և որ պե­տու­թյուն­նե­րի օգ­տին են պա­տե­րազ­մում այդ ա­հա­բե­կիչ­նե­րը։ Այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը մեկն է՝ ա­հա­բե­կիչ­նե­րին ներ­մու­ծել են Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը։ Ե­թե սա բա­ցա­հայտ աս­վի, մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը մնում է ա­նել մեկ քայլ՝ ի­րա­կա­նաց­նել հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քար, ինչ­պես աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում, և ոչն­չաց­նել ա­հա­բե­կիչ­նե­րին, նրանց ներ­մու­ծող պե­տու­թյուն­նե­րի զին­ված ու­ժե­րը։ Սա­կայն մենք տես­նում ենք, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ա­նում է կես քայլ, այ­սինքն հայ­տա­րա­րում է, որ կան ա­հա­բե­կիչ­ներ, բայց չի ա­նում հա­ջորդ քայ­լը՝ ով է այդ ա­մե­նի պա­տաս­խա­նա­տուն։ Չնա­յած դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով ա­սում են, թե դրանք Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի կող­մից են բեր­վել, բայց դրա­նից զատ կա ա­վե­լի հս­տակ և ըն­կա­լե­լի լե­զու, ո­րը չի կի­րառ­վում։ Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյան հա­մար կարևո­րա­գույն կռ­վան­նե­րից մե­կը հենց ա­հա­բե­կիչ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան խնդ­րի ներ­կա­յա­ցումն է և Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, որ­պես ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­ներ հռ­չա­կե­լը։ Ե­թե այդ եր­կու պե­տու­թյուն­ներն ըն­դու­նե­լի են հա­մա­րում և հա­մա­գոր­ծակ­ցում են ա­հա­բե­կիչ­նե­րի հետ, ա­պա նրանց պե­տա­կան ողջ կա­ռա­վա­րու­մը հեն­ված է հա­կա­մարդ­կա­յին, ա­հա­բեկ­չա­կան սկզ­բունք­նե­րի վրա։ Ե­ղած փաս­տե­րը շատ լավ հիմք են տա­լիս այս ա­մենն ա­ռաջ տա­նե­լու հա­մար։ Միևնույն ժա­մա­նակ պետք է փաս­տենք, որ սա գլո­բալ խն­դիր է, այ­սինքն այ­սօր ոչ միայն Ար­ցա­խի, այլև քա­ղա­քակր­թու­թյան և հա­կա­քա­ղա­քակր­թու­թյան պայ­քա­րի խն­դիր է դր­ված։ Ե­թե մի պե­տու­թյուն պա­տե­րազ­մում ներգ­րա­վում է մարդ­կու­թյան դեմ ո­ճիր­ներ գոր­ծած ցե­ղաս­պան ա­հա­բե­կիչ­նե­րի, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը պետք է այս ա­մե­նին ար­ձա­գան­քի։ Չնա­յած պատ­մու­թյու­նը մեզ ցույց է տվել, որ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը նման ի­րա­վի­ճակ­նե­րում միշտ լուռ է մնում, ո­րից հե­տո իր առջև հառ­նում է էլ ա­վե­լի ագ­րե­սի­վա­ցած Թուր­քիա։
-Ար­ցա­խի դեմ բեր­ված ա­հա­բե­կիչ­նե­րը լուրջ մտա­հո­գու­թյան տե­ղիք պի­տի տան նաև Ռու­սաս­տա­նին և Ի­րա­նին, քա­նի որ ա­ռա­ջին հեր­թին այս եր­կր­նե­րի հա­մար են նրանք սպառ­նա­լիք։ Սա­կայն վեր­ջին­ներս կար­ծես չեն շտա­պում գործ­նա­կան քայ­լեր ա­նել, ին­չու՞։
-Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի պա­րա­գա­յում խն­դիրն ա­վե­լի սուր է դր­ված, քա­նի որ ա­հա­բե­կիչ­նե­րը մո­տե­ցել են նրանց եր­կր­նե­րի սահ­մա­նին։ Այդ­պես էր նաև Սի­րիա­յում, երբ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի դեմ սկս­վեց պայ­քար, ակ­տիվ էին այս եր­կու եր­կր­նե­րը, հատ­կա­պես Ռու­սաս­տա­նը։ Ըն­կա­լու­մը հետևյալն էր, որ ա­հա­բե­կիչ­նե­րին պի­տի վե­րաց­նել մինչև նրանք կհասց­նեն մո­տե­նալ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին։ Հի­մա վի­ճա­կը նույնն է։ Եվ Ռու­սաս­տա­նից, և Ի­րա­նից հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում այս հան­գա­ման­քը բա­վա­կան լուրջ է դր­ված։ Ի­հար­կե, Ֆրան­սիան ևս ակ­տիվ ու­ղերձ­ներ է հղում աշ­խար­հին, բայց Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը են­թադ­րում են նաև հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Կար­ծում եմ, հա­կաա­հա­բեկ­չա­կան հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­րե­լի է ակն­կա­լել Ռու­սաս­տա­նից և Ի­րա­նից, ոչ թե արևմտյան պե­տու­թյուն­նե­րից, ո­րոնք սահ­մա­նա­փակ­վում են միայն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Սա­կայն մինչև Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի ներգ­րա­վու­մը այս պայ­քա­րում, մենք այ­լոց վրա հույս չենք դնում և այս պա­հին հայ­կա­կան բա­նակն ի­րա­կա­նաց­նում է հա­կաա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազմ՝ ոչն­չաց­նե­լով ա­հա­բե­կիչ­նե­րին և նրանց սնու­ցող պե­տու­թյուն­նե­րի ռազ­մա­կան օ­ջախ­նե­րը։ Սա Հա­յաս­տա­նի պայ­քարն է հա­նուն Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման և ընդ­դեմ ա­հա­բեկ­չու­թյան։
-Ե­թե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վեն, այս հր­դե­հը ողջ տա­րա­ծաշր­ջա­նով կտա­րած­վի, և կա տե­սա­կետ, որ այն կհան­գեց­նի ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազ­մի։ Դուք նման սցե­նա­րը հա­վա­նա­կան հա­մա­րու՞մ եք։
-Այ­սօր պա­տե­րազմ­նե­րը զար­գաց­ման այլ տ­րա­մա­բա­նու­թյուն ու­նեն, ո­րոնք էա­կա­նո­րեն նա­խորդ­նե­րից տար­բեր­վում են։ Այն­պես որ, այ­սօր­վա ի­րադ­րու­թյու­նը վեր­լու­ծե­լիս չպետք է նա­խորդ պա­տե­րազմ­նե­րը հիմք ըն­դու­նել։ Ե­թե այդ տե­սան­կյու­նից մո­տե­նանք հար­ցին, ա­յո, նման հա­վա­նա­կա­նու­թյուն կա։ Ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան կա­րող է այլ զար­գա­ցում­նե­րի պատ­ճառ դառ­նալ, մաս­նա­վո­րա­պես խնդ­րի մեջ ներգ­րավ­վում են այլ պե­տու­թյուն­ներ, բախ­վում են և Ի­րա­նի, և Թուր­քիա­յի, և Ռու­սաս­տա­նի շա­հե­րը։ Սա պա­տե­րազմ է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև նրա դաշ­նա­կից­նե­րի դեմ, ո­րոնք ու­նեն հա­կաա­հա­բեկ­չա­կան դիր­քո­րո­շում։ Այս ա­մե­նը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ այլ պե­տու­թյուն­ներ կա­րող են ներգ­րավ­վել այս խնդ­րում։ Դրա հա­մար այ­սօր ըն­դուն­ված է այս­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րը կո­չել «պրոք­սի» (միջ­նոր­դա­վոր­ված) պա­տե­րազմ­ներ, երբ եր­կր­ներն ի­րար դեմ պա­տե­րազ­մում են ա­նուղ­ղա­կի։
Ինչ վե­րա­բե­րում է թուրք-ռու­սա­կան բախ­մա­նը, նման նա­խա­դեպ ու­նենք ար­դեն Սի­րիա­յում, որ­տեղ ևս տե­ղի է ու­նե­ցել «պրոք­սի» պա­տե­րազմ և ուղ­ղա­կի բա­խում­ներ (չմո­ռա­նանք ռու­սա­կան ինք­նա­թի­ռի խո­ցու­մը, զի­նու­ժի բա­խում­նե­րը)։ Այ­սօր կր­կին ռուս-թուր­քա­կան «պրոք­սի» պա­տե­րազ­մի նա­խա­շե­մին ենք, ո­րով­հետև ակն­հայտ է Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը պա­տե­րազ­մին, իսկ Ռու­սաս­տանն էլ Հա­յաս­տա­նի դաշ­նա­կիցն է, ՀԱՊԿ-ի ան­դամ։ Խնդ­րի ծա­վալ­ման դեպ­քում Ռու­սաս­տանն ու­նե­նա­լու է կարևո­րա­գույն դե­րա­կա­տա­րում։ ՈՒս­տի չի կա­րե­լի բա­ցա­ռել, թե­կուզ ա­նուղ­ղա­կի ռուս-թուր­քա­կան բախ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Բայց նոր սերն­դի պա­տե­րազ­մի տրա­մա­բա­նու­թյան մեջ կլի­նի այն, այ­սինքն միջ­նոր­դա­վոր­ված, ո­րի նա­խան­շան­ներն ար­դեն կան։
-Դուք ևս ար­ձա­նագ­րե­ցիք, որ այս պա­հին հայ­կա­կան զի­նու­ժը միայ­նակ է դի­մա­կա­յում ա­հա­բեկ­չու­թյա­նը, բայց հնա­րա­վո՞ր է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի, ա­հա­բեկ­չու­թյան դեմ միայ­նակ, ա­ռանց դաշ­նա­կից­նե­րի եր­կար պայ­քա­րել։ Այս ա­ռու­մով մեր ար­տա­քին ու­ղե­նիշ­նե­րի մեջ չպե՞տք է այ­սօր ևեթ ճիշտ շեշ­տադ­րում­ներ, վե­րախմ­բագ­րում­ներ ա­նել։
-Աստ­ված տա, որ այս պա­տե­րազ­մը շուտ ա­վարտ­վի։ Դրա­նից հե­տո մենք վե­րաարժևո­րե­լու շատ հար­ցեր ու­նենք, բնա­կա­նա­բար դա նաև վե­րա­բե­րում է դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Մենք պետք է լր­ջո­րեն վե­րա­նա­յենք մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տար­բեր պե­տու­թյուն­նե­րի հետ և ըստ էու­թյան արժևո­րենք, գնա­հա­տա­կան­ներ տանք դրանց։ Այս ի­րա­վի­ճա­կում ակն­հայտ դար­ձավ, թե որ պե­տու­թյուն­ներն են ուղ­ղա­կի խոս­քեր ա­սում, կի­սա­քայ­լեր ա­նում, որ պե­տու­թյուն­ներն են ա­վե­լի շո­շա­փե­լի ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րում, որ պե­տու­թյուն­ներն են կրի­տի­կա­կան ի­րա­վի­ճա­կում ի­րենց հա­վա­սա­րակ­շիռ պա­հում։ Տե­սանք, որ շատ պե­տու­թյուն­ներ, ո­րոնց նկատ­մամբ մենք պատ­րանք­ներ ու­նեինք, այս բարդ ի­րա­վի­ճա­կում որ­դեգ­րե­ցին և դրսևո­րե­ցին ան­հաս­կա­նա­լի պահ­վածք։ Կար­ծում եմ, որ մեր դի­վա­նա­գի­տու­թյու­նը վեր կկանգ­նի ռո­ման­տիկ, ինք­նա­խա­բեու­թյան հաս­նող տրա­մադ­րու­թյուն­նե­րից և ա­մեն ինչ կտե­ղա­փո­խի ա­վե­լի ի­րա­կան դաշտ և հենց այդ հիմ­քով էլ կգ­նա­հա­տի մեր գոր­ծըն­կեր­նե­րին ու կկա­ռու­ցի հա­րա­բե­րու­թյուն­ներ տար­բեր եր­կր­նե­րի հետ։
Ինչ վե­րա­բե­րում է մեր միայ­նակ պայ­քա­րին, ճիշտ է` մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով, բայց դրա­նով մենք աշ­խար­հին ցույց ենք տա­լիս, որ Հա­յաս­տա­նը ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի, ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րի, ա­հա­բեկ­չա­կան մտա­ծո­ղու­թյամբ պե­տու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկն է, և քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի խն­դիրն է օր ա­ռաջ կանգ­նել հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րում միայ­նակ մնա­ցած Հա­յաս­տա­նի թի­կուն­քին։ Սա նրանց քն­նու­թյունն է ժո­ղովր­դա­վա­րու­թյան և մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի առջև։ Չնա­յած այս հար­ցում ես խիստ հո­ռե­տես եմ, չեմ կար­ծում, որ քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն ազ­նիվ ու ար­դար քայլ կա­նի։ Սա ի­րա­կա­նու­թյուն է, և մենք ոչ միայն մեր գո­յու­թյան հա­մար պի­տի պայ­քա­րենք, այլև մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի։ Սա­կայն հա­մոզ­ված եմ նաև, որ 21-րդ դա­րում դոն­կի­խո­տյան պայ­քա­րը չի կա­րող դո­մի­նանտ լի­նել, Հա­յաս­տա­նը պի­տի ներգ­րա­վի գոր­ծըն­կե­րների, հա­մա­խոհ եր­կր­նե­րի ոչ այն­քան Հա­յաս­տա­նի հա­մար պայ­քա­րում, որ­քան ընդ­դեմ ա­հա­բեկ­չու­թյան։
-Այ­սօր հան­րու­թյանն ա­մե­նից շատ հե­տաք­րք­րում է, թե երբ է ա­վարտ­վե­լու պա­տե­րազ­մը։ Որ­պես թուր­քա­գետ, ո­րը լավ գի­տի Թուր­քիա­յի քա­ղա­քա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը, ի՞նչ եք կար­ծում, ե՞րբ է հա­վա­նա­կան պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րը։
-Երկ­րոր­դեմ` դժ­վար է նա­խորդ պա­տե­րազմ­նե­րի օ­րի­նա­կով ինչ-որ կան­խա­տե­սում­ներ ա­նել, ո­րով­հետև այ­սօր շատ ի­րո­ղու­թյուն­ներ են փոխ­վել։ Թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ կա հաս­տա­տուն մի գիծ՝ շա­րու­նա­կել ա­պա­կա­յու­նա­ցու­մը, ո­րի մի­ջո­ցով հաս­նել ի­րենց հա­մար ցան­կա­լի ար­դյուն­քի։ Այս քա­ղա­քա­կա­նու­թյան ոճն է Սի­րիա­յում, Կիպ­րո­սում, Լի­բիա­յում։ Ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը և դրա­նից դի­վի­դենդ­ներ շա­հել, Ար­ցա­խում ևս ի­րենց ո­ճին հա­վա­տա­րիմ են լի­նե­լու։ Երկ­րորդ էա­կան հան­գա­ման­քը. Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ հաս­նել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան և հույս ու­նե­նալ, որ դրանք կպահ­պան­վեն, ա­նօ­գուտ զբաղ­մունք է։ Ան­գամ ժա­մա­նա­կա­վոր հրա­դա­դա­րի հա­մար հար­կա­վոր են գոր­ծուն լծակ­ներ, այն­պի­սի մե­թոդ­նե­րի կի­րա­ռում, ո­րը կս­տի­պի այդ տան­դե­մին դա­դա­րեց­նել ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մը։ Իսկ այդ­պի­սի մի­ջոց­նե­րի գոր­ծադ­րու­մը պետք է տար­բեր պե­տու­թյուն­նե­րի միաս­նա­կան ջան­քե­րի շնոր­հիվ տե­ղի ու­նե­նա Հա­յաս­տա­նի ա­ռանց­քի շուր­ջը։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ