«Մո­տա­վոր հա­շար­կով՝ մեր բա­նա­կը ոչն­չաց­րել է թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը»

«Մո­տա­վոր հա­շար­կով՝ մեր բա­նա­կը ոչն­չաց­րել  է թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը»
13.10.2020 | 00:25

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ։

-Պա­տե­րազ­մը թեև չի ա­վարտ­վել, բայց ե­թե դա­սա­կար­գե­լու լի­նենք թշ­նա­մու գոր­ծի դրած մար­տա­վա­րա­կան և ռազ­մա­վա­րա­կան հնարք­նե­րը, ի՞նչ պատ­կեր կս­տա­նանք։
-Թշ­նա­մին իր առջև ա­ռաջ­նա­յին մեկ խն­դիր էր դրել՝ հար­ձակ­վել մեծ ու­ժե­րով ու պաշտ­պա­նա­կան բնագ­ծի ճեղ­քում ա­ռա­ջաց­նե­լով, թե՛ դիր­քա­յին, թե՛ մար­տա­վա­րա­կան ա­ռաջ­խա­ղա­ցում ու­նե­նալ։ Ըստ ի­րենց առջև դր­ված մար­տա­վա­րա­կան պլա­նի՝ բնագ­ծի ճեղ­քու­մը 3-4-րդ օ­րը պետք է կա­յա­նար, բայց մեր զին­ված ու­ժե­րը կա­րո­ղա­ցել են դի­մա­կա­յել թշ­նա­մու ուժ­գին հար­ված­նե­րին ու ա­նել հնա­րա­վո­րը դա թույլ չտա­լու հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է կի­րառ­ված զեն­քե­րին, ա­պա պաշ­տո­նա­կան տար­բեր մա­կար­դակ­նե­րում հա­կա­ռա­կոր­դը հայ­տա­րա­րել ու հայ­տա­րա­րում է, որ օգ­տա­գոր­ծել է իր զի­նա­նո­ցի 100 տո­կո­սը, ին­չի մեջ մտ­նում են Իս­րա­յե­լից, Բե­լա­ռու­սից, Ռու­սաս­տա­նից ու Թուր­քիա­յից ձեռք բեր­ված զեն­քե­րը: Կարճ ա­սած՝ Ադր­բե­ջա­նը պա­տե­րազ­մում է հնա­րա­վոր ա­մեն ին­չով՝ սկ­սած վարձ­կան­նե­րից, ա­վար­տած ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով ու հե­ռա­հար հր­թիռ­նե­րով:
-Դուք և՞ս այն հա­մոզ­մանն եք, որ թուր­քա­կան ձե­ռա­գի­րը նկա­տե­լի է պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից:
-Այս պա­տե­րազ­մը ա­միս­նե­րի, նույ­նիսկ տա­րի­նե­րի մշակ­ված գոր­ծո­ղու­թյուն է, և թուր­քա­կան հետ­քը, հա­մեմ­ված ՆԱ­ՏՕ-ի ո­ճով ու գոր­ծի­քա­կազ­մով, տե­սա­նե­լի է հենց սկզ­բից՝ սեպ­տեմ­բե­րի 27-ից: Վեր­լու­ծե­լով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, դեպ­քե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյունն ու տրա­մա­բա­նու­թյու­նը՝ ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե «փայ­լուն օ­պե­րա­ցիա» են մշա­կել, բայց տար­բեր փաս­տեր ի­րար կող­քի դնե­լով՝ հս­տա­կո­րեն գծագր­վում է՝ թե՛ Թուր­քիան, թե՛ նրա կրտ­սեր եղ­բայր Ադր­բե­ջա­նը գե­րագ­նա­հա­տել են ի­րենց ու­ժե­րը:
-Բո­լորն են ա­սում, որ այս պա­տե­րազ­մը, ի տար­բե­րու­թյուն 1990-ա­կան­նե­րի ու Ապ­րի­լյա­նի, ա­ռա­վել քան լայ­նա­մասշ­տաբ է: Ի՞նչ մասշ­տաբ­նե­րի ու հա­մե­մա­տու­թյան մա­սին է խոս­քը:
-Տար­բե­րու­թյու­նը, բնա­կա­նա­բար, շատ մեծ է: Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քերն ա­ռա­ջին ան­գամ թեև Ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ են օգ­տա­գործ­վել, բայց այժմ տես­նում ենք, թե ինչ ին­տեն­սի­վու­թյամբ են դրանք փոր­ձում Ար­ցախ «ներ­խու­ժել»: Ի տար­բե­րու­թյուն ներ­կա պա­տե­րազ­մի՝ Ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ Սի­րիա­յից կամ այլ տե­ղե­րից ներգ­րավ­ված վարձ­կան­ներ էլ չկա­յին: 2016-ին թշ­նա­մու հար­վա­ծա­յին ուժն այդ մաշ­տաբ­նե­րի չէր հաս­նում, իսկ այս պա­հի դրու­թյամբ մենք մոտ 500 տանկ ու զրա­հա­տան­կա­յին տար­բեր տեխ­նի­կա ենք չե­զո­քաց­րել, այդ թվում՝ «ՏՕՍ» և «Սմերչ» հա­մա­կար­գեր: Մո­տա­վոր հաշ­վար­կով՝ թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը մեր բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ոչն­չաց­նել: Այդ թվե­րի իս­կու­թյունն ա­պա­ցու­ցում է նաև Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը: Դեռևս եր­կու շա­բաթ ա­ռաջ կոշտ ե­լույթ­նե­րով հո­խոր­տա­ցող մեր «հարևան­ներն» այժմ ա­ռա­վել մեղմ բա­ռա­պա­շա­րի են ան­ցել, իսկ դա, ա­ռա­ջին հեր­թին, մեր բա­նա­կի ու զին­ված ու­ժե­րի ճիշտ և գրա­գետ աշ­խա­տան­քի ար­դյունքն է:

Ճե­պազ­րույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ