Հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թ­յուն­ներն ար­դեն վտան­գա­վոր են դառ­նում

Հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թ­յուն­ներն ար­դեն վտան­գա­վոր են դառ­նում
13.10.2020 | 00:32

Ռազ­մա­կան դրու­թյու­նով պայ­մա­նա­վոր­ված նա­խօ­րեին խոր­հր­դա­րա­նը ԶԼՄ-նե­րին առ­նչ­վող ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ են­թադ­րող նա­խա­գիծ ըն­դու­նեց։ Ըստ այդմ, պե­տա­կան, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի և պաշ­տո­նա­տար ան­ձանց ե­լույթ­նե­րը, հրա­պա­րա­կում­նե­րը քն­նա­դա­տող, հեր­քող, դրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կաս­կա­ծի տակ դնող կամ որևէ այլ կերպ ար­ժեզր­կող հա­ղոր­դում­նե­րի հրա­պա­րա­կումն ար­գել­վում է։ Դժ­վար է ա­սել, թե այս կար­գա­վոր­մամբ ինչ տույժ ու տու­գանք է հաս­նում սո­ցիա­լա­կան հար­թա­կում մեծ-մեծ հո­խոր­տա­ցող­նե­րին ու ա­մեն ինչ «բռ­նա­րար» Ռու­սաս­տա­նին վե­րագ­րող­նե­րին, բայց վիր­տուալ տա­րած­քում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին այս օ­րե­րին ակ­տիվ, շատ վատ շեշ­տադ­րում­նե­րով քն­նարկ­վում է ռու­սա­կան մե­դիա­յով, ո­րը պա­կաս վտան­գա­վո­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում, քան ինչ-որ չի­նով­նի­կի աբ­սուրդ մտ­քե­րը կաս­կա­ծի տակ դնե­լը։ Այ­սինքն, հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն այն­քան է մտա­հո­գում ռու­սա­կան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րին, որ նրանք պա­տե­րազ­մի այս օ­րե­րին մեզ այդ մա­սին կո­պիտ ձևով հի­շեց­նում են։


Երբ սահ­մա­նում լար­ված վի­ճակ է, ու միայն Ռու­սաս­տա­նին է հա­ջող­վում կող­մե­րին նս­տեց­նել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուր­ջը, ար­դյո՞ք ժա­մա­նակն է, որ Հա­յաս­տա­նում քն­նա­դա­տու­թյան նե­տերն ուղղ­վեն դե­պի Ռու­սաս­տան։ Այ­սօր միակ եր­կի­րը, ո­րը կա­րո­ղա­նում է գործ­նա­կա­նում պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու քայլ ա­նել, ըն­դու­նենք դա, թե ոչ, Ռու­սաս­տանն է։ Հի­մա ին­չու՞ ենք կրա­կի վրա յուղ լց­նում։ Ո՞րն է ո­մանց նպա­տակն այս խառն օ­րե­րին կր­կին սրել հայ-ռու­սա­կան ա­ռանց այն էլ փխ­րուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ի դեպ, ե­թե ո­մանք մտա­ծում են, թե որևէ եր­կիր մյու­սին ա­ջակ­ցում է հենց այն­պես, ա­ռանց սե­փա­կան շա­հը հիմք ու­նե­նա­լու, ա­պա չա­րա­չար սխալ­վում են։ Ա­մեն ինչ պի­տի սթափ գնա­հա­տել, ար­դեն 15 օր է պա­տե­րազմ է ըն­թա­նում, ո՞ր եր­կի­րը կա­րո­ղա­ցավ մեզ գործ­նա­կա­նում օգ­նել՝ բա­ցի ա­կան­ջա­հա­ճո, ոչ մի ար­դյունք չտ­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը 11-ժա­մյա ծանր բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո կա­րո­ղա­ցավ «կոր­զել» մի փաս­տա­թուղթ, ո­րի շուրջ կող­մե­րը հա­մե­նայն դեպս բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուր­ջը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան, թեև ռազ­մի դաշ­տում դեռևս ի­րա­վի­ճա­կը հու­սադ­րող չէ։


Ի վեր­ջո, մենք, որ­պես ժո­ղո­վուրդ, հա­սա­րա­կու­թյուն ե՞րբ ենք հաս­կա­նա­լու, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նում չկան ըն­կեր­ներ, կան շա­հեր, հե­տաք­րք­րու­թյուն­ներ։ Ոչ մի եր­կիր հենց այն­պես չի կանգ­նի քո կող­քին, ինչ է, թե դու շատ ես դա ու­զում։ Հի­մա ՌԴ-ի շա­հե­րը մեզ հետ հա­մընկ­նում են ո­րոշ հար­ցե­րում, և նրանք շա­հագր­գիռ են, որ Ար­ցա­խում խա­ղա­ղու­թյուն լի­նի, իսկ թե դա ինչ­պի­սի դիր­քա­վոր­մամբ, քա­ղա­քա­կան քար­տե­զով ու ի­րա­կան սահ­ման­նե­րով կլի­նի, ար­դեն Հա­յաս­տա­նի հո­գա­ծու­թյան հարցն է, ո­րով­հետև Ռու­սաս­տա­նին նաև Ադր­բե­ջա­նի գոր­ծըն­կե­րու­թյունն է պետք։
Գո­նե հի­մա ա­վե­լորդ ան­գամ չլա­րենք, մեր դեմ չտ­րա­մադ­րենք այն երկ­րին, ո­րը հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րից է։ Դրա­նից հաս­տատ ո­չինչ չենք շա­հի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ