«Ազ­գը պաշտ­պա­նել նշա­նա­կում է պաշտ­պա­նել ինք­նա­տիպ բարձ­րո­րակ մշա­կույ­թը»

«Ազ­գը պաշտ­պա­նել նշա­նա­կում է պաշտ­պա­նել ինք­նա­տիպ բարձ­րո­րակ մշա­կույ­թը»
13.10.2020 | 00:52

«Ի­րա­տե­սի» հյու­րը լի­բա­նա­նա­հայ ար­վես­տա­բան, Բեյ­րու­թի «Նոազ արք» ար­վես­տի պատ­կե­րաս­րա­հի հա­մա­հիմ­նա­դիր-տնօ­րեն ՄՈՎ­ՍԵՍ ՀԵՐ­ԿԵԼ­ՅԱՆՆ է: Զրու­ցել ենք Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի մա­սին ու դեռևս չնա­հան­ջող հա­մա­վա­րա­կի:

-Պա­րոն Հեր­կե­լյան, կա­րո՞ղ ենք ա­սել, որ 2020 թվա­կա­նը ան­կան­խա­տե­սե­լի էր. նախ` հա­մա­վա­րակ, հե­տո՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ:
-Հա­մա­վա­րա­կը նո­րու­թյուն չէ ո՛չ մարդ­կու­թյան հա­մար, ո՛չ մեր ժո­ղովր­դի: Մոտ ան­ցյա­լում՝ 1915-ից հե­տո Երևա­նում տի­ֆի հա­մա­ճա­րակ էր: Ես՝ որ­պես մու­սա­լեռ­ցի, ու­նեմ հետևյալ փոր­ձա­ռու­թյու­նը. երբ մու­սա­լեռ­ցի­նե­րը հաս­տատ­վել էին Ան­ճար գյու­ղում, այն­տեղ մա­լա­րիա­յի բռն­կում­ներ էին սկս­վել: Տուն չու­նեին, վրան­նե­րի տակ էին ապ­րում, հի­վան­դու­թյունն էլ փո­խանց­վում էր մլակ­նե­րից: Ա­մեն օր տաս­նյակ մար­դիկ էին մա­հա­նում: Ան­ճա­րի բնա­կիչ­նե­րը Քո­վիդ 19-ի հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում, ել­նե­լով նախ­կին փոր­ձա­ռու­թյու­նից, այն­պես պաշտ­պան­վե­ցին, որ մինչ օրս ոչ ոք չի վա­րակ­վել: Հինգ ճա­նա­պարհ ու­նի գյու­ղը, չոր­սը փա­կել են՝ հս­կա քա­րե­րով, հո­ղով, թո­ղել մե­կը, այդ մեկ ճա­նա­պար­հով անց­նող մարդ­կանց ջեր­մա­չա­փում են, օ­տար­նե­րին ներս չեն թող­նում և այլն: Պե­տու­թյու­նը դեմ է սրան, ո­րով­հետև ա­րաբ գյու­ղա­ցի­նե­րը գյու­ղա­մի­ջով տուն հաս­նե­լու փո­խա­րեն, ամ­բողջ գյու­ղով պտտ­վում են: Հի­մա պե­տու­թյան ճնշ­ման տակ մի ճա­նա­պարհ էլ են բա­ցել, որ հարևան գյու­ղա­ցի­նե­րը մաս­նակ­ցեն բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րին: Խիստ հս­կո­ղու­թյան ար­դյուն­քում Ան­ճա­րում վա­րակ­վա­ծու­թյան ոչ մի դեպք չի գրանց­վել: Սա­կայն մտա­հո­գու­թյուն կա, ո­րով­հետև հարևան գյու­ղե­րում ար­դեն կան դեպ­քեր: Ան­ճա­րի եր­կու հյու­րա­նոց­նե­րը վե­րա­ծել են հի­վան­դա­նո­ցի, պատ­րաս­տել են դե­ղո­րայք, գոր­ծիք­ներ, անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ:
Պատ­մու­թյու­նից գի­տենք, որ հա­մա­ճա­րա­կը տար­բեր եր­կր­նե­րում տար­բեր ձևով են դի­մագ­րա­վել: Օ­րի­նակ, Հին Ե­գիպ­տո­սում որ­պես­զի ստ­րուկ­նե­րի մեջ վա­րակ­ներ չտա­րած­վեն, յու­րա­քան­չյուր ստ­րու­կի կրծ­քա­վան­դա­կից սխ­տոր էին կա­խում և ճա­շա­ցան­կի մեջ մտց­նում սխ­տո­րի, սո­խի ա­մե­նօ­րյա չա­փա­բա­ժին: Նմա­նօ­րի­նակ մի բան կա ֆրան­սիա­կան պատ­մու­թյան մեջ. միջ­նա­դա­րում Ֆրան­սիա­յի թա­գա­վորն ու թա­գու­հին, փո­խան­ցիկ հի­վան­դու­թյուն­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար, քնե­լուց ա­ռաջ բա­ցում էին ոս­կու տու­փը, մի­ջից հա­նում սխ­տոր ու կուլ տա­լիս: Հնդ­կաս­տա­նում մինչև հի­մա հա­վա­տում են, որ կծուն դեմ է փո­խան­ցիկ հի­վան­դու­թյուն­նե­րին: Չգի­տեմ՝ օգ­նում է, թե չէ, բայց կա ա­վան­դույթ, փոր­ձա­ռու­թյուն: Հա­յաս­տա­նում շատ է ցու­ցա­նի­շը քո­վի­դով վա­րակ­ված­նե­րի, ո­րով­հետև մեր ժո­ղո­վուր­դը ան­փույթ է: Ե­թե պահ­պան­վեին հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կպայ­քա­րեինք հի­վան­դու­թյան տա­րած­ման դեմ:
-Ի՞նչ կա­սեք հայ-ադր­բե­ջա­նա­կան նոր պա­տե­րազ­մի մա­սին: Սահ­մա­նին հա­րա­բե­րա­կան ան­դորր էր, Քա­ռօ­րյա պա­տե­րազմ ու­նե­ցանք, բայց նման մե­ծա­ծա­վալ հար­ձա­կում՝ Թուր­քիա­յի ան­թա­քույց ա­ջակ­ցու­թյամբ, ա­հա­բե­կիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, չէինք կան­խա­տե­սում:
-Ես հետևյալ կար­ծիքն ու­նեմ, չնա­յած չեմ հետևում քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Խոր­հր­դա­յին շր­ջա­նում «Թարգ­ման­չաց տո­ներ» նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ էի (միա­կը՝ դր­սից), բայց երբ վե­րա­դար­ձա Բեյ­րութ, աչ­քիս ա­ռաջ կա­տար­վա­ծից հիաս­թափ­վե­ցի ու հրա­ժար­վե­ցի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Ո­րո­շե­ցի կյանքս նվի­րել մշա­կույ­թին: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, պա­տե­րազմ­նե­րը մշա­կույ­թի հա­մար են: Հի­մա երբ մենք կռ­վում ենք Ար­ցա­խում, պաշտ­պա­նում ենք մեր ազ­գը, իսկ ազ­գը պաշտ­պա­նել նշա­նա­կում է պաշտ­պա­նել ինք­նա­տիպ բարձ­րո­րակ մշա­կույ­թը:
Բեյ­րու­թի պա­տե­րազ­մի ա­մե­նա­դա­ռը պա­հե­րը ապ­րել եմ: Շեն­քը, որ­տեղ ապ­րում էի, սահ­մա­նի վրա էր: Պա­տու­հան­նե­րը ա­պա­կի չու­նեին, ո­րով­հետև և՛ փող չու­նեինք շա­րու­նակ փո­խե­լու, և ի­մաստ չկար. հա­ջորդ շա­բաթ է­լի փշր­վե­լու էին ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րից: Ցա­վա­լին ե­րի­տա­սարդ­նե­րի կո­րուստն է: Ան­ձի կո­րուս­տը ան­փո­խա­րի­նե­լի է: Եվ վատ կլի­նի, ե­թե պա­տե­րազ­մը եր­կար տևի:
Հի­մա քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին: Բեյ­րու­թում ես տե­սա, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը իմ էու­թյա­նը հա­րիր աս­պա­րեզ չէ: Մա­նա­վանդ այս դա­րում քա­ղա­քա­գե­տը պետք է լի­նի ճկուն, հար­մար­վող, խու­սա­նա­վող և են­թա­կա ար­տա­քին բարձր ու­ժե­րին: Ան­ցյալ տա­րի, երբ Բեյ­րու­թում հե­ղա­փո­խու­թյուն ե­ղավ, վան­կար­կում էին՝ «Այ­սինքն՝ բո­լո­րը...»: Այ­սինքն՝ բո­լո­րը գող են: Ես ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րում եմ, որ Բեյ­րու­թում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը բո­լո­րը են­թա­կա են ար­տա­քին ու­ժե­րին, բո­լո­րը գող են ու պաշտ­պա­նում են անձ­նա­կան ու հատ­վա­ծա­կան շա­հեր: Սա­կայն հե­ղա­փո­խա­կան­ներն ար­դեն պա­ռակտ­վել են, նրանց մեջ մտել են խու­լի­գա­նա­կան տար­րեր, ո­րոնք ջար­դում, փշ­րում և այ­լա­սե­րում են հե­ղա­փո­խու­թյու­նը: Իսկ ինչ վե­րա­բե­րում է ընդ­հան­րա­պես հե­ղա­փո­խու­թյուն­նե­րին, երբևէ ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն իր իս­կա­կան նպա­տա­կին չի հա­սել: Ժո­ղովր­դի կող­մից սիր­ված ղե­կա­վա­րը կամ ինքն է փոխ­վել, դար­ձել օ­լի­գարխ, կամ նրան սպա­նել են կամ մե­կու­սաց­րել: Լի­բա­նա­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րից հե­տո ըն­տր­վեց մի ե­րի­տա­սարդ նա­խա­գահ՝ Բա­շիր Ժմա­յե­լը, ով սիր­վեց բո­լո­րի կող­մից՝ հա­մայ­նք­նե­րի, քա­ղա­քա­կան ու­ժե­րի. սիր­վեց մի պատ­ճա­ռով. նրա ա­ռաջ դրե­ցին չեկ, ա­սա­ցին՝ գրիր, թե քա­նի մի­լիարդ ես ու­զում, նա գրեց 10,414 հա­զար քկմ, այ­սինքն՝ Լի­բա­նա­նի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Չան­ցավ մեկ ա­միս, երբ նա ըն­կեր­նե­րի հետ կու­սակ­ցա­կան կենտ­րո­նա­տե­ղիում էր, պայ­թեց­րին ա­կում­բը: Բո­լո­րը սպան­վե­ցին: Կաս­կա­ծյալ­նե­րի շար­քում էր նրա եղ­բայ­րը, ով հե­տո դար­ձավ նա­խա­գահ: Այ­սօր­վա խոր­հր­դա­վոր բարձ­րա­գույն ու­ժե­րը փնտ­րում են մի­ջակ կա­րո­ղու­թյան տեր մարդ, ի­րենց պետք չեն զո­րա­վոր ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ, ազ­նիվ մար­դիկ, պետք չեն նաև թու­լա­մորթ­ներ, որ չեն կա­րող կա­ռա­վա­րել: Մի­ջա­կու­թյուն­նե­րը հեշ­տու­թյամբ վե­րա­դաս­նե­րին են­թարկ­վում են և ո­րով­հետև փոր­ձա­ռու­թյուն ու­նեն, կա­րո­ղա­նում են են­թա­կա­նե­րին են­թար­կել այն­պես, ինչ­պես ի­րենց վե­րա­դաս­ներն են ցան­կա­նում: Մի­ջա­կու­թյուն­նե­րը կյան­քում ա­մե­նաա­ղե­տա­բեր անձ­նա­վո­րու­թուն­ներն են, քա­նի որ տա­ղան­դը, հմայ­քը չեն հե­րի­քում բարձ­րա­նա­լու հա­մար, նրանց ուժ են տա­լիս դա­վադ­րու­թյուն­նե­րը, և ե­րի­տա­սարդ մե­ծա­տա­ղանդ­նե­րին, հան­ճար­նե­րին փոր­ձում են ոչն­չաց­նել: Բո­լո­րը գի­տեն Մո­ցար­տի ու Սա­լիե­րիի պատ­մու­թյու­նը: Ես ա­մե­նից շատ ծա­նոթ եմ մշա­կու­թա­յին ո­լոր­տին. ե­թե մեր չորս կող­մը նա­յենք, կտես­նենք, թե մի­ջա­կու­թյուն­նե­րը, ո­րոնք հե­ղի­նա­կու­թյուն են ձեռք բե­րել, ինչ­քան մեծ վնաս են տա­լիս մեր մշա­կույ­թին: Մյուս բնա­գա­վառ­նե­րում էլ նույնն է, սա­կայն մի­ջա­կու­թյուն­նե­րը վտան­գա­վոր են մա­նա­վանդ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Կար­ծում եմ՝ պա­տաս­խա­նե­ցի ձեր հար­ցին:
-Ո՞րն է մտա­վո­րա­կան­նե­րի դե­րը պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում:
-Բեյ­րու­թում, երբ հե­ղա­փո­խա­կան վի­ճակ էր, քա­ղա­քա­ցիա­կան կռիվ­ներ, ա­հա­բեկ­չա­կան մթ­նո­լորտ, եղ­բայրս՝ Պե­տիկ Հեր­կե­լյա­նը, գրեց մի հոդ­ված հետևյալ վեր­նագ­րով՝ «Մու­րադ­նե­րը կան, ու՞ր են Վա­րու­ժան­նե­րը»: Այ­սինքն՝ կռ­վող­ներ կան, իսկ Վա­րու­ժա­նի, Սիա­ման­թո­յի, Ռու­բեն Սևա­կի նման կռ­վող­ներն ու՞ր են: Հի­մա էլ ես եմ հարց տա­լիս՝ կան կռ­վող­ներ Ար­ցա­խում, կյան­քի գնով պաշտ­պա­նում են եր­կի­րը, ու՞ր է մտա­վո­րա­կա­նու­թյու­նը: Կա՞ն: Ես չեմ տես­նում: Ի­հար­կե, նրանց մեջ կան ա­ռաջ­նա­գիծ մեկ­նող­ներ: Կան նաև մտա­վո­րա­կան­ներ, որ թռ­չուն չեն կա­րող սատ­կաց­նել, նրանք ո՞նց պետք է կռ­վեն: Բայց հանձ­նա­ռու գրող­նե­րը կա­րող են ի­րենց գր­չով կռ­վի մթ­նո­լորտ ստեղ­ծել, թի­կունք լի­նել: Դա է իմ սպա­սա­ծը մտա­վո­րա­կան­նե­րից, ար­վես­տա­գետ­նե­րից:
-Այդ դեպ­քում ի՞նչն է ուժ տա­լիս մեր տղա­նե­րին:
-Դա մեր էու­թյան մեջ է: Մենք ու­նենք ազ­գա­յին խառն­ված­քի թե­րու­թյուն­ներ, բայց ու­նենք նաև ա­ռա­վե­լու­թյուն­ներ: Մենք Սա­սուն­ցի Դա­վիթ ենք. Դա­վի­թը հա­մեստ է, նե­րո­ղա­միտ, ինչ-որ տեղ` միա­միտ, բայց վայ նրան, ով կվի­րա­վո­րի ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Մար­դը մի ար­ժեք ու­նի, որ ան­ձեռ­նմ­խե­լի է. դա նրա ինք­նա­սի­րու­թյունն է: Դա անհ­պե­լի ար­ժեք է, երբ հաս­նում ես դրան, նա քեզ­նից ու­ժեղ է դառ­նում: Դրա հա­մար ա­զե­րի­նե­րը փախ­չում են, մենք ա­ռաջ ենք գնում:
-Ի՞նչ ելք եք տես­նում մշ­տատև հա­կա­մար­տու­թյու­նից:
-Մենքմիա­բան ենք միայն ա­ղետ­նե­րի ու ազ­գա­յին տագ­նապ­նե­րի ժա­մա­նակ, խա­ղաղ ժա­մա­նակ չենք կա­րո­ղա­նում միաս­նա­կան լի­նել, դա մեր թե­րու­թյունն է: Եվ թշ­նա­մին օգ­տա­գոր­ծում է մեր այդ խառն­ված­քը: Տե­սեք, հե­ղա­փո­խու­թյուն ե­ղավ, ան­մի­ջա­պես սև-սպի­տա­կի հարց դր­վեց: Ընդ­դի­մու­թյու­նը թշ­նա­մի չի լի­նում, սև չի լի­նում, ընդ­դի­մու­թյու­նը լավ պա­րա­գա­յում լի­նում է գոր­ծա­կից, վատ պա­րա­գա­յում՝ մր­ցա­կից: Մեզ մոտ կար­ծե­ցյալ ընդ­դի­մու­թյունն էլ կա­ռա­վա­րու­թյանն է ըն­դու­նում որ­պես թշ­նա­մի: Քա­ղա­քա­կիրթ ազգ ենք, բայց այս պարզ բա­նե­րը չենք կա­րո­ղա­նում ըն­դու­նել, ան­հա­տա­կան, հատ­վա­ծա­կան շա­հե­րից բարձր պա­հել ազ­գի շա­հը: Մեզ փր­կո­ղը (ոչ միայն ա­ղե­տի ժա­մա­նակ) լի­նե­լու է մեր միաս­նա­կա­նու­թյու­նը:
-Մի փոքր Ձեր ծրագ­րե­րից պատ­մեք: Գոր­ծու՞մ է այս օ­րե­րին Բեյ­րու­թի Ձեր հիմ­նադ­րած պատ­կե­րաս­րա­հը`«Նոազ ար­քը»: Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք:
-Հա­մա­վա­րա­կից ա­ռաջ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր էինք կն­քել «Սալ­վա­դոր Դա­լի» հիմ­նադ­րա­մի հետ: Ան­ցյալ տա­րի, Դա­լիի մահ­վան 30-ա­մյա­կի ա­ռի­թով, սկ­սե­ցինք ցու­ցա­հան­դես­ներ կազ­մա­կեր­պել: «Դա­լին և իր աշ­խար­հը» խո­րագ­րով ցու­ցա­հան­դես­նե­րում ներ­կա­յաց­նում էինք Դա­լիին և հինգ սյուր­ռեա­լիստ հե­ղի­նա­կի, ո­րոն­ցից ե­րե­քը` հա­յազ­գի՝ Վահ­րամ Դավ­թյան, Դա­վիթ Դավ­թյան և Սու­րեն Ոս­կա­նյան: Պատ­կե­րա­գիր­քը տպագ­րեց մեր պատ­կե­րաս­րա­հը: Ո­րա­կը հա­մա­պա­տաս­խա­նում է մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին: Ա­ռա­ջին ցու­ցա­հան­դե­սը բաց­վեց Մո­նա­կո­յում, հե­տո` Սին­դիում, հե­տո՝ Մել­բուռ­նում, այն­տեղ հե­տաձգ­վեց հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռով, մինչև հրեդհ­նե­րը մա­րե­ցին, հա­մա­վա­րա­կը սկս­վեց: Նպա­տակ ու­նեինք նաև Կա­լի­ֆոռ­նիա­յում 38-րդ մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սը բա­ցե­լու, սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չհա­ջող­վեց ի­րա­կա­նաց­նել:
Բեյ­րու­թի ռմ­բա­հար­ման ժա­մա­նակ պատ­կե­րաս­րա­հը վնաս­վել է: Այս ի­րա­վի­ճա­կում, սա­կայն, նոր պատ­կե­րա­գիրք տպագ­րե­ցինք՝ ներ­կա­յաց­նե­լով Է­դիկ Բեր­դյա­նի աշ­խա­տանք­նե­րը: Մեր գոր­ծու­նեու­թյու­նը տե­սա­կա­նո­րեն հե­տաձգ­ված է, բայց գործ­նա­կա­նում շա­րու­նա­կում ենք կա­պեր հաս­տա­տել, հե­տա­գա ծրագ­րեր մշա­կել, կայ­քը նո­րաց­նել: Շա­րու­նա­կում ենք հայ մշա­կույ­թը տա­րա­ծել աշ­խար­հում: ՈՒր էլ լի­նեմ, կա­րող եմ հետևել պատ­կե­րաս­րա­հի աշ­խա­տան­քին: Ես տար­վա կե­սը Հա­յաս­տա­նում եմ ապ­րում, ո­րոշ ժա­մա­նակ` Կա­նա­դա­յում, բայց ըն­տա­նի­քիս վերջ­նա­կան հան­գր­վա­նը Հա­յաս­տանն է: Դա հորս կտակն է:

Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ