Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե ՆԱ­ՏՕ-ն չբռ­նի Թուր­քիա­յի ձեռ­քը, ա­հա­բեկ­չու­թ­յան «ուղ­տը» Եվ­րո­պա­յի շե­մին էլ է չո­քե­լու»

«Ե­թե ՆԱ­ՏՕ-ն չբռ­նի Թուր­քիա­յի ձեռ­քը, ա­հա­բեկ­չու­թ­յան «ուղ­տը» Եվ­րո­պա­յի շե­մին էլ է չո­քե­լու»
16.10.2020 | 00:34

Ազ­գա­յին ժո­ղո­վի մար­դու ի­րա­վունք­նե­րի և հա­րա­կից հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՆԱԻ­ՐԱ ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ, Ա­մե­րի­կա­յի նախ­կին պետ­քար­տու­ղար Հեն­րի Քի­սին­ջե­րի նման, փնտ­րում է «Եվ­րո­պա­յի հե­ռա­խո­սա­հա­մա­րը». «ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու մարդ­կու­թյան հա­մար օ­րենք­ներ գրած Եվ­րո­պան այժմ աչք է փա­կում մար­դու ի­րա­վունք­նե­րի կոպ­տա­գույն խախ­տում­նե­րի վրա: ՈՒ՞մ զան­գել, էլ ինչ­պե՞ս բա­ցատ­րել աշ­խար­հին ու մարդ­կու­թյա­նը, որ Ար­ցա­խում ոչ թե զուտ հո­ղի կամ տա­րած­քի հա­մար մղ­վող կռիվ է, այլ գո­յա­բա­նա­կան պայ­քար»:
«ԵԽԽՎ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղովն օ­րերս Ար­ցա­խում ըն­թա­ցող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հար­ցով հրա­տապ քն­նար­կում էր կազ­մա­կեր­պել, մաս­նակ­ցում էին ոչ միայն նշյալ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ պատ­գա­մա­վոր­նե­րը, այլև հայ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը: Զա­վեշ­տի ու ցի­նիզ­մի էր հաս­նում ադր­բե­ջան­ցի պատ­վի­րակ­նե­րի խոս­քը, երբ ա­սում էին, թե, ար­ցա­խյան զի­նու­ժի կազ­մում ա­հա­բեկ­չա­կան խմ­բեր կան, կամ հա­յե­րը ոչն­չաց­նում են ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րե­րը: Սուտ ու կեղ­ծիք էին տա­րա­ծում մի պե­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ով­քեր թքած ու­նեն ի­րենց ստո­րագ­րած մի­ջազ­գա­յին բո­լոր կոն­վեն­ցիա­նե­րի վրա, ով­քեր օգ­տա­գոր­ծում են ար­գել­ված զի­նա­տե­սակ­ներ, ե­կե­ղե­ցի են ռմ­բա­կո­ծում և այլն: Իմ բո­ղո­քը, ա­ռա­ջին հեր­թին, ուղղ­ված է մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, ո­րով­հետև ի­րենք շատ լավ հաս­կա­նում են, որ այ­սօր Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը կռ­վում են ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլև Թուր­քիա­յի և մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ: Ա­հա­բեկ­չու­թյամբ մտա­հոգ­ված բո­լոր պե­տու­թյուն­ներն օր ա­ռաջ պետք է հա­կաա­հա­բեկ­չա­կան կոա­լի­ցիա կազ­մեն, պայ­քա­րեն Թուր­քիա­յի և նրա ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան բա­նակ ներ­թա­փան­ցած ու այժմ կռ­վող վարձ­կան­նե­րի դեմ»,- ա­սում է ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վո­րը:


Նաի­րա Զոհ­րա­բյա­նը հա­մոզ­ված է, որ ե­թե պա­տե­րազ­մը տա­րա­ծաշր­ջա­նի սահ­մա­նից դուրս գա, թա­փան­վի պես գլոր­վե­լով մինչև Եվ­րո­պա է հաս­նե­լու, ու ե­թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը դա չի հաս­կա­նում, շա­րու­նա­կում է «լղոզ­ված» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, մտա­հո­գու­թյուն­նե­րով ու կո­չե­րով հան­դես գալ, շատ դեպ­քե­րում ան­գամ կող­մե­րի միջև հա­վա­սա­րու­թյան նշան է դնում, ա­հա­բեկ­չա­կան այդ «դա­գա­նա­կը» չո­քե­լու է «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» կոչ­վա­ծի դռա­նը. «Կարևո­րում եմ, որ թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ Ֆրան­սիան հս­տակ ար­ձա­նագ­րե­ցին, որ Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րի ներգ­րա­վու­մը թուր­քա­կան ձե­ռա­գիր է: Սա­կայն միայն ար­ձա­նագ­րե­լը բա­վա­րար չէ: Ե­թե ՆԱ­ՏՕ-ն չի բռ­նում իր ան­դամ Թուր­քիա­յի ձեռ­քը, այդ «ուղ­տը» կա­րող է Եվ­րո­պա­յի շե­մին էլ չո­քել: Կաս­կած ան­գամ չու­նեմ, որ Թուր­քիա­յի ուղ­ղա­կի հրա­հանգն էր, որ Ադր­բե­ջա­նը խախ­տի Ռու­սաս­տա­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ ձեռք բեր­ված հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի ռե­ժի­մը: Այս հան­գա­ման­քը նույն­պես աշ­խար­հին ու սթափ հան­րու­թյա­նը մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ պետք է տա, ո­րով­հետև Թուր­քիան ար­դեն ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն է»:


«Ին­չո՞ւ Եվ­րո­պա­յին ձեռն­տու չէ ու­ղիղ ու հաս­ցեա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լը»։ Այս հար­ցին ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն այս­պես ար­ձա­գան­քեց. «Յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն իր շահն ու­նի, ու որ­քան էլ ա­մեն մե­կը հաս­կա­նում է՝ ինչ է կա­տար­վում, ա­ռաջ­նորդ­վում է այդ պա­հին ի­րեն ձեռն­տու քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան մո­տեց­մամբ: Եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­ներ այս պա­հին շահ ու­նեն թե՛ Թուր­քիա­յից, թե՛ Ադր­բե­ջա­նից, բայց պետք է նաև հաս­կա­նան, որ ինչ­քան էլ կարևոր լի­նեն տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան շա­հե­րը, լռու­թյամբ ոտ­նա­հա­րում են բո­լոր այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ամ­րագր­ված են ի­րենց իսկ սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րում։ Ե­թե այ­սօր հու­մա­նի­տար այս ճգ­նա­ժամն Ար­ցա­խում է, ե­րաշ­խիք չկա, որ վա­ղը-մյուս օ­րը Եվ­րո­պա­յում չի լի­նե­լու: Հետևա­բար, ա­մեն մի եր­կիր, որ այս կամ այն թե­լով՝ տն­տե­սա­կան շա­հից մինչև քա­ղա­քա­կա­նու­թյուն, կապ­ված է Թուր­քիա­յի կամ Ադր­բե­ջա­նի հետ, պետք է հաս­կա­նա՝ սա մար­դե­ղե­նու­թյան, մարդ մնա­լու ու գո­յա­բա­նու­թյան հարց է»:


Շեշ­տադր­վեց մեկ այլ ցա­վոտ հարց. Հա­յաս­տա­նում այ­սօր շր­ջա­նակ­ներ կան, որ հետևո­ղա­կա­նո­րեն հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ են հրահ­րում: «Ռու­սաս­տա­նը ոչ միայն մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կերն է. ՀԱՊԿ-ի շր­ջա­նակ­նե­րում կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նենք ՌԴ-ի հետ: Վս­տահ եմ, որ ՌԴ-ն մինչ այս պահն ու այժմ ա­րել ու ա­նում է ի­րե­նից կախ­ված հնա­րա­վոր ա­մեն բան»,- շեշ­տեց մեր զրու­ցա­կի­ցը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Դիտվել է՝ 8884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ