Դար­ձ­յալ չհաղ­թե­ցինք, բայց և չպարտ­վե­ցինք

Դար­ձ­յալ չհաղ­թե­ցինք, բայց և չպարտ­վե­ցինք
16.10.2020 | 01:40

ՈՒԵՖԱ-ի Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան հեր­թա­կան եր­կու տու­րը կկա­յա­նա նո­յեմ­բե­րին։ Ինչ­պես տես­նում եք, ա­ռանձ­նա­պես եր­կար սպա­սե­լու բան չկա, ե­թե ժա­մա­նա­կա­յին գոր­ծոնն ենք հաշ­վի առ­նում։ Փո­խա­րե­նը սպա­սե­լու բան կա ակն­կա­լիք­նե­րի ա­ռու­մով, թե­պետ դրանց ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու դեպ­քում հնա­րա­վոր դրա­կան տե­ղա­շարժն ա­ռանձ­նա­պես խո­շոր չի լի­նե­լու։ Սա­կայն հայ­կա­կան ֆուտ­բոլն այն­պի­սի վի­ճա­կում չէ, որ այդ նվա­զա­գույ­նի հա­մար էլ չու­րա­խա­նանք։ Սպա­սում­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով՝ հար­կավ պի­տի հու­սա­վառ հա­յաց­քով նա­յեինք մեր մո­տա­կա ռե­զեր­վին, սա­կայն մաս­նա­վո­րա­պես մեր 21 տա­րե­կան­նե­րի ընտ­րա­նին Եվ­րո­պա­յի ո­րա­կա­վոր­ման փու­լում այն­պի­սի խայ­տա­ռակ հաշ­վով պար­տու­թյուն է կրել իր շվեդ տա­րե­կից­նե­րից, որ մարդ վա­խե­նում է հան­դիպ­ման հա­շի­վը հի­շա­տա­կել, ու որ­պես­զի հան­դիպ­ման ել­քից ան­տե­ղյակ ըն­թեր­ցող զանգ­վա­ծին ծանր սթ­րե­սի փոր­ձու­թյա­նը չեն­թար­կենք, այս­պես ա­սենք՝ մե­րոնք խա­ղա­ցել են ա­ռանց... դար­պա­սա­պա­հի։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Նա­խորդ տու­րում վրա­ցի­նե­րի հետ դի­մա­կա­յու­թյան օ­րի­նա­կով մեր հա­վա­քա­կանն Էս­տո­նիա­յի ընտ­րա­նու հետ պայ­քա­րում էլ հա­սավ ա­րագ գո­լի՝ մր­ցակ­ցի դար­պա­սը գրա­վե­լով մո­տա­վո­րա­պես նույն րո­պե­նե­րին, սա­կայն նո­րից չկա­րո­ղա­ցավ պահ­պա­նել հաղ­թա­կան ա­ռա­վե­լու­թյու­նը։ Տան­տե­րե­րը մե­րոնց պա­տաս­խա­նե­ցին նույն­քան ա­րագ գո­լով, ու այս հա­շի­վը պահ­պան­վեց մինչև վերջ։ Սա նշա­նա­կեց, որ մինչ նո­յեմ­բեր մենք մնա­լու ենք հինգ միա­վո­րով ու եր­րորդ տե­ղում՝ ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով հետ մնա­լով ա­վե­լի բարձր հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ու Վրաս­տա­նի ընտ­րա­նի­նե­րից։
Հար­կավ ոչ այս եր­րորդ տեղն է մեր հա­վա­քա­կա­նի ու­ժե­րի սահ­մա­նա­յի­նը, ոչ էլ այս հինգ միա­վո­րը. խմ­բում ինչ-որ ար­տա­կարգ կա­րո­ղու­թյուն­նե­րի ընտ­րա­նի­ներ չեն ընդգրկված, որ այս­պես մտա­ծենք։ Այն­պես որ, ա­մեն ինչն էլ առջևում է՝ թե վե­րըն­թա­ցը, թե վա­րըն­թա­ցը։
Բնա­կա­նա­բար, նա­խընտ­րե­լին ա­ռա­ջինն է։
Վրաս­տա­նի հա­վա­քա­կա­նը մոտ էր ար­տագ­նա­յում Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ընտ­րա­նուն ծն­կի բե­րե­լուն, սա­կայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում տու­գա­նա­յին հրա­պա­րա­կում կո­պիտ խա­ղի հա­մար պատժ­վել է 11-մետ­րա­նո­ցով՝ 1։1։
Ար­ձա­նագ­րենք՝ վեր­ջին եր­կու տու­րի հան­դի­պում­նե­րը մեր խմ­բում ա­ռա­վե­լու­թյուն չեն բե­րել ոչ մե­կին, ա­մեն ինչ մնա­ցել է նախ­կի­նի պես։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի ընտ­րա­նու այս ան­գամ­վա հո­գեա­ռը Լե­հաս­տա­նի հա­վա­քա­կա­նը ե­ղավ։ Ինչ խոսք, հան­դիպ­ման ել­քի վրա էա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ սկ­սած 15-րդ րո­պեից հյու­րե­րի 10 հո­գով մնա­լը, սա­կայն ան­գամ նման պայ­ման­նե­րում 3։0 հաշ­վով պարտ­վելն ար­դա­րաց­ված չէ։
Այս հաղ­թա­նա­կը լե­հե­րին յոթ միա­վո­րով հա­նեց ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան, քա­նի որ ի­տա­լա­ցի­նե­րը սե­փա­կան հար­կի տակ չկա­րո­ղա­ցան կոտ­րել հո­լան­դա­ցի­նե­րի դի­մադ­րու­թյու­նը՝ 1։1։ Ի­տա­լա­ցի­ներն ու­նեն վեց, հո­լան­դա­ցի­նե­րը՝ հինգ միա­վոր։ Թե այս ե­ռյա­կից որն է լի­նե­լու եր­րորդ ա­վե­լոր­դը, կի­մա­նանք նո­յեմ­բե­րին։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Խմ­բա­յի­նում հիմ­նա­կան մր­ցակ­ցի՝ Դա­նիա­յի ընտ­րա­նու նկատ­մամբ նա­խորդ տու­րում հաղ­թա­նակ տո­նե­լուց հե­տո յոթ միա­վո­րի տեր դար­ձած Անգ­լիա­յի հա­վա­քա­կա­նը, թվում է, լու­ծել էր իր բուն խն­դի­րը, սա­կայն դա­նիա­ցի­նե­րի հետ հան­դի­պու­մը էա­պես խճ­ճեց ա­մեն ինչ։ Անգ­լիա­ցի­նե­րի այս պար­տու­թյու­նը՝ 0։1, թերևս ար­տա­կարգ բան չդի­տար­կենք, քան­զի կող­մե­րի ա­ռա­ջին խա­ղում էլ նրանք հա­մո­զիչ չեն ե­ղել։ Պի­տի որ հի­շեք՝ այն ժա­մա­նակ գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ Հա­վե­լենք միայն, որ դա­նիա­ցի­ներն էլ ու­նեն յոթ միա­վոր ու լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին երկ­րորդ տե­ղում են։
Ար­տագ­նա­յում վս­տահ է հան­դես ե­կել ի­նը միա­վո­րով խմ­բա­յին լի­դե­րու­թյու­նը ստանձ­նած Բել­գիա­յի ընտ­րա­նին՝ 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով իս­լան­դա­ցի­նե­րի նկատ­մամբ։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Ինչ­պես աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան վեր­ջին եզ­րա­փակ­չում, այն­պես էլ հի­մա Խոր­վա­թիա­յի ընտ­րա­նին շա­րու­նա­կում է կոմպ­լեք­սա­վոր­ված մնալ ֆրան­սիա­ցի­նե­րից։ Այս խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում կող­մե­րի ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­ված հաշ­վի հա­մե­մատ այս ան­գամ հա­մա­մաս­նո­րեն ար­ձա­նագր­վել է դար­պա­սի կրկ­նա­կի պա­կաս գրա­վում՝ 2։1, ու թերևս սա էլ ե­ղել է տան­տե­րե­րի գլ­խա­վոր ձեռք­բե­րու­մը։ Նկա­տենք՝ ան­գամ սե­փա­կան հար­կի գոր­ծո­նը խոր­վաթ­նե­րին ա­ջա­կից չի ե­ղել, թե­պետ կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում ի՞նչ սե­փա­կան հար­կի մա­սին կա­րող է խոսք լի­նել, երբ տրի­բու­նա­նե­րը դա­տարկ են։
Այս պար­տու­թյու­նից հե­տո պարզ դար­ձավ, որ խոր­վաթ­ներն այս խա­ղար­կու­թյու­նում այլևս գործ­նա­կան ոչ մի խն­դիր չեն կա­րող լու­ծել, քան­զի դաշ­տը մնա­ցել է եր­կու կտ­րիճ­նե­րին՝ Ֆրան­սիա­յի ու Պոր­տու­գա­լիա­յի հա­վա­քա­կան­նե­րին։ Ա­յո, տա­սը միա­վոր է գրանց­ված նաև պոր­տու­գա­լա­ցի­նե­րի ան­վան դի­մաց։ Նրանք 3։0 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել շվեդ­նե­րին։ Նկա­տենք, որ տան­տե­րե­րը հան­դես են ե­կել ա­ռանց գլ­խա­վոր հար­վա­ծա­յին ու­ժի։ Հա­վա­նա­բար տե­ղյակ եք, որ դրա­կան է ե­ղել Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի հանձ­նած թես­տը. նա մե­կու­սաց­ված է։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ի­րենց երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նում էլ Գեր­մա­նիա­յի ու Շվեյ­ցա­րիա­յի ընտ­րա­նի­նե­րը չկա­րո­ղա­ցան ի հայտ բե­րել ու­ժե­ղա­գույ­նին։ Ա­ռա­ջին շր­ջա­նի մր­ցակ­ցու­թյան հա­մե­մատ տար­բե­րու­թյունն այն էր, որ ե­թե այն­տեղ մե­կա­կան, այս­տեղ ե­րե­քա­կան գոլ փո­խա­նա­կե­ցին։ Ընդ ո­րում, գեր­մա­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են ի­րա­վի­ճակ փր­կել 0։2 հաշ­վով զի­ջե­լու պայ­ման­նե­րում։ Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, այս մր­ցակ­ցու­թյու­նը եր­կու­սին էլ պա­հեց ու­նե­ցած բնագ­ծե­րում՝ գեր­մա­նա­ցի­նե­րը երկ­րորդն են, շվեյ­ցա­րա­ցի­նե­րը եզ­րա­փա­կում են ա­ղյու­սա­կը։
Շատ հե­տաքր­քիր մր­ցակ­ցու­թյուն ծա­վալ­վեց ՈՒկ­րաի­նա-Իս­պա­նիա դի­մա­կա­յու­թյու­նում։ ՈՒկ­րաի­նա­ցի­նե­րը յոթ միա­վո­րով ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րող ի­րենց օր­վա մր­ցակ­ցի նկատ­մամբ հաղ­թա­նա­կի հա­սան՝ 1։0, ու միա­վոր­նե­րի քա­նա­կով՝ վեց, հա­վա­սար­վե­ցին գեր­մա­նա­ցի­նե­րին։ Մի խոս­քով, սա բո­լոր ա­ռում­նե­րով չա­փա­զանց հե­տաքր­քիր խումբ է։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Եր­կու դի­մա­կա­յու­թյու­նում էլ ար­ձա­նագր­վել է նվա­զա­գույն հաշ­վով ար­դյունք։ Ռու­մի­նիա­յում ավ­ստ­րիա­ցի­նե­րը պար­տու­թյան են մատ­նել տե­ղի հա­վա­քա­կա­նին, սե­փա­կան հար­կի տակ էլ նոր­վե­գա­ցի­ներն են ան­զի­ջող ե­ղել Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ընտ­րա­նու նկատ­մամբ։ Եր­կուսն էլ ու­նեն ի­նը միա­վոր, լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով ա­ռա­ջին տե­ղում է Ավ­ստ­րիա­յի հա­վա­քա­կա­նը։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Կա­տա­րյալ խեն­թու­թյուն է ե­ղել Սլո­վա­կիա-Իս­րա­յել դի­մա­կա­յու­թյու­նը։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սը 2։0 հաշ­վով շա­հե­լուց հե­տո տան­տե­րե­րը «հա­ջո­ղաց­րել» են ե­րեք գն­դակ բաց թող­նել ու տա­նուլ տալ հան­դի­պու­մը։ Իս­րա­յել­ցի­նե­րի ե­րեք գո­լի հե­ղի­նակն էլ Զե­հա­վին է։ Հաղ­թա­կան գո­լը նա խփել է հան­դիպ­ման հիմ­նա­կան ժա­մա­նա­կի ա­վար­տից մեկ րո­պե ա­ռաջ։ Նկա­տենք, որ Սլո­վա­կիա­յի ընտ­րա­նին ամ­բողջ խաղն անց­կաց­րել է 11 հո­գով։ Այն­պես որ, տան­տե­րե­րի պար­տու­թյա­նը նաև այս կտր­ված­քով ար­դա­րա­ցում չկա։ Այս հաղ­թա­նա­կը Իս­րա­յե­լի ընտ­րա­նուն օգ­նեց մնա­լու պայ­քա­րի մեջ։ Այն ու­նի հինգ միա­վոր ու ըն­դա­մե­նը մե­կով է զի­ջում Չե­խիա­յի հա­վա­քա­կա­նին, ո­րը ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյուն է կրել շոտ­լան­դա­ցի­նե­րից։ Վեր­ջին­ներս տա­սը միա­վո­րով ա­ռա­վել քան վս­տահ գլ­խա­վո­րում են խմ­բա­յի­նը։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Սեր­բե­րի հետ ողջ հան­դիպ­մա­նը հե­տապն­դող կողմ էր Թուր­քիա­յի ընտ­րա­նին ու կա­րո­ղա­ցավ խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 2։2։ Այս ոչ-ո­քին ա­վե­լի քան տե­ղին էր Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նու հա­մար, ո­րը սե­փա­կան հար­կի տակ ան­կա­րող ե­ղավ կոտ­րե­լու հուն­գա­րա­ցի­նե­րի դի­մադ­րու­թյունն ու բա­վա­րար­վեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։ Նկա­տենք, որ սա ռուս­նե­րի երկ­րորդ ա­նընդ­մեջ ոչ-ո­քին էր, ին­չը վկա­յում է, որ թի­մի ա­ռաջ­նագ­ծում ինչ-որ բան խա­թար­ված է։ Ինչևէ։ Փաս­տենք, որ հենց նրանք են ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում՝ ութ միա­վոր։ Հուն­գա­րա­ցի­նե­րը հետ են ըն­դա­մե­նը մեկ նի­շով։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ֆին­լան­դիան եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը տո­նեց ու ի­նը միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Մր­ցա­կի­ցը նվա­զա­գույն հաշ­վով զի­ջած Իռ­լան­դիա­յի ընտ­րա­նին էր, ո­րը չորս խա­ղում ըն­դա­մե­նը եր­կու միա­վո­րի տեր է դար­ձել։ Ա­ռա­ջինն այս­տեղ ՈՒել­սի ընտ­րա­նին է, ո­րը նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել բուլ­ղա­րա­ցի­նե­րի նկատ­մամբ ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել տա­սի։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Նա­խորդ տու­րում չեռ­նո­գոր­ցի­նե­րից կրած պար­տու­թյու­նից հե­տո Ադր­բե­ջա­նի հա­վա­քա­կա­նը Կիպ­րո­սի ընտ­րա­նու հետ խա­ղում ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րո­ղա­ցավ ա­նել, միա­վոր կոր­զելն էր։ Գրանց­վել է գո­լա­զուրկ ար­դյունք։
Փո­խա­րե­նը շատ ա­վե­լի հե­տաքր­քիր մր­ցակ­ցու­թյուն ծա­վալ­վեց խմ­բա­յին մյուս խա­ղում, որ­տեղ ու­ժեր չա­փում էին Չեռ­նո­գո­րիա­յի ու Լյուք­սեմ­բուր­գի ընտ­րա­նի­նե­րը։ Նկա­տենք, որ ե­րեք խա­ղից բա­ցար­ձակ ար­դյունք ու­նե­ցող տան­տե­րե­րի հա­մար միան­գա­մայն բա­վա­րար կա­րող էր լի­նել և ոչ-ո­քին՝ նկա­տի ու­նե­նա­լով մր­ցակ­ցից ե­րեք միա­վո­րի պոկ­վա­ծու­թյու­նը։ Մե­կա­կան գոլ փո­խա­նա­կե­լուց հե­տո խաղն այդ տրա­մա­բա­նու­թյամբ էլ զար­գա­նում էր այն­քան ժա­մա­նակ, մինչև որ հյու­րե­րը խփե­ցին, ինչ­պես պարզ­վեց, հաղ­թա­կան գո­լը։ Մր­ցա­վա­րի հա­վե­լած ժա­մա­նա­կում կր­քե­րը ա­ռանձ­նա­պես են շի­կա­ցել, բանն ա­վարտ­վել է ե­րեք ֆուտ­բո­լիս­տի կար­միր քար­տով պատ­ժե­լով։ Նկա­տենք, որ հյու­րե­րը տվել են ա­ռա­ջին խա­ղում կրած պար­տու­թյան պա­տաս­խա­նը։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Հու­նաս­տան-Կո­սո­վո դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի, տան­տե­րե­րը չեն կա­րո­ղա­ցել անվ­րեպ ի­րաց­նել 11-մետ­րա­նո­ցը։ Փո­խա­րե­նը գո­լե­րի ա­ռա­տու­թյուն է ե­ղել Մոլ­դո­վա-Սլո­վե­նիա դի­մա­կա­յու­թյու­նում, սա­կայն միայն մեկ թի­մի դո­մի­նան­տու­թյամբ՝ 0։4։ Սլո­վե­նա­ցի­ներն ու­նեն տա­սը, հույ­նե­րը՝ ութ միա­վոր։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Վեր­ջին եր­կու խա­ղում, նույն­պես ար­տագ­նա, երկ­րորդ գո­լա­զուրկ ոչ-ո­քին խա­ղաց Ալ­բա­նիա­յի ընտ­րա­նին։ Մր­ցա­կի­ցը Լիտ­վա­յի հա­վա­քա­կանն էր, ո­րը նույն ալ­բա­նա­ցի­նե­րի հետ ա­ռա­ջին խա­ղը շա­հել էր 1։0 հաշ­վով։ Եր­կուսն էլ ու­նեն հա­վա­սար՝ հին­գա­կան միա­վոր։ Նրանց այս ոչ-ո­քիից ա­ռա­վե­լա­գույն շա­հող կողմ ե­ղան բե­լա­ռուս­նե­րը, ո­րոնք սե­փա­կան հար­կի տակ 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­ցին Ղա­զախս­տա­նի հա­վա­քա­կա­նին ու յոթ միա­վորւվ ստան­ձե­ցին խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Լատ­վիա մեկ­նած Մալ­թա­յի ընտ­րա­նին կա­րո­ղա­ցավ մեծ համ­բե­րու­թյուն դրսևո­րել, մինչև վրա հա­սավ վար­ձատր­ման ժա­մը։ Մր­ցա­վա­րի հա­վե­լած յո­թե­րորդ րո­պեին մալ­թա­ցի­նե­րը խփե­ցին հան­դիպ­ման միակ հաղ­թա­կան գոլն ու չորս խա­ղից հինգ միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
Ինչ­պես և սպաս­վում էր, Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ընտ­րա­նին շանս չտ­վեց Ան­դոր­րա­յի հա­վա­քա­կա­նին և, դի­մա­կա­յու­թյու­նը շա­հե­լով եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ, այժմ ար­դեն տա­սը միա­վո­րով է միանձ­նյա գլ­խա­վո­րում խում­բը։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Եր­կու տու­րից հե­տո վեց միա­վոր ու­նե­ցող Ջիբ­րալ­թա­րի ընտ­րա­նուն, թող որ ե­րեք խա­ղից հե­տո, կա­րող էր հա­վա­սար­վել Լիխ­տենշ­տեյ­նի հա­վա­քա­կա­նը, սա­կայն սե­փա­կան հար­կի տակ չկա­րո­ղա­ցավ կոտ­րել խմ­բա­յին եր­րորդ թի­մի՝ Սան Մա­րի­նո­յի ընտ­րա­նու դի­մադ­րու­թյու­նը։ Գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ Լիխ­տենշ­տեյն­ցի­ներն ու­նեն չորս միա­վոր։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ