Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան խոշոր զորակազմ է մտցրել Իդլիբ

Թուրքիան խոշոր զորակազմ է մտցրել Իդլիբ
17.10.2020 | 15:41

Սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է սահմանվել, մի քանի ամիս հարաբերական հանգստությունից հետո Թուրքիայի զինված ուժերը խոշոր զորակազմ են մտցրել: Milliyet-ի փոխանցմամբ՝ 70 միավոր ծանր զրահատեխնիկան, այդ թվում՝ տանկերի և ինքնագնաց հրետանային կայանքների շարասյունը հինգշաբթի երեկոյան հատել է սահմանը և մտել Իդլիբ, գրում է eadaily.com-ը։ Ռազմական ավտոշարասյունը ուղևորվել է դեպի Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գտնվող թուրքական դիտակետեր։ Թուրքական թերթին հղումով Eadaily-ն հաղորդում է, որ թուրք զինվորականները սկսել են Իդլիբի հարավային մասում նոր ռազմակայանի շինարարությունը։

Նոր ուժերի տեղակայումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ տարածաշրջանում լարվածության աճից հետո: Նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ուժերը կրկին ռմբակոծություն են իրականացրել։ Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի և իսլամիստ գրոհայինների միջև զինված դիմակայությունը վերջին մի քանի շաբաթում թեժանում է՝ չնայած մարտից պաշտոնապես գործող հրադադարի ռեժիմին։ Դամասկոսում ռազմական աղբյուրների տվյալներով՝ սիրիական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Իդլիբ նահանգի հարավային շրջաններում, քանի որ թուրքական կողմը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները Մ-4 մայրուղուց հարավ ընկած շրջաններից «սիրիական զինված ընդդիմության բոլոր մարտիկներին» դուրս բերելու վերաբերյալ:
Այս տարվա սեպտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիան ձգձգում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտում իրադրության կարգավորման հուշագրի շուրջ իր պարտավորությունների կատարումը։

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ