Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնապի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնապի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում
17.10.2020 | 15:42

Տարեց մի զույգ դանդաղ քայլում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ դեպի բաց մնացած քիչ խանութներ տանող ճանապարհով, միաժամանակ առաջնագիծ են մեկնում տղամարդիկ, իսկ «Եվրոպա» հյուրանոցի դիմաց հավաքված լրագրողներն իրենց օրն են պլանավորում, գրում է Al Jazeera-ի թղթակիցն Արցախից:

«Այսպիսի տեսարան է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Արդեն պատերազմի երրորդ շաբաթն է, և Ստեփանակերտը ուրվական-քաղաքի է վերածվել. բնակիչները կամ ապաստարաններում են պատսպարվել, կամ՝ Հայաստան տեղափոխվել: Ռազմաճակատին մոտիկ գտնվող Մարտակերտ քաղաքի բնակիչները՝ մի կին իր փոքր երեխաների հետ միասին, արդեն երկու շաբաթ է, ինչ նկուղից դուրս չեն եկել: Անյուտան մեծ հույսեր ունի, ինչպես՝ իր որդին, որը ժպտում է, և ինչպես շատ-շատերը՝ ռազմաճակատում ինքն էլ հարազատներ ունի: «Եղբայրս Մարտակերտում է այժմ կռվում: Նրա հայրը ևս ադրբեջանական զորքերի դեմ է կռվում: Նրանք պատերազմելու կարիք չունեն, բայց ստիպված են»,- ասում է տիկին Անյուտան: 69-ամյա տիկին Նվարդն էլ հիշում է՝ քրոջ ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ երեխան՝ մի քանի օր առաջ՝ գիշերը հուղարկավորել են նրան: «Մայրն անգամ երեխայի մարմինը չի տեսել»,- ասում է: «Չորս թոռ ունեմ, չորսն էլ՝ ռազմաճակատում. մեկը երեք օր առաջ է զոհվել, մյուս երեքը ողջ են դեռ: Ի՞նչ են ուզում մեզնից թուրքերը»,- դառնությամբ ասում է տիկին Նվարդը՝ չկարողանալով զսպել արցունքները»:

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ