Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում
17.10.2020 | 15:47

Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:

Սանչեսը նշել է. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձեւ, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը՝ Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»: Նա հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Արցախի Հանրապետությունում խաթարվել է տասնամյակների փխրուն խաղաղությունը: Սանչեսը շեշտել է, որ Ադրբեջանի ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անկանխատեսելի, լայնամասշտաբ գրոհ են սկսել ԼՂ-ի դեմ՝ Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ: Նրա աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի դեմ օգտագործում են թուրքական ռազմական տեխնիկա և կասետային ռումբեր ՝ ուղղակիորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Սանչեսը նաև նշել է Սիրիայից և Լիբիայից հազարավոր ջիհադական վարձկանների Թուրքիայի կողմից կռվելու համար Ադրբեջան ուղարկելու մասին: «Չնայած ռազմական ճնշումը դադարեցնելու միջազգային կոչերին՝ իրավիճակը վատանում է: Արցախն անխնա հարձակման է ենթարկվում: Այս սարսափելի գործողության պատճառով ես կներկայացնեմ այս բանաձևը ՝ դատապարտելու հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը»,-նշել է նա:

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ