Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնը ուսուցչի վրա հարձակումն ահաբեկչություն է անվանել

Մակրոնը ուսուցչի վրա հարձակումն ահաբեկչություն է անվանել
17.10.2020 | 15:48

Մակրոնն իր ելույթում Փարիզի արվարձանում ուսուցչի վրա հարձակումը որակել է ահաբեկչություն: Նա ֆրանսիացիներին միասնության կոչ է արել՝ կապված Փարիզի արվարձաններում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Նախագահի խոսքով՝ ահաբեկիչներին չի հաջողվի պառակտել հասարակությունը: Մակրոնը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ Փարիզի արվարձանում ահաբեկչին վերացնելու վճռական գործողությունների համար:

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ