Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ

ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ
17.10.2020 | 21:07

«ԻԻՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույցում ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե երկու երկրներին և թե ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», - նշել է դեսպանը։ «Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», - ասել է Ջալալին։

«Մենք ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել, - նշել է դիվանագետը: - Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը»:

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ