Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԳԴՀ ԱԳ նախարարը հրաժարվել է Թուրքիա այցից

ԳԴՀ ԱԳ նախարարը հրաժարվել է Թուրքիա այցից
17.10.2020 | 21:27

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հրաժարվել է Թուրքիա այցից Արևելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների պատճառով:

«Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին հարցազրույցում։

«Այդ պատճառով ես ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- հայտնել է նա: Հունաստանը և Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել Է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:


Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, Թուրքիան հայտարարել է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով է դուրս եկել Անթալիայի նավահանգստից։

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ