«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիեւին

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիեւին
17.10.2020 | 21:30

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն անհիմն ու աբսուրդային է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ռուսաստանի մեծահարուստ հայերին մեղադրել էր օդանավով Հայաստան զենք ուղարկելու մեջ: Կարապետյանը նշել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչեր է արել:

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքն անհիմն է և աբսուրդային, դա ֆեյք-նյուզ է: Անհանգստացնող է, որ նման հայտարարություն արվում է այդքան բաձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչեր եմ արել: Ես դա արել եմ ինչպես խոսքերով, այնպես էլ՝ գործերով»,-ասել է գործարարը: Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։ «Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ