Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ չի կա­յա­նում զի­նա­դա­դա­րը

Ինչո՞ւ չի կա­յա­նում զի­նա­դա­դա­րը
20.10.2020 | 00:06

ա) Ո­րով­հետև որ­քան էլ ցա­վա­լի, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան ջան­քեր չի ներդ­նում, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից այն կողմ չի անց­նում, քայ­լեր չի ձեռ­նար­կում, սանկ­ցիա­ներ չի կի­րա­ռում նա­խա­հար­ձակ կող­մի, հրա­դա­դա­րի ու զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը դե­ֆակ­տո խախ­տող կող­մի նկատ­մամբ: Ա­վե­լին, շատ լավ ի­մա­նա­լով, որ խախ­տո­ղը հենց Ադր­բե­ջանն է, չի նշում մե­ղա­վո­րի ա­նու­նը` կի­րա­ռում է հա­վա­սա­րու­թյան սկզ­բուն­քը, ինչն է՛լ ա­վե­լի ա­հա­վոր է դարձ­նում այս պա­տե­րազ­մը:


բ) Իսկ չի նշում մե­ղա­վո­րին (սանկ­ցիա­նե­րի մա­սին խո­սե­լը շռայ­լու­թյուն է), ո­րով­հետև «մի­ջազ­գա­յի­նը» մտ­քում գաղտ­նի պլան «բ» ու­նի. այն է` թող հա­կա­մար­տող կող­մե­րը հյուծ­վեն, որևէ մե­կը մեծ ա­ռա­վե­լու­թյան չհաս­նի, հո­գե­բա­նո­րեն` ռազ­մա­կան, կո­րուստ­նե­րի բե­ռի ներ­քո կքած` հյու­ծող պատ­րաստ­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ նս­տե­լու, այն է` փոխ­զի­ջում­նե­րի… Մինչ այդ էլ «մի­ջազ­գա­յի­նը» լիար­ժեք կկողմ­նո­րոշ­վի:


գ) Կա­րող է պա­րա­դոք­սալ թվալ, սա­կայն բանն այն է, որ, բո­լոր դեպ­քե­րում, դա­ժան այս գո­յա­մար­տը ձգձգ­վում է նաև ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րին «ըն­դա­ռաջ»: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ նո­յեմ­բե­րի 3-ին ա­վե­լի հս­տակ­ված աշ­խարհ կու­նե­նանք` գլո­բա­լիստ­ներ-պատ­րիոտ­ներ` Բայ­դեն-Թրամփ պայ­քա­րում (չնա­յած ի տար­բե­րու­թյուն գլո­բա­լիստ Բայ­դե­նի, որն ՈՒկ­րաի­նա­յում ու­նի «ակ­տիվ­ներ», «պատ­րիոտ» Թրամփն ակ­տիվ­ներ ու­նի հենց Ադր­բե­ջա­նում): Գաղտ­նիք չէ` ա­մե­րի­կյան խա­ղա­ցող­նե­րը, ա­ռանց ցու­ցա­նե­լու` միան­շա­նա­կո­րեն թուրք-ա­զե­րիա­կան հա­մակ­րանք­նե­րի ծի­րում են. հենց միայն ա­մեն ինչ ար­ժեին պետ­քար­տու­ղար Պոմ­պեո­յի վեր­ջին բարձ­րա­ձայ­նում­նե­րը Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի, չկա­յա­ցած հրա-զի­նա­դա­դար­նե­րի ա­ռու­մով. ին­չը մեղմ ա­սած` ա­մե­րի­կյան «ժո­ղովր­դա­վա­րու­թյան», այն է` ցի­նիզ­մի ար­տա­հայ­տու­թյան կոչ­նակ էր` նա­խորդ դա­րում Էր­դո­ղա­նի ու Ա­լիևի նախ­նի­նե­րի կող­մից ցե­ղաս­պա­նու­թյուն ապ­րած հայ ժո­ղովր­դի հան­դեպ:
Կա­րե­լի էր նշել նաև Թրամ­փին, որն ԱՄՆ-ում ու­նի պատ­կա­ռե­լի քա­նա­կով հայ ընտ­րող­ներ, նրան նույն­պես չի հու­զում Ղա­րա­բա­ղյա­նը, բա­ցի հա­տու­կենտ ո­չինչ չա­սող նա­խա­դա­սու­թյուն­նե­րից, նա գրե­թե չի անդ­րա­դառ­նում հու­մա­նի­տար այդ ա­ղե­տին: Սա­կայն այս­տեղ իր մեղ­քի բա­ժինն ու­նի նաև ա­մե­րի­կյան հայ հա­մայն­քը, ո­րը փո­ղոց փա­կե­լու, հայտ­նի լրատ­վա­մի­ջոց­նե­րի դեմ բո­ղո­քի ակ­ցիա­ներ կազ­մա­կեր­պե­լու փո­խա­րեն, պետք է շատ հս­տակ պա­հան­ջի թե՛ Թրամ­փի վար­չա­կազ­մից, թե՛ դե­մոկ­րատ Բայ­դե­նից. քվե` Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ ճշգ­րիտ, դա­տա­պար­տող մո­տեց­ման դի­մաց: Էլ ա­ռա­վել չկա­յա­ցած` հրա-զի­նա­դա­դար­նե­րի մա­սով:


դ) Նուրբ ի­րա­վի­ճա­կում է նաև Ռու­սաս­տա­նը: Հա­յաս­տա­նյան լանդ­շաֆ­տում Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը ակն­հայ­տո­րեն փոխ­վել է վեր­ջին օ­րե­րին. հա­յոց մեծ սպա­սում­նե­րը «մայր-Ռու­սիա­յից» են, չնա­յած այս­տեղ ևս սա­ռույ­ցը չի հալ­վում: Ռու­սաս­տանն իր հեր­թին խիստ նր­բա­գեղ է վա­րում խա­ղը` ռազ­մա­կան, դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում` փոր­ձե­լով պահ­պա­նել պա­րի­տե­տը Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև. նա­խորդ օ­րը ռու­սաս­տա­նյան ա­ռաջ­նա­կարգ լրատ­վա­մի­ջոց­նե­րի վեր­լու­ծա­կան­նե­րից եզ­րա­կա­ցու­թյան էիր հան­գում, որ Ռու­սաս­տա­նը ա­ռա­վել «խա­ղա­ղու­թյան» կողմ­նա­կիցն է, քան ի անհ­րա­ժեշ­տու­թյուն, որ­պես ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր, մի­ջամ­տո­ղի, որ­պես ՀԱՊԿ ան­դամ, ին­չի մա­սին հի­շեց­րել է ան­ձամբ Վ. Պու­տի­նը: Ի դեպ, ըստ հայ-ռու­սա­կան մեծ պայ­մա­նագ­րի, Ռու­սաս­տա­նը ստանձ­նում­ներ ու­նի Հա­յաս­տա­նի զեն­քի մա­տա­կա­րար­ման, անվ­տան­գու­թյան պահ­պան­ման: Այս­տեղ բազ­մա­կե­տեր դնենք` ա­ռաջ չգ­նա­լու հա­մար, սա­կայն ար­ձա­նագ­րենք, որ Վ. Պու­տի­նի խոս­քը` Ռու­սաս­տանն ի անհ­րա­ժեշ­տու­թյուն կկա­տա­րի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, լուրջ զգու­շա­ցում էր Ղրի­մը ռու­սա­կան տա­րածք չհա­մա­րող Էր­դո­ղա­նին ռու­սա­կան խա­ղա­քար­տե­րը չխառ­նել, մա­նա­վանդ երբ ին­քը` Ռու­սիան, մի ձեռ­քով Կաս­պից ծո­վում լուրջ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի է, մյուս ձեռ­քով Իդ­լի­բում Ղա­րա­բաղ տե­ղա­փոխ­վե­լիք ա­հա­բե­կիչ­նե­րին է վե­րաց­նում:


Ռու­սաս­տա­նը խիստ նր­բա­գեղ Ա­լիևին ու յուր «պատ­րո­նին» հաս­կաց­նում է` մտք­նե­րովդ չանց­նի տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված մեզ հետ փա­թե­թով խո­սել, էլ ա­ռա­վել` Գոբ­լի ա­մե­րի­կյան ծրա­գի­րը` Մեղ­րիով Նա­խիջևան «մտ­նե­լու» մա­սին իսկ մտա­ծել:
Իսկ որ փա­թե­թով տա­րա­ծաշր­ջա­նը վերց­նե­լու ի­դեա-ֆիքս ու­նե­ցող Էր­դո­ղա­նը իր պու­ճուր բա­լա Ա­լիևի ձեռ­քով փոր­ձում է խա­ղա­քար­տե­րը խառ­նել, նոր պար­տիա սկ­սել, մա­նա­վանդ որ ոչ կայ­ծակ­նա­յին պա­տե­րազ­մը հա­ջող­վեց, ոչ էլ Նա­խիջևան «մտ­նե­լը» (իսկ նա­խորդ օրն էլ փոր­ձեց Ի­րանը ներ­քա­շել գոր­ծըն­թա­ցի մեջ` Ար­ցա­խի և Ի­րա­նի սահ­մա­նա­յին Խու­դա­ֆե­րի­նի ջրամ­բա­րի ուղ­ղու­թյամբ), ինք­նին հաս­կա­նա­լի է:


Նյու-ցե­ղաս­պան­ներ` «հայր ու որ­դի»` Էր­դո­ղանն ու Ա­լիևը հաս­կա­նում են, որ այս­պես եր­կար շա­րու­նակ­վել չի կա­րող, փոր­ձում են ի­րենց գե­նե­տիկ ստո­րու­թյա­նը հա­վա­տա­րիմ` հրա­դա­դա­րի-զի­նա­դա­դա­րի քո­ղի տակ, հաս­նել ի­րենց այդ­պես էլ բլիցկ­րի­գով (կայ­ծակ­նա­յին պա­տե­րազ­մով) ի­րա­կա­նու­թյուն չդար­ձող նպա­տակ­նե­րին, ին­չը ցայս անհ­նար էր ու հե­տայ­սու ևս կլի­նի անհ­նար:
Ա­հա թե ին­չու չի կա­յա­նում զի­նա­դա­դա­րը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ