«Գու­ցե ռե­սուրս­ներն ան­հա­վա­սար են ե­ղել, բայց մենք այս հար­թա­կում «դիր­քա­յին» պար­տու­թ­յուն չու­նենք»

«Գու­ցե ռե­սուրս­ներն ան­հա­վա­սար են ե­ղել, բայց մենք այս հար­թա­կում «դիր­քա­յին» պար­տու­թ­յուն չու­նենք»
20.10.2020 | 00:14

Ի թիվս բազ­մա­թիվ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րի, թշ­նա­մու սար­սա­փազ­դու ո­ճիր­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են։ Ա­նաս­նա­կան բնազդ­նե­րով ա­ռաջ­նորդ­վող այդ բիո­զանգ­վա­ծը, գա­զա­նա­բար սպա­նե­լով, գլ­խա­տե­լով մեր զին­վոր­նե­րին, չի խոր­շում դրանք նկա­րա­հա­նե­լուց ու տա­րա­ծե­լուց։ ՈՒ այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, մի­ջազ­գա­յին կույր հան­րու­թ­յուն քար լ­ռու­թ­յան պայ­ման­նե­րում։ Բայց այս բո­րե­նի­նե­րը տա­րած­վե­լու և թարմ զո­հեր փնտ­րե­լու յու­րա­հա­տուկ ա­խոր­ժակ ու­նեն, այս ան­տար­բե­րու­թ­յան պատ­ճա­ռով Եվ­րո­պա­յի սր­տում այս­պի­սի «խրախ­ճանքն» ի­րեն սպա­սել չի տա։ Թուրք-ադր­բե­ջա­նա-ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մի ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րի շուրջ զրու­ցել ենք ի­րա­վա­պաշտ­պան, «Ի­րա­վա­կան ու­ղի» ՀԿ հա­մա­հիմ­նա­դիր ՍԻ­ՐԱ­ՆՈՒՅՇ ՍԱ­ՀԱԿ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ակն­հայտ է, որ այս պա­տե­րազ­մում ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներն ահ­ռե­լի չա­փե­րի են հաս­նում։ Այս պա­հին ու­նե՞ք տվյալ­ներ, թե դրանց քա­նի տո­կոսն է ի­րա­վա­կա­նո­րեն ձևա­կերպ­ված և մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րին ներ­կա­յաց­ված։
-Այդ հար­ցի հիմ­նա­կան հաս­ցեա­տերն ար­տա­քին գե­րա­տես­չու­թյունն է, դժ­վա­րա­նում եմ ա­սել, թե դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով որ­քանն է դրան­ցից ներ­կա­յաց­վել մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րին։ Բայց հս­տակ է, թե որ գոր­ծո­ղու­թյուն­ներն են վկա­յում ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին, և այդ բո­լոր դեպ­քե­րում տր­վել են գնա­հա­տա­կան­ներ։ Մի շարք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին, այլ կարևոր դե­րա­կա­տար­նե­րին այդ մա­սին ու­ղերձ­ներ հղել է առ այն, որ հա­կա­ռա­կոր­դը չի սահ­մա­նա­փակ­վում միայն ագ­րե­սիվ պա­տե­րազ­մի վար­ման տրա­մա­բա­նու­թյամբ, այդ ա­մե­նը զու­գորդ­վում է պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րով, քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան բնաջ­նջ­մամբ, ո­րոնք դուրս են պա­տե­րազմ վա­րե­լու մտադ­րու­թյուն­նե­րից։
-Այս օ­րե­րին ա­կա­նա­տես ենք նաև, թե ինչ­պես է մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը քար լռու­թյամբ հետևում այս վայ­րա­գու­թյուն­նե­րին, պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին։ Սա հաշ­վի առ­նե­լով, ի՞նչ ակն­կա­լիք ու­նեք ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան կա­ռույց­նե­րից, նրանք կա­րո՞ղ են ան­կողմ­նա­կալ դիր­քո­րո­շում ու­նե­նալ։
-Նախ եր­բեք էլ չեմ կար­ծել, թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ի­րո­ղու­թյուն­նե­րին միշտ ճիշտ է ար­ձա­գան­քում և չու­նի խտ­րա­կան վե­րա­բեր­մունք այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան վե­րա­բե­րյալ։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ու­նի ազ­դե­ցու­թյան գոր­ծիք­ներ, բայց դրանք ամ­բող­ջո­վին պայ­մա­նա­վոր­ված են շա­հե­րով։ Պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քով, թե խն­դի­րը որ երկ­րի հետ է կապ­ված, ար­ձա­գանքն էլ լի­նում է ըստ այդմ, այ­սինքն՝ տար­բեր ու եր­կա­կի ստան­դարտ­նե­րով։ Այս տե­սան­կյու­նից մեր հան­դեպ վե­րա­բեր­մուն­քը հիաս­թա­փեց­նող է, հատ­կա­պես որ Հա­յաս­տա­նը մշ­տա­պես փոր­ձել է հաշ­վի նս­տել մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ։ Մինչ­դեռ այ­սօր այդ հան­րու­թյու­նը մեր շա­հե­րը, ի­րա­վունք­նե­րը ան­տե­սում, ոտ­նա­հա­րում է զուտ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րից ել­նե­լով։ Սա ուղ­ղա­կի ազ­դակ է, ո­րը հե­տա­գա­յում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան կրող­նե­րը պետք է ճիշտ վե­րաի­մաս­տա­վո­րեն, հաս­կա­նան մի­ջազ­գա­յին հան­րու­թյան դե­րը հա­յու­թյան կյան­քում։
Քա­ղա­քա­կան ա­տյան­նե­րի ար­ձա­գանք­նե­րը բա­վա­կա­նին թույլ են, բայց ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը փոքր-ինչ այլ կերպ են գոր­ծում։ Ի­հար­կե, վեր­ջին­ներս էլ են են­թարկ­վում քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի, բայց ըն­թա­ցա­կար­գեր, ան­կա­խու­թյան ա­վե­լի մեծ ե­րաշ­խիք­ներ կան, այդ իսկ պատ­ճա­ռով այս ա­տյան­նե­րում ակն­կա­լիք­ներն ա­վե­լի մեծ են։ Սրա­նում հա­մոզ­վե­ցինք, երբ կա­ռա­վա­րու­թյու­նը միջ­պե­տա­կան գան­գա­տի շր­ջա­նակ­նե­րում եվ­րո­պա­կան դա­տա­րան դի­մեց Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի դեմ (հի­շեց­նենք, որ Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­տեքս­տում ա­ռա­ջին ան­գամ էր Հա­յաս­տանն ընդ­դեմ Ադր­բե­ջա­նի միջ­պե­տա­կան գան­գատ ներ­կա­յաց­նում, ո­րով Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նից պա­հանջ­վում էր պար­տադ­րել Ադր­բե­ջա­նին դա­դա­րեց­նե­լու քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­նե­րի ռմ­բա­կո­ծու­մը ՀՀ-ի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շփ­ման գծի ողջ եր­կայն­քով, պար­տադ­րել Ադր­բե­ջա­նին ձեռն­պահ մնա­լու ոչ ընտ­րան­քա­յին հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, պար­տադ­րել Ադր­բե­ջա­նին ձեռն­պահ մնալ քա­ղա­քա­ցի­նե­րին, քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­նե­րը և բնա­կա­վայ­րե­րը թի­րա­խա­վո­րե­լուց: ՄԻԵԴ-ը բա­վա­րա­րել է Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ մի­ջան­կյալ մի­ջոց կի­րա­ռե­լու պա­հան­ջը -Ռ. Խ.)։ Ի տար­բե­րու­թյուն քա­ղա­քա­կա­նի, ի­րա­վա­կան ա­տյան­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վետ գոր­ծե­ցին։ Քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րի շր­ջա­նում կա դի­մադ­րու­թյուն, ի­րերն ի­րենց ա­նու­ննե­րով կո­չե­լու, ար­ձա­գան­քե­լու ան­պատ­րաս­տա­կա­մու­թյուն, բայց վս­տահ եմ, ե­թե ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում քա­ղա­քա­կան ճիշտ աշ­խա­տանք տար­վի, հնա­րա­վոր է այս դիմադ­րու­թյու­նը ճեղ­քել ու հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել։ Որ­քան էլ մի­ջա­վայ­րը մեզ հա­մար բա­րեն­պաստ չէ, հնա­րա­վոր է հա­ջո­ղու­թյուն ար­ձա­նագ­րել կազ­մա­կերպ­ված աշ­խա­տան­քի և ճիշտ մարդ­կանց մի­ջո­ցով։
-Այս օ­րե­րին տե­ղե­կատ­վա­կան ա­ռու­մով էլ ի­րա­վի­ճա­կը բա­վա­կան բարդ է, քա­նի որ ադր­բե­ջա­նա­կան կեղծ քա­րոզ­չու­թյու­նը չա­փա­զանց մեծ է։ Ի՞նչ պետք է ա­նել, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը կա­րո­ղա­նա տար­բեր կող­մե­րից ի­րեն մա­տուց­վող տե­ղե­կու­թյուն­նե­րի հոս­քի մեջ ի­րա­կա­նու­թյու­նը տես­նել։
-Հայ­կա­կան կողմն էլ է ակ­տիվ, մեր ձայ­նը ևս լսե­լի է ե­ղել, ու­ղերձ­նե­րը կա­րո­ղա­ցել ենք տեղ հասց­նել։ Ի­հար­կե, ռե­սուրս­նե­րի և դրանց պլա­նա­վոր­ման խն­դիր կա։ Քա­նի որ պա­տե­րազմ նա­խա­ձեռ­նո­ղը ե­ղել է ադր­բե­ջա­նա­կան կող­մը, ու սա մեկ օր­վա ծրա­գիր չէ, կա­տար­վել են նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ նաև տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում, որ­տեղ նրանք ու­նե­ցել են և Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյու­նը, և ներ­դր­վել են պե­տա­կան ռե­սուրս­ներ, լր­ջա­գույն լոբ­բիս­տա­կան խմ­բե­րի աշ­խա­տանք­ներ, ո­րոնց հետ ու­նեն սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ, խոս­քը մաս­նա­վո­րա­պես նավ­թա­յին բիզ­նե­սում ընդ­հա­նուր շա­հեր ու­նե­ցող ան­ձանց, ըն­կե­րու­թյուն­նե­րի մա­սին է։ Այս ա­ռու­մով տե­ղե­կատ­վա­կան հար­թակ­նե­րում պատ­րաստ­վա­ծու­թյու­նը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծել, որ­պես­զի ա­վե­լի ագ­րե­սիվ և ակ­տիվ լի­նի ադր­բե­ջա­նա­կան կող­մը, սուտ ի­րա­կա­նու­թյուն մա­տու­ցի մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։ Կար­ծում եմ, հայ­կա­կան կող­մը կա­րո­ղա­ցել է հիմ­նա­վոր ա­պա­ցույց­նե­րով կաս­կա­ծի տակ դնել ադր­բե­ջա­նա­կան վար­կած­նե­րը և ներ­կա­յաց­նել ի­րա­կա­նու­թյու­նը։ Գու­ցե ռե­սուրս­ներն ան­հա­վա­սար են ե­ղել, բայց մենք այս հար­թա­կում «դիր­քա­յին» պար­տու­թյուն չու­նենք։ Ես առն­վազն ար­դյու­նա­վետ կգ­նա­հա­տեի այդ աշ­խա­տանք­նե­րը։
-Դուք զբաղ­վում եք նաև եր­կու ռազ­մա­գե­րի­նե­րի հար­ցե­րով, ի՞նչ նոր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեք (հի­շեց­նենք, որ Մար­դու ի­րա­վունք­նե­րի Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը բա­վա­րա­րել է ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի (Սիրա­նույշ Սա­հա­կյան, Ար­տակ Զեյ­նա­լյան) պա­հան­ջը՝ պար­տա­վո­րեց­նե­լով Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը ա­պա­հո­վել ադր­բե­ջա­նա­կան գե­րու­թյան մեջ հայ­տն­ված Ա­րեգ Սարգ­սյա­նի և Նա­րեկ Ա­միր­ջա­նյա­նի կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նը և նրանց ա­ռող­ջու­թյան ի­րա­վուն­քը)։ Ա­ռայժմ վա՞ղ է խո­սել գե­րի­նե­րի փո­խա­նակ­ման մա­սին։
-Այս պա­հին նոր զար­գա­ցում­ներ չկան, փո­խա­նակ­ման հար­ցը առ­կախ­ված է, այն կախ­ված է ո­րո­շա­կի ա­ռու­մով նաև զի­նա­դա­դա­րի, «Կար­միր խա­չի» գոր­ծու­նեու­թյան հետ։ Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջել է մինչև 22.10.2020 թ. եվ­րո­պա­կան դա­տա­րա­նին ներ­կա­յաց­նել տե­ղե­կու­թյուն­ներ վեր­ջին­նե­րիս որ­պի­սու­թյան և ա­ռող­ջա­կան վի­ճա­կի վե­րա­բե­րյալ։ Այս տե­ղե­կու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո մենք կփոր­ձենք հաս­կա­նալ, թե բա­ցի կյան­քը և ա­ռող­ջու­թյու­նը ա­պա­հո­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րից եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը ինչ դե­րա­կա­տա­րում կփոր­ձի ստանձ­նել ռազ­մա­գե­րի­նե­րի փո­խա­նակ­ման հար­ցում։ Դրանք սո­վո­րա­բար «Կար­միր խա­չի» ներգ­րավ­մամբ լուծ­վել են քա­ղա­քա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում, բայց չենք բա­ցա­ռում, որ մի­ջազ­գա­յին ա­տյան­ներն էլ կփոր­ձեն ա­վե­լի ակ­տիվ գտն­վել և ի­րենց ջան­քե­րով լու­ծել հու­մա­նի­տար խն­դիր­նե­րը։
-Հաշ­վի առ­նե­լով այս օ­րե­րին մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի, ո­րոնք Հա­յաս­տա­նում մշ­տա­պես մեզ այդ ուղ­ղու­թյամբ «դա­սեր» էին տա­լիս, վե­րա­բեր­մուն­քը պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին, ի՞նչ եք կար­ծում, Հա­յաս­տա­նը չպե՞տք վե­րա­նա­յի նրանց հետ իր աշ­խա­տան­քը։
-Միան­շա­նակ, պետք է կտ­րուկ փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն։ Այն հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ա­ջակ­ցու­թյու­նը, որ նրանք ստա­ցել են Հա­յաս­տա­նից, որևէ կերպ չեն ար­տա­ցոլ­վել վեր­ջին զար­գա­ցում­նե­րում, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Ա­վե­լին, այդ կա­ռույց­նե­րը միա­կող­մա­նի գոր­ծու­նեու­թյամբ ո­րա­կազր­կել են ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը։ Հա­յաս­տա­նը կա­րիք չու­նի հա­մա­գոր­ծակ­ցե­լու ոչ պի­տա­նի գոր­ծըն­կեր­նե­րի հետ, ո­րոնք չեն մտա­ծում սե­փա­կան հե­ղի­նա­կու­թյան մա­սին, չեն արժևո­րում ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը։ Մենք պետք է կա­րո­ղա­նանք ստեղ­ծել հա­մա­գոր­ծա­կու­թյուն գոր­ծուն հար­թակ­ներ։ Այս ի­րադ­րու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով`պետք է մեր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հս­տա­կեց­նենք, վե­րարժևո­րենք։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ