Օրհա­սա­կան այս օ­րե­րին միակ նպա­տա­կը երկ­րի ու ժո­ղովր­դի փր­կու­թ­յու­նը պետք է լի­նի

Օրհա­սա­կան այս օ­րե­րին միակ նպա­տա­կը երկ­րի ու ժո­ղովր­դի փր­կու­թ­յու­նը պետք է լի­նի
20.10.2020 | 00:28

Թուրքն ար­դեն Սյու­նիքն է իր թի­րա­խում պա­հել, քա­ղա­քա­կան ու­ժե­րը դեռ միա­վոր­ման սահ­մա­նադ­րա­կան ու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ձևե­րի փնտր­տու­քի մեջ են։
Նա­խօ­րեին 13 կու­սակ­ցու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը քն­նա­դա­տու­թյուն­նե­րի և շա­հար­կում­նե­րի ա­ռիթ տվեց։ Այս ի­րա­վի­ճա­կում մար­դիկ չխոր­շե­ցին է­լի հին ու նոր ա­նե­լուց, դա­վա­ճան­ներ փնտ­րե­լուց, պա­տե­րազ­մի օ­րե­րին ա­թո­ռակռ­վի մա­սին խո­սե­լուց։ Իսկ ինչ է «հին» կու­սակ­ցու­թյուն­նե­րի ա­ռա­ջար­կը. հրա­տապ կար­գով ստեղ­ծել ռազ­մա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի օ­պե­րա­տիվ կա­ռա­վար­ման շտաբ՝ օժ­տե­լով նրան ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու, օ­պե­րա­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ ծրագ­րե­լու և հա­մա­կար­գե­լու ի­րա­վա­սու­թյուն­նե­րով, հայ­րեն­քի պաշտ­պա­նու­թյունն ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու հա­մար ներգ­րա­վել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի նախ­կին և գոր­ծող նա­խա­գահ­նե­րին, վար­չա­պետ­նե­րին, պաշտ­պա­նու­թյան և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րին, ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող ան­ձանց:


Սա հա­մար­վեց հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, վտան­գա­վոր ձեռ­նար­կում, ոչ ա­վել-ոչ պա­կաս՝ դա­վա­ճա­նու­թյուն։ Այս պա­հին հայ ժո­ղովր­դին քիչ է հե­տաք­րք­րում, թե նախ­կին­ներն ու նո­րե­րը ինչ չեն կա­րո­ղա­նում կի­սել ի­րար մեջ, մար­դիկ, աչք ու ա­կանջ դար­ձած, հետևում են սահ­մա­նից ե­կող լու­րե­րին։ Մեզ միայն մեկ բան է պետք՝ օր ա­ռաջ կանգ­նեց­նել այս ա­հա­սար­սուռ պա­տե­րազ­մը։ ՈՒ ե­թե քա­ղա­քա­կան ցան­կա­ցած միա­վո­րում, ինչ ա­նուն էլ այն կրի, կկա­րո­ղա­նա գրա­գետ և բա­նի­մաց գոր­ծի­քա­կազ­մով այս ա­մե­նին վերջ տալ, ու­րեմն պի­տի գոր­ծի դր­վի։ Հի­մա ողջ ժո­ղովր­դի ճա­կա­տա­գիրն է զո­հա­սե­ղա­նին դր­ված։
Օր­հա­սա­կան այս օ­րե­րին չկա, չպի­տի՛ լի­նի իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն տա­րան­ջա­տում, կա մեկ ընդ­հա­նուր ճա­կատ թշ­նա­մու դեմ, ո­րի միակ նպա­տա­կը երկ­րի ու ժո­ղովր­դի փր­կու­թյու­նը պետք է լի­նի։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ