«Բիզ­նե­սը պետք է շա­րու­նա­կի գոր­ծել, որ ա­պա­հո­վի տն­տե­սու­թ­յան կա­յու­նութ­յունն ու ա­մուր թի­կուն­քը»

«Բիզ­նե­սը պետք է շա­րու­նա­կի գոր­ծել, որ ա­պա­հո­վի տն­տե­սու­թ­յան կա­յու­նութ­յունն ու ա­մուր թի­կուն­քը»
20.10.2020 | 01:14

Ի՞նչ մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ է կանգ­նում բիզ­նես ո­լոր­տը պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, և ին­չու՞ է անհ­րա­ժեշտ գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րի վեր­սկ­սու­մը։ Այս և այլ թե­մա­նե­րով զրու­ցում ենք «Call to Action» թվա­յին մար­քե­թին­գա­յին ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր ՏԻԳ­ՐԱՆ ՄԱ­ՏԻ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-Հա­մա­վա­րա­կի սկզբ­նա­կան փու­լում, երբ կեն­դա­նի շփու­մը հասց­վեց նվա­զա­գույ­նի, թվա­յին մար­քե­թին­գի դե­րը էլ ա­վե­լի կարևոր­վեց։ Ի՞նչ մար­տահ­րա­վեր­ներ իր հետ բե­րեց պա­տե­րազ­մը։
-Դուք ի­հար­կե ի­րա­վա­ցի եք, որ հա­մա­վա­րակն ա­վե­լի կարևո­րեց թվա­յին մար­քե­թին­գի դե­րը։ Եվ ոչ միայն թվա­յին մար­քե­թին­գի, ընդ­հան­րա­պես թվա­յին գոր­ծիք­նե­րի դերն էա­կա­նո­րեն մե­ծա­ցավ։ Ինչ­պես ցան­կա­ցած ճգ­նա­ժամ, հա­մա­վա­րա­կը նույն­պես իր հետ բե­րեց թե՛ մար­տահ­րա­վեր­ներ, թե՛ նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Ինչ­քան էլ տա­րօ­րի­նակ հն­չի, այս ա­ռու­մով պա­տե­րազ­մը նույն­պես բա­ցա­ռու­թյուն չէ. այն իր հետ բե­րում է թե՛ մար­տահ­րա­վեր­ներ, թե՛ նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ։
-Պա­տե­րազ­մի սկզբ­նա­կան փու­լում գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը դա­դա­րեց­վել էին։ Ինք­նա­բուխ այս ո­րո­շու­մը ա­վե­լի շատ զգա­ցա­կա՞ն, թե՞ գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն ու դեր ու­նե­ցավ։
-Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րի դա­դա­րե­ցումն ու­ներ թե՛ զգա­ցա­կան, թե՛ գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն։ Կար­ծում եմ, այս դեպ­քում ա­ռա­ջին հեր­թին զգա­ցա­կան գոր­ծոնն աշ­խա­տեց. լսա­րա­նը շատ սուր էր ար­ձա­գան­քում ցան­կա­ցած տի­պի գո­վազ­դա­յին նյու­թի։
Տե­ղե­կատ­վա­կան քաղ­ցը ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րին բնո­րոշ երևույթ է։ Ա­ռա­ջին օ­րե­րին սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի գրե­թե բո­լոր օգ­տա­տե­րերն ան­դա­դար թեր­թում էին լրա­հո­սը՝ հույս ու­նե­նա­լով ստա­նալու տե­ղե­կու­թյուն ա­ռաջ­նագ­ծից, հան­դի­պելու հաղ­թա­նակ­նե­րի մա­սին նո­րու­թյուն­նե­րի։ Այս ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես նշե­ցի, բիզ­նես հրա­պա­րա­կում­նե­րին լսա­րանն ար­ձա­գան­քում էր է­մո­ցիո­նալ և սուր։
Դա բե­րեց նրան, որ միան­գա­մից գոր­ծա­րար­նե­րի մեծ մա­սը դա­դա­րեց­րեց գո­վազ­դե­րը։ Շա­տե­րը ոչ միայն գո­վազ­դը դա­դա­րեց­րին, այլև ա­ռա­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում հրա­պա­րա­կում­ներ էլ չէին ա­նում։
Ինչ­պես նշե­ցի, կար նաև այլ գոր­ծոն. սո­վո­րա­բար, երբ լրա­հո­սում կա խիստ գե­րա­կա թե­մա, գո­վազ­դե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ընկ­նում է։ Նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­նե­րում բիզ­նես­նե­րը նա­խընտ­րում են կա՛մ լռել, կա՛մ մտ­նել տե­ղե­կատ­վա­կան հոս­քի մեջ և կա­տա­րել հրա­պա­րա­կում­ներ միայն «թե­մա­յի մեջ»։
-Օ­րեր ա­ռաջ Հա­յաս­տա­նի թվա­յին մար­քե­թին­գա­յին մաս­նա­գի­տա­կան հա­մայն­քը հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել առ այն, որ պետք է վեր­սկ­սել գո­վազ­դա­յին ար­շա­վը։ Ինչ­պե՞ս են Ձեր գոր­ծըն­կեր­նե­րը ար­ձա­գան­քել հայ­տա­րա­րու­թյա­նը, և ինչ­պի­սի՞ն է հան­րու­թյան ար­ձա­գան­քը։
-Գո­վազ­դե­րը վեր­սկ­սե­լու թե­ման ար­դեն տար­բեր նեղ խմ­բե­րում քն­նարկ­վում էր։ Շատ մաս­նա­գետ­ներ և գոր­ծա­րար­ներ հան­դես էին ե­կել ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով առ այն, որ բիզ­նե­սը պետք է շա­րու­նա­կի գոր­ծել, որ­պես­զի ա­պա­հո­վի տն­տե­սու­թյան կա­յու­նու­թյու­նը։ Իսկ գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը ցան­կա­ցած բիզ­նե­սի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան ա­մե­նա­կարևոր գոր­ծոն­նե­րից են։ Դրանց եր­կա­րա­ժամ­կետ դա­դա­րե­ցու­մը կա­րող է էա­կան վնաս հասց­նել բիզ­նե­սին։ Այս, ա­ռանց այն էլ դժ­վար, ճգ­նա­ժա­մա­յին տա­րում բիզ­նես մի­ջա­վայ­րի ա­պա­կա­յու­նա­ցու­մը կա­րող է խիստ բա­ցա­սա­կան հետևանք­ներ ու­նե­նալ տն­տե­սու­թյան հա­մար, իսկ դա վաղ թե ուշ կանդ­րա­դառ­նա նաև բա­նա­կի վրա։ Սա հաս­կա­նում են գրե­թե բո­լո­րը։ Մեր ըն­կե­րու­թյան գոր­ծըն­կեր­նե­րը կողմ էին գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը վեր­սկ­սե­լուն, սա­կայն կար մտա­վա­խու­թյուն՝ կապ­ված հա­սա­րա­կա­կան ար­ձա­գան­քի հետ։ Դրա վրա հիմն­վե­լով՝ մշա­կե­ցինք թվա­յին մար­քե­թին­գա­յին մաս­նա­գի­տա­կան հա­մայն­քի Ձեզ ար­դեն հայտ­նի հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը, քն­նար­կե­ցինք մեր գոր­ծըն­կեր մյուս ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, կա­տա­րե­ցինք ո­րո­շա­կի շտ­կում­ներ և հրա­պա­րա­կե­ցինք հայ­տա­րա­րու­թյու­նը։
Այս­պի­սով, մաս­նա­գի­տա­կան հա­մայն­քի ար­ձա­գան­քը, կա­րե­լի է ա­սել, միան­շա­նակ էր, քա­նի որ, ինչ­պես նշե­ցի, թե­ման ար­դեն հա­սու­նա­ցել էր, միայն թե կա­րիք կար ա­վե­լի հան­րայ­նաց­նե­լու։ Ընդ ո­րում, ե­թե հետ նա­յենք և փոր­ձենք ամ­փո­փել գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րի ար­դյունք­նե­րը, կա­րող ենք փաս­տել, որ գե­րակ­շիռ դեպ­քե­րում լսա­րանն ար­ձա­գան­քեց գե­րա­դեկ­վատ։ Ան­ձամբ ես մեր որևէ գոր­ծըն­կեր բիզ­նե­սի մոտ բա­ցա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյան չեմ հան­դի­պել՝ կապ­ված գո­վազդ տե­ղադ­րե­լու է­թի­կա­կան կող­մի հետ։
Ի­հար­կե կան ո­րոշ բիզ­նես ուղ­ղու­թյուն­ներ, ո­րոնք դեռևս նա­խընտ­րում են չսկ­սել գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը։ Դրանք մաս­նա­վո­րա­պես ժա­ման­ցա­յին ո­լոր­տի բիզ­նես­ներն են, վի­ճա­կա­խա­ղե­րը և այլն։
-Հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­ված էր, որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հայ­կա­կան տի­րույ­թում գո­վազ­դե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը նաև հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս թշ­նա­մուն ա­վե­լի հեշ­տու­թյամբ իր քա­րոզ­չա­կան բո­վան­դա­կու­թյամբ գո­վազդ­ե­րը հասց­նե­լու հայ­կա­կան լսա­րա­նին։ Կման­րա­մաս­նե՞ք։
-Գո­վազ­դե­րի հա­մա­տա­րած դա­դա­րե­ցումն իր հետ բե­րում էր նաև ո­րո­շա­կի ռիս­կեր՝ կապ­ված հենց տե­ղե­կատ­վա­կան պայ­քա­րի հետ։ Բանն այն է, որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը, որ­պես բիզ­նես­ներ, շա­հագր­գռ­ված են հնա­րա­վո­րինս շատ գո­վազ­դա­յին տա­րածք ու դի­տում­ներ «վա­ճա­ռե­լով»։ Գո­վազ­դի գի­նը ձևա­վոր­վում է ա­ճուր­դի սկզ­բուն­քով. ինչ­քան շատ մր­ցակ­ցու­թյուն տվյալ լսա­րա­նին հաս­նե­լու հա­մար, այն­քան ա­վե­լի բարձր գին։
Այս­պի­սով՝ տե­ղա­կան գո­վազ­դե­րի կտ­րուկ կա­սե­ցու­մը բե­րեց մի ի­րա­վի­ճա­կի, որ հա­յաս­տա­նյան լսա­րա­նին գո­վազ­դով հաս­նե­լու գինն էա­կա­նո­րեն ըն­կավ։ Դրան գու­մար­վեց նաև այն, որ լսա­րա­նի ակ­տի­վու­թյու­նը նույն­պես կտ­րուկ մե­ծա­ցել էր։ Ար­դյուն­քում՝ հա­կա­ռա­կոր­դի քա­րոզ­չու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­նում չն­չին բյու­ջեով հեշ­տու­թյամբ հաս­նե­լու հա­յաս­տա­նյան լսա­րա­նի շատ մեծ տո­կո­սի։ Վս­տահ եմ՝ հան­դի­պած կլի­նեք նմա­նա­տիպ գո­վազ­դե­րի։
Տե­ղա­կան գո­վազ­դե­րի առ­կա­յու­թյու­նը, ի­հար­կե, չի բա­ցա­ռում նմա­նա­տիպ քա­րոզ­չա­կան գո­վազ­դե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, դրանց դի­տե­լիու­թյունն էա­կա­նո­րեն սահ­մա­նա­փակ­վում է։ Առն­վազն նույն ար­դյուն­քին հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի ծախ­սել շատ ա­վե­լի մեծ գո­վազ­դա­յին բյու­ջե։
Ար­դա­րու­թյան հա­մար նշեմ, որ թեև շա­տերն ար­դեն վեր­սկ­սել են գո­վազ­դե­րը, միա­վոր ար­դյուն­քին հաս­նե­լու գինն այժմ մի քա­նի ան­գամ ա­վե­լի ցածր է, քան մինչև պա­տե­րազ­մի մեկ­նարկն էր (սա կա­րող ենք դի­տար­կել նաև հնա­րա­վո­րու­թյուն, ինչ­պես նշե­ցի վերևում):
-Հա­մա­վա­րա­կի ժա­մա­նակ բիզ­նես փոր­ձա­գետ­նե­րը խոր­հուրդ էին տա­լիս կրեա­տիվ լի­նել, թարմ ու նոր գա­ղա­փար­ներ ա­ռաջ քա­շել, ի՞նչ պետք է ա­նեն գոր­ծա­րար­նե­րը ռազ­մա­կան այս ի­րա­վի­ճա­կում։
-Կրեա­տիվ, թարմ ու նոր գա­ղա­փար­նե­րը ող­ջու­նե­լի են միշտ՝ ան­կախ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կից։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում լսա­րա­նը շատ ա­րագ կսկ­սի չն­կա­տել ձեր հրա­պա­րա­կում­ներն ու գո­վազ­դե­րը։ Ճիշտ թի­րա­խա­վո­րումն ու գո­վազ­դա­յին պրո­ֆե­սիո­նալ գոր­ծիք­նե­րի կի­րա­ռու­թյու­նը նույն­պես կարևոր են թե՛ ճգ­նա­ժա­մա­յին, թե՛ հան­գիստ ժա­մա­նակ­նե­րում։
Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին կա­րող եմ հի­շեց­նել ո­րոշ խոր­հուրդ­ներ, թե ինչ չար­ժե ա­նել։ Պետք չէ մո­ռա­նալ, որ լսա­րա­նը գեր­լար­ված է, խիստ զգա­յուն է, ուս­տի չար­ժե շեշ­տը դնել հիմ­նա­կա­նում գո­վազ­դե­րի զգա­ցա­կան ազ­դե­ցու­թյան վրա։ Դա կա­րող է ո­րոշ դեպ­քե­րում դուրս գալ վե­րահս­կո­ղու­թյու­նից և վե­րած­վել բա­ցա­սա­կան ա­լի­քի։ Դրա­նից խու­սա­փե­լու հա­մար խոր­հուրդ կտամ ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել ռա­ցիո­նալ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող բո­վան­դա­կու­թյա­նը՝ հիմ­նա­կա­նում կր­թա­կան և վա­ճա­ռող։ Դրանց դեպ­քում բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քի հա­վա­նա­կա­նու­թյունն ա­վե­լի փոքր է։
Շատ զգույշ է պետք լի­նել բիզ­նե­սի բա­րե­գոր­ծու­թյուն­ներն ու նվի­րատ­վու­թյուն­նե­րը լու­սա­բա­նե­լիս. այս դեպ­քում ան­կեղծ լու­սա­բան­ման և է­մո­ցիա­նե­րի հաշ­վին գո­վազդ­վե­լու սահ­մա­նա­գի­ծը շատ նուրբ է։ Սա կա­րող է ինչ­պես խիստ դրա­կան, այ­պես էլ խիստ բա­ցա­սա­կան ար­ձա­գանք ու­նե­նալ։
Եր­բեմն նկատ­վում են նաև դեպ­քեր, երբ որևէ բիզ­նես հայ­տա­րա­րում է, թե իր վա­ճառ­քից ինչ-որ տո­կոս ուղ­ղե­լու է բա­րե­գոր­ծու­թյա­նը։ Սո­վո­րա­կան պայ­ման­նե­րում դա հա­վա­նա­բար դրա­կան ար­ձա­գանք կու­նե­նար, սա­կայն այս օ­րե­րին նմա­նա­տիպ հրա­պա­րա­կում­նե­րը կա­րող են ա­նա­ռողջ մր­ցակ­ցու­թյան տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել և բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քի ար­ժա­նա­նալ։
-Կան նաև այս ի­րա­վի­ճա­կից օգտ­վող­ներ, օ­րի­նակ, այս օ­րե­րին ա­ճում է ծա­ղիկ­նե­րի գի­նը, հա­մա­վա­րա­կի սկզբ­նա­կան շր­ջա­նում էլ կո­ճապղ­պեղն էր ան­նա­խա­դեպ թան­կա­ցել... Սա ան­բա­րեխղ­ճու­թյու՞ն է, թե՞ վե­րահս­կո­ղու­թյան պա­կաս։
-Ո­րոշ դեպ­քե­րում գնե­րի ա­ճը կա­րող է լի­նել ար­դա­րաց­ված. պար­տա­դիր չէ, որ դա լի­նի բիզ­նե­սի ան­բա­րեխղ­ճու­թյան ար­դյունք։ Սա­կայն, ի­հար­կե, կան նաև այդ­պի­սի դեպ­քեր։ Դրանք ան­խու­սա­փե­լի են, ե­թե չկա խիստ վե­րահս­կո­ղու­թյուն։
-Ի՞նչ կա­սեք վեր­ջում։
-Կա­սեմ՝ ՇՆՈՐ­ՀԱ­ԿԱ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ։ Շնոր­հա­կա­լու­թյուն ի­րենց կյան­քի գնով մեր հայ­րե­նի­քը պաշտ­պա­նող­նե­րին, շնոր­հա­կա­լու­թյուն թի­կունքն ա­մուր պա­հող­նե­րին, շնոր­հա­կա­լու­թյուն այն բազ­մա­թիվ բիզ­նես­նե­րին, ո­րոնք հս­կա­յա­կան օգ­նու­թյուն են հասց­նում այս օ­րե­րին, շնոր­հա­կա­լու­թյուն տար­բեր ո­լորտ­նե­րի այն բո­լոր մաս­նա­գետ­նե­րին, ով­քեր այս օ­րե­րին ան­դա­դար աշ­խա­տում են՝ յու­րա­քան­չյուրն ա­մուր պա­հե­լով իր «խրա­մա­տը» նաև թի­կուն­քում։ Նաև Ձեզ շնոր­հա­կա­լու­թյուն հար­ցազ­րույ­ցի հրա­վե­րի ու հե­տաքր­քիր հար­ցե­րի հա­մար։


Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ