Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մտնում»․ ՊՆ-ն՝ hարավում հակառակորդի նահանջի մասին

«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մտնում»․ ՊՆ-ն՝ hարավում հակառակորդի նահանջի մասին
20.10.2020 | 16:50

Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։

Պատերազմի ընթացքում հարավային ուղղությունը ռազմաճակատի ամենթեժ կետերից է։ Ծանր մարտերն այստեղ գրեթե չեն դադարել։

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ