Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի ԱՄՆ

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի ԱՄՆ
20.10.2020 | 21:09

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է ԱՄՆ՝ հանդիպելու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Ըստ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի, այժմ այցի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։

«Աշխատանքներ են իրականացվում հոկտեմբերի 23-ին կազմակերպելու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Այս պահի դրությամբ այդ առումով կարող եմ միայն հաստատել, որ նման աշխատանքներ իրականացնում են», - ասաց ԱԳՆ խոսնակը: Հանդիպման օրակարգի մեծ մասը ղարաբաղյան պատերազմին է վերաբերելու:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովը ևս նույն օրը հանդիպելու է Մայք Պոմպեոյի հետ: Հնարավո՞ր է եռակողմ՝ Մնացականյան-Պոմպեո-Բայրամով հանդիպում: «Այլ ձևաչափով հանդիպման մասին կամ դրա նախապատրաստման մասին ես որևէ տեղեկություն չունեմ», - նշեց Աննա Նաղդալյանը։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ