Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թե՛ 2016-ը, թե՛ ներկայիս պատերազմն ահազանգ է ԵԱՀԿ ՄԽ-ին. Քոչարյան

Թե՛ 2016-ը, թե՛ ներկայիս պատերազմն ահազանգ է ԵԱՀԿ ՄԽ-ին. Քոչարյան
21.10.2020 | 10:27

Արցխում ընթացող պատերզմում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության մասին արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հետևյալ տեսակտն ունի.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան: Հիշում եք՝ հրադադարի երկրորդ փորձն Ֆրանսիան էր փորձում առաջ տանել: Հիմա ամերիկյան կողմի միանալն է կարևոր: Երեք համանախագահների օրակարգում էլ մեկ հարց է՝ հրադադարը ոչ միայն պետք է հայտարարվի, այլ նաև պահպանվի: Պատահական չէ նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը դրան էր նվիրված: Այլ է խնդիրը, որ ներկա փուլում երեք համանախագահները մեկ մանդատ ունեն՝ նպաստել, որպեսզի կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի»:
Համանախագահող երկրների երկրորդ մանդատը, հավելում է Քոչարյանը, ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է: Իսկ ռազմական գործողություններ, նշում է փոխարտգործնախարարը, վերսկսվեց 2016-ին ու հիմա, ինչն այդ երկրների համար արդեն ահազանգ է:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ