Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է: Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ: Մարդկանց մեծ մասն ապահով վայրերում է: Կան նաև քաղաքացիներ, որոնք տնից չեն տեղափոխվում ապաստարաններ: