Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոմպեոն՝ Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Պոմպեոն՝ Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին
22.10.2020 | 12:54

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար: Բրիֆինգում նա ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:

«Ձեր առաջին հարցն էր, թե ինչի հույս ունեմ հասնել ուրբաթ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմամբ: Դուք հարցնում եք, թե մենք միջնորդելու ենք մեկ այլ հրադադարի ռեժիմի մշակման հարցում՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել», - ասել է Պոմպեոն: «Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է, դեէսկալացիա ապահովելու անհրաժեշտությունը: Ոչ մի երկիր չպետք է միջամտի այս հակամարտությանը՝ կրակին յուղ լցնելով, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի: Եվ այդ ժամանակ, այդ փուլում, դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի կլինի: Ես այս մասին կխոսեմ նրանց հետ (Բայրամով և Մնացականյան) ուրբաթ», - հավելել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ