«Բերանն արնոտ մարդակերը» Հայաստանը Լիբիա ու Սիրիա դարձնելու կիսաճամփին է»

«Բերանն արնոտ մարդակերը» Հայաստանը  Լիբիա ու Սիրիա դարձնելու կիսաճամփին է»
23.10.2020 | 00:48

Մինչ գեր­տե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով հոր­դո­րել պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նել, ա­ռաջ­նագ­ծում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են։ Այս հար­ցում էլ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պաշ­տո­նյա­նե­րը ոչ հաս­ցեա­կան հոր­դոր­ներ են ուղ­ղում՝ շատ լավ գի­տակ­ցե­լով, որ հրա­դա­դա­րը խախ­տում է ադր­բե­ջա­նա­կան կող­մը։ Այս ա­ռու­մով վե­րի­ֆի­կա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման ա­ռա­ջարկն էլ դեռ օ­դում է, երբ բո­լո­րին հս­տակ կլի­նի, թե ով է ի­րա­կա­նում հրա­դա­դա­րը խախ­տում։


Իսկ մինչ այդ Ադր­բե­ջանն ան­գամ հու­մա­նի­տար նպա­տակ­նե­րով չի ցան­կա­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես կրա­կը դա­դա­րեց­նել։ Այ­սօր ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յի հետ կհան­դի­պեն ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը և ադր­բեջան­ցի նրա պաշ­տո­նա­կի­ցը։ Այս ան­գամ ԱՄՆ-ն է փոր­ձում հրա­դա­դա­րի պահ­պան­ման միջ­նորդ լի­նել, իսկ թե ինչ կս­տաց­վի, ա­ռա­ջի­կա­յում կերևա։ Հա­վե­լենք միայն, որ Արևմուտքն ան­գամ ու­ղիղ չի հայ­տա­րա­րում, որ այս պա­տե­րազ­մի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րից մե­կը Թուր­քիան է, այդ ա­ռու­մով մշ­տա­պես լղոզ­ված հայ­տա­րա­րու­թյուն են հն­չե­ցնում, թե «եր­րորդ եր­կր­նե­րը» չպետք է թե­ժաց­նեն կրա­կը, իսկ թե ով է այդ «խոր­հր­դա­վոր» եր­րոր­դը, բա­ցա­հայտ չի էլ նշ­վում։ Ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցում ենք «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան խոր­հր­դի ան­դամ, ԱԺ նախկին փոխ­խոս­նակ Ա­ՐԱ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։

-Պա­տե­րազ­մի ար­դեն 26-րդ օրն է, հրա­դա­դա­րի պահ­պան­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է խախ­տել։ Թուրք-ադր­բե­ջա­նական տան­դե­մի նկր­տում­նե­րը ինչ­պե՞ս է հնա­րա­վոր զս­պել, ռազ­մա­կան գո­տուց զո­հե­րի դուրս­բեր­ման հա­մար ին­չու՞ գո­նե կար­ճատև ժա­մա­նա­կով Ադր­բե­ջա­նը չի ցան­կա­նում դա­դա­րեց­նել կրա­կը։
-Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիան, ո­րին ներգ­րավ­ված են նաև ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­ներ, հան­դի­պել է հայ­կա­կան բա­նա­կի և նրան զո­րակ­ցող կա­մա­վո­րա­կան­նե­րի դի­մադ­րու­թյա­նը: Վի­ճա­կը ռազ­մա­ճա­կա­տում գնա­հատ­վում է ծանր, բարդ, ու­նենք ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ:

Այս պա­հին տար­բեր տե­ղե­րից հն­չում են միաս­նու­թյան ու գո­տեպ­նդ­ման խոս­քեր, հաղ­թա­նա­կին հա­վա­տա­լու կո­չեր: Պա­տե­րազ­մող երկ­րում նման մթ­նո­լորտ պահ­պա­նե­լը կարևոր է: Բայց դա բա­վա­րար չէ գե­րակշ­ռու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար: Այս պա­տե­րազ­մում թշ­նա­մին մեր դեմ է հա­նել գե­րար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն, տեխ­նի­կա, տեխ­նո­լո­գիա­ներ, բարձ­րա­կարգ օ­տա­րերկ­րյա ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­ներ ու մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նա­վոր­ման ու վար­ման մաս­նա­գետ­ներ: Վճ­ռա­կա­նու­թյու­նից և հա­վա­տից զատ պա­հանջ­վում է անհ­րա­ժեշտ սպա­ռա­զի­նու­թյուն, որ­պես­զի թշ­նա­մուն հասց­վի հա­մար­ժեք մա­կար­դա­կի, ո­րա­կի և ուժգ­նու­թյան հար­ված, կա­սեց­վի նրա ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Մարդ­կա­յին միտ­քը, ո­գին, կամ­քը, կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը և է­լի շատ ու շատ ո­րակ­ներ բազ­մա­պա­տիկ ար­դյունք են տա­լիս թշ­նա­մուն չզի­ջող սպա­ռա­զի­նու­թյան առ­կա­յու­թյամբ` օ­դում և ցա­մա­քում: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից մատ­նա­ցույց ենք ա­նում թուր­քին` որ­պես ադր­բե­ջան­ցու դաշ­նակ­ցի: Իսկ ո՞վ է և որ­տե՞ղ է մեր դաշ­նա­կի­ցը, ո­րի ա­ջակ­ցու­թյան ա­պա­հո­վումն իշ­խա­նու­թյան պար­տա­կա­նու­թյունն է, և ոչ թե խրա­մա­տում կանգ­նած զին­վո­րի կամ նրան մե­ծաց­րած ծնո­ղի:

-Հաշ­վի առ­նե­լով, թե այս պա­տե­րազ­մում քա­նի երկ­րի շա­հեր են բախ­վում, և ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը ինչ վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել տա­րա­ծաշր­ջա­նում, ին­չու՞ այդ եր­կր­նե­րը գոր­ծուն ջան­քեր չեն ներդ­նում պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար։ Հա­մե­նայն դեպս, ա­ռերևույթ այդ ա­մե­նը չի երևում։
-Ձեր հար­ցե­րի պա­տաս­խա­նը պա­հան­ջեք պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից, ինչ­պես նաև հարց­րեք նրանց, թե ին­չու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տու­թյու­նը վե­րած­վեց լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի: Նման բա­նե­րը անս­պա­սե­լի, ա­ռա­վել ևս ան­կան­խա­տե­սե­լի չեն կա­րող լի­նել:
-Հա­յաս­տա­նում բո­լո­րի հա­յացքն ուղղ­ված է դե­պի Ռու­սաս­տա­նը, մյուս եր­կր­ներն էլ չեն թաքց­նում, որ Թուր­քիա­յին կա­րող է միայն Ռու­սաս­տա­նը կանգ­նեց­նել։ Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­ներն այս ըն­թաց­քում ինչ­պե՞ս եք գնա­հա­տում, և ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դու­թյամբ հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րը Ադր­բե­ջա­նը չպահ­պա­նե­լով` ար­դյո՞ք նրա հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մեծ խզում չար­ձա­նագ­րեց։
-Ճիշտ չեք, երբ ա­սում եք` «բո­լո­րի հա­յացքն ուղղ­ված է դե­պի Ռու­սաս­տա­նը»: Հա­յաս­տա­նում ոչ բո­լորն են Ռու­սաս­տա­նը հա­մա­րում մեզ բա­րե­կամ և եր­կու­սու­կես տա­րի գոր­ծում են ընդ­դեմ հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցու­թյան: Նաև մի բան. ես այն մարդ­կան­ցից չեմ, ով­քեր ան­վա­րան գի­տեն ու­րի­շի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Ճիշտ կլի­նի ազ­գո­վին սթափ­վենք ու հաս­կա­նանք, թե ին­չու լա­վա­գույն ա­պա­գա­յի խոս­տում­նե­րով հմայ­ված մեր ոտ­քով ե­կանք-ըն­կանք ա­մե­նա­կուլ պա­տե­րազ­մի ե­րա­խը: ՈՒ նաև ճիշտ կլի­նի զգաս­տա­նանք, հեռ­վից փչող տաք հո­վե­րին չտր­վենք, հաս­կա­նանք, որ «բերանն արնոտ մարդակերը» Հայաստանը Լիբիա ու Սիրիա դարձնելու կիսաճամփին է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 4540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ