«Ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը վե­րած­վում է գե­րու­ժի»

«Ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը վե­րած­վում է գե­րու­ժի»
23.10.2020 | 01:13

Հա­յաս­տա­նի նե­րու­ժը, Թուր­քիա­յի նկր­տում­նե­րը, ար­վես­տի ուժն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այս թե­մա­նե­րի շուրջ է մեր զրույ­ցը ֆրան­սաբ­նակ հան­րա­հայտ տե­նոր ՌՈՒԲԵՆ ԷԼ­ԲԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։

-Ե­րեք­մի­լիո­նա­նոց Հա­յաս­տա­նը ռազ­մի դաշ­տում է 90-մի­լիո­նա­նոց եր­կու «կար­դաշ» պե­տու­թյուն­նե­րի դեմ։ Ըստ Ձեզ՝ ա­ռանց­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյու՞նն է, Թուր­քիա­յի նկր­տում­նե՞­րը, թե՞ մեր փոքր եր­կի­րը հայ­տն­վել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի կի­զա­կե­տում։
-Թուր­քիա­յի վա­ղե­մի ե­րա­զանքն է՝ վերջ­նա­կա­նա­պես վե­րաց­նել Հա­յաս­տա­նը։ Ո­րոշ արևմտյան եր­կր­ներ՝ թե՛ 1915-ին, թե՛ այ­սօր աշ­խա­տում են նույն ուղ­ղու­թյամբ՝ թուր­քե­րի ձե­ռամբ։ Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը ստեղ­ծեց Արևե­լյան Հա­յաս­տան՝ ստանձ­նե­լով ա­ռա­ջին քրիս­տո­նյա երկ­րի պաշտ­պա­նու­թյան սուրբ պար­տա­կա­նու­թյու­նը։ Թերևս, ռուս թա­գա­վոր­նե­րը չէին մո­ռա­ցել, որ քրիս­տո­նեու­թյան մուտ­քը Ռու­սաս­տան ի­րա­կա­նա­ցել է Ան­նա Բյու­զան­դա­ցու շնոր­հիվ, ո­րը Բյու­զան­դիա­յի հա­յազ­գի կայսր Բար­սեղ Բ-ի քույրն էր։ Ցա­վոք, բոլշևիկ­նե­րը ստո­րա­բար բա­ժա­նե­ցին հայ­կա­կան հո­ղե­րը։ Այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նը լե­նի­նյան և ստա­լի­նյան դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանքն է։
-Ըստ Ձեզ՝ ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված փոք­րա­թիվ մեր ազ­գի նե­րու­ժը։ Դր­սի՞ց ինչ­պես է ըն­կալ­վում մեր պայ­քա­րը։
-Մենք ընտ­րյալ ազգ ենք, և ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը վե­րած­վում է գե­րու­ժի։ Դր­սի հան­րու­թյա­նը հիաց­նում է մեր ե­րի­տա­սարդ զին­վոր­նե­րի մար­տա­կան ո­գին, ո­գի, որ մեր թշ­նա­մի­նե­րը չեն կա­րող կոտ­րել ոչ մի գնով։
-Մի պահ թվում էր` տա­րան­ջա­տում կա Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի միջև, հի­մա տես­նում ենք բո­լո­րո­վին ու­րիշ պատ­կեր։ Փակ­ված փո­ղոց­ներ, բո­ղո­քի ակ­ցիա­ներ, հա­յան­պաստ պա­հանջ­ներ... Ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում Ֆրան­սիա­յի հայ հա­մայն­քում։ Առ­հա­սա­րակ, ի՞նչ կա­րող են ա­նել աշ­խար­հաս­փյուռ հա­յե­րը։
-Ֆրան­սիա­յի հայ հա­մայն­քը շատ ակ­տիվ է, երբ խոս­քը վե­րա­բե­րում է հայ­րե­նի­քին տրա­մադր­վող մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյա­նը։ Ցա­վոք, քա­ղա­քա­կան դաշ­տում մեծ ազ­դե­ցու­թյուն չու­նեն։ Ինչ­պես տես­նում եք, նա­խա­գահ Մակ­րո­նը բա­ցի հա­յա­մետ կո­չե­րից մինչ օրս ոչ մի ստույգ պատ­ժա­մի­ջոց չի կի­րա­ռում Թուր­քիա­յի դեմ։ Ինչ վե­րա­բե­րում է աշ­խար­հաս­փյուռ հա­յե­րին, նրանք ա­նում են և կա­նեն հնա­րա­վորն ու անհ­նա­րը, քան­զի դա նաև ի­րենց գո­յատևման խն­դիրն է։ Ա­ռանց Մայր Հա­յաս­տա­նի հա­յը գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող։ Սա հա­մազ­գա­յին կե­նաց-մա­հու կռիվ է։
-Ին­չու՞մ ենք թե­րա­ցել, ի՞նչ պետք է ա­նեինք, երբ հա­րա­բե­րա­կան ան­դորր էր։
-Պետք է միաս­նա­կան լի­նել, հատ­կա­պես երբ հա­րա­բե­րա­կան ան­դորր է։ Տա­ղան­դա­վոր ազգ ենք, բայց այս ա­ռու­մով թե­րա­նում ենք։
-Ադր­բե­ջան­ցի տե­նոր Յու­սիֆ Էյ­վա­զո­վը Հա­յաս­տանն ագ­րե­սոր էր ան­վա­նել։ Մա­մու­լից տե­ղե­կա­ցանք Ձեր պա­տաս­խա­նի մա­սին։ Կար­ծում եք՝ Էյ­վա­զո­վին հա­սե՞լ է այն։
-Հույս ու­նեմ, քա­նի որ շատ է տա­րած­վել սոց­ցան­ցե­րում։ Ինձ հա­մար ցա­վա­լի էր տես­նել հատ­կա­պես այն, որ նրա կի­նը՝ Ան­նա Նետ­րեբ­կոն, հա­վա­նել էր գրա­ռու­մը, որ­պես պրի­մա­դոն­նա, նա պետք է գո­նե չե­զոք մնար ու չար­ձա­գան­քեր ա­մուս­նու այս չա­փա­զանց տգեղ զր­պար­տո­թյա­նը։
-2004-ին Ֆրան­սիա­յում կա­յա­ցած Ձեր մե­նա­հա­մեր­գին հրա­վիր­ված է ե­ղել նաև Ադր­բե­ջա­նի դես­պա­նու­հին։ Հա­մեր­գից հե­տո նա հայ­տա­րա­րել է. «Նման ձայնն ա­վե­լի շուտ կա­րող է միա­բա­նել մեր ազ­գե­րին, քան ա­մե­նահ­մուտ դի­վա­նա­գետ­նե­րը»։ Ի՞նչ կա­սեք այս մա­սին։
-Ինձ հա­մար հաղ­թա­նակ էր՝ տես­նել դես­պա­նու­հուն ծա­փա­հա­րե­լիս, բայց կրկ­նա­կի հաղ­թա­նակ եմ զգա­ցել, երբ իմ «Կռունկ» տե­սա­հո­լո­վա­կը դի­տե­լուց հե­տո թուրք մե­լո­ման­նե­րը մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի դաշ­տում գրել էին. «Նե­րեք մեզ»։
-Ար­ժա­նա­ցել եք պատ­վա­վոր մր­ցա­նակ­նե­րի, հա­մար­վում եք աշ­խար­հի 57 ա­մե­նա­հայտ­նի հա­յե­րից մե­կը, Ձեզ ճա­նա­չում են որ­պես «Ոս­կի ձայն»: Ի՞նչ եք կար­ծում, հատ­կա­պես ին­չո՞վ է գրա­վում Ձեր ար­վես­տը հան­դի­սա­տե­սին:
-Կպա­տաս­խա­նեմ իմ շատ սի­րե­լի և թան­կա­գին Տաթևիկ Սա­զան­դա­րյա­նի խոս­քե­րով. «Ռու­բո ջան, գե­ղե­ցիկ ձայ­նը Աստ­ված է քեզ շնոր­հել, իսկ դու պետք է զար­գաց­նես մեկ­նա­բա­նու­թյան ազ­դե­ցու­թյու­նը»։ Այս ոս­կի խոր­հուր­դը մշ­տա­պես ինձ ու­ղեկ­ցում է։ Եվ կար­ծում եմ՝ հան­դի­սա­տե­սին գրա­վում է իմ կա­տա­րու­մը։
-Ի՞նչ ելք եք կան­խո­րո­շում այս պա­տե­րազ­մից։
-Մենք մի ամ­բողջ 18-20 տա­րե­կան սե­րունդ կորց­նե­լուց հե­տո նա­հան­ջե­լու տեղ այլևս չու­նենք։ Պետք է Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով ճա­նաչ­վի, և Ար­ցա­խը շու­տա­փույթ ընդգրկվի Հա­յաս­տա­նի կազ­մի մեջ։ Կար­ծում եմ՝ լա­վա­գույն տար­բե­րա­կը մեր հա­մար այն կլի­ներ, որ Ադր­բե­ջա­նում հե­ղաշր­ջում սկս­վեր։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ