«Պա­տե­րազ­մա­կան դրու­թ­յու­նը հա­տուկ պայ­ման­ներ է թե­լադ­րում, բայց պետք է ու­ժեղ լի­նել նաև թի­կուն­քում»

«Պա­տե­րազ­մա­կան դրու­թ­յու­նը հա­տուկ պայ­ման­ներ է թե­լադ­րում, բայց պետք է ու­ժեղ լի­նել նաև թի­կուն­քում»
23.10.2020 | 01:21

Հա­յաս­տա­նյան հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան, վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­ներն ինչ­պե՞ս են ըն­թա­նում այս դժ­վա­րին տա­րում, ե­թե հաշ­վի առ­նենք, նախ, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը՝ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, այ­նու­հետև՝ ռազ­մա­կան դրու­թյու­նը։ Թե­մա­յի շուրջ ման­րա­մաս­ներ է ներ­կա­յաց­նում ՀՀ ԿԳՄՍՆ պատ­մու­թյան և մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան վար­չու­թյան պետ ՀԱՐՈՒ­ԹՅՈՒՆ ՎԱ­ՆՅԱ­ՆԸ։


-Պետ­բյու­ջեի շր­ջա­նակ­նե­րում հա­յաս­տա­նյան հու­շար­ձան­նե­րի ո՞ր մասն էր նա­խա­տես­ված վե­րա­կանգ­նել 2020 թվա­կա­նին։
-Այս տա­րի նա­խա­տես­ված հիմ­նա­կան բյու­ջեից բա­ցի, տար­վա ըն­թաց­քում նա­խա­րա­րու­թյու­նը վե­րա­բաշ­խում էր կա­տա­րել խնայ­ված մի­ջոց­նե­րից, և կա­ռա­վա­րու­թյու­նը մա­յի­սի 21-ի նիս­տում կա­պի­տալ ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում հաս­տա­տել էր մշա­կու­թա­յին մի շարք կա­ռույց­նե­րի ամ­րա­կայ­ման, նո­րոգ­ման, վե­րա­կան­գն­ման և գի­տա­նա­խագ­ծա­յին փաս­տաթղ­թե­րի կազմ­ման ու փոր­ձաքն­նու­թյան ի­րա­կա­նաց­ման փա­թե­թը։ Դրանց մեջ մտ­նում էին հետևյալ աշ­խա­տանք­նե­րը. Շի­րա­կի մար­զում` Վահ­րա­մա­բերդ հա­մայն­քի Մար­մա­շեն վա­նա­կան հա­մա­լի­րի ու­սում­նա­սի­րում, ամ­րա­կա­յում, Ե­րե­րույ­քի տա­ճա­րի և փոքր դամ­բա­րա­նի թա­ղե­րի ամ­րա­կա­յում, Ա­նի­պեմ­զա­յի մշա­կույ­թի տան վե­րա­կանգ­նում և փոք­րիկ թան­գա­րա­նի ստեղ­ծում, Հո­ռոմ հա­մայն­քի սբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցու ամ­րա­կա­յում, նո­րո­գում և վե­րա­կանգ­նում: Վա­յոց ձո­րի մար­զում` Շա­տի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի ամ­րա­կա­յում, մաս­նա­կի վե­րա­կանգ­նում և տա­րած­քի բա­րե­կար­գում: Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում` Ա­գա­րակ հնա­վայ­րի վաղ բրոն­զի դա­րի կա­ցա­րան­նե­րի, միջ­նա­դա­րյան հա­մա­լի­րի և պարս­պա­պա­տի ամ­րա­կա­յում: Ա­րա­րա­տի մար­զում` Լու­սա­ռատ հա­մայն­քի Ար­տա­շատ քա­ղա­քա­տե­ղիի բաղ­նի­քի ամ­րա­կա­յում և մաս­նա­կի վե­րա­կանգ­նում, Հնա­բերդ հա­մայն­քի Դվին հնա­վայ­րի բնա­կե­լի հատ­վա­ծի (տան) ամ­րա­կա­յում, նո­րո­գում, վե­րա­կանգ­նում և տա­րած­քի մաս­նա­կի բա­րե­կար­գում: Լո­ռու մար­զում` Թու­մա­նյան հա­մայն­քի Քո­բայ­րա­վանք հա­մա­լի­րի գլ­խա­վոր ե­կե­ղե­ցուն կից մա­տու­ռի (տա­նի­քի) նո­րո­գում: Կո­տայ­քի մար­զում` Մեղ­րա­ձոր հա­մայն­քի Թե­ժա­ռույք վա­նա­կան հա­մա­լի­րի ամ­րա­կա­յում և տա­րած­քի բա­րե­կար­գում, Չա­րեն­ցա­վան հա­մայն­քի «Ճա­նա­պար­հա­շի­նա­րար­ներ» ար­ձա­նի վե­րա­կանգ­նում, Բյու­րե­ղա­վա­նի հա­մայն­քի «Ար­ձա­գանք» ար­ձա­նի վե­րա­կանգ­նում: Ար­տո Չաք­մաք­չյա­նի «Քայ­լող մար­դը» քան­դա­կի պատ­րաս­տում և Երևա­նի կենտ­րո­նում` Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում տե­ղադ­րում` ի հի­շա­տակ աշ­խար­հահռ­չակ քան­դա­կա­գործ Ար­տո Չաք­մաք­չյա­նի: «Լո­ռե­ցի Սա­քո» քան­դա­կի վե­րա­կանգ­նում, ո­րը կտե­ղադր­վի ՀՀ Լո­ռու մար­զի Դսեղ գյու­ղում, նա­խա­տես­վում է նաև տա­րած­քի բա­րե­կար­գում:
-Մր­ցույթ­ներն ի՞նչ պատ­ճա­ռով չեն կա­յա­ցել։
-Մի կող­մից հա­մա­վա­րա­կը խան­գա­րեց, պատ­ճառ­նե­րից մեկն էլ բան­կա­յին ե­րաշ­խի­քի ներդ­րումն է։ Քա­նի որ ա­ռա­ջին տա­րին էր, մեր վե­րա­կանգ­նող շի­նա­րար­նե­րի մի մասն ուղ­ղա­կի պատ­րաստ չէր նոր պայ­ման­նե­րին. մրցույթ­նե­րը չկա­յա­ցան մաս­նա­կից­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով։ Սա­կայն տար­վա երկ­րորդ կե­սին ար­դեն մաս­նակ­ցու­թյու­նը բա­վա­կան մե­ծա­ցավ, և մի շարք օ­բյեկտ­նե­րի մր­ցույթ­նե­րի շա­հող­ներ ու­նենք։
-Նշ­ված հու­շար­ձան­նե­րի ո՞ր մասն է աշ­խա­տան­քա­յին ըն­թաց­քի մեջ։
-Կա­յա­ցել են Մար­մա­շեն վա­նա­կան հա­մա­լի­րի ու­սում­նա­սիր­ման, ամ­րա­կայ­ման և տա­րած­քի բա­րե­կարգ­ման, Շա­տի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի ամ­րա­կայ­ման, մաս­նա­կի վե­րա­կան­գն­ման տա­րած­քի բա­րե­կարգ­ման, Ա­գա­րակ հնա­վայ­րի վաղ բրոն­զի դա­րի կա­ցա­րան­նե­րի, միջ­նա­դա­րյան հա­մա­լի­րի և պարս­պա­պա­տի ամ­րա­կայ­ման գի­տա­նա­խագ­ծա­յին և նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թե­րի կազմ­ման մր­ցույթ­նե­րը։ Ըն­թաց­քի մեջ են նաև Ե­րե­րույ­քի տա­ճա­րի և փոքր դամ­բա­րա­նի թա­ղե­րի ամ­րա­կայ­ման և Ա­նի­պեմ­զա­յի մշա­կույ­թի տան վե­րա­կան­գն­ման նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րը։ նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րից բա­ցի, ըն­թաց­քի մեջ են Սա­նա­հին վա­նա­կան հա­մա­լի­րի Սբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցու ամ­րա­կայ­ման և տա­նիք­նե­րի նո­րոգ­ման, Քո­բայ­րա­վանք հա­մա­լի­րի գլ­խա­վոր ե­կե­ղե­ցուն կից մա­տու­ռի տա­նի­քի նո­րոգ­ման, Հո­ռո­մի սբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցու ամ­րա­կայ­ման, նո­րոգ­ման և վե­րա­կան­գն­ման, Բնու­նի­սի սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու վե­րա­կան­գն­ման և մաս­նա­կի բա­րե­կարգ­ման, «Լո­ռե­ցի Սա­քո» քան­դա­կի վե­րա­կան­գն­ման, ինչ­պես նաև Ար­տո Չաք­մաք­չյա­նի «Քայ­լող մար­դը» քան­դա­կի պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րը։
-Կա՞ն աշ­խա­տանք­ներ, որ հե­տաձգ­վել կամ չե­ղարկ­վել են՝ կապ­ված երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի հետ։
-Քա­նի որ տա­րին ա­վարտ­վում է, պա­տե­րազ­մը սկս­վե­լուց հե­տո, նաև մի­ջոց­նե­րի խնայ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից ել­նե­լով, այս տա­րի այլևս մր­ցույթ չի հայ­տա­րար­վի այն աշ­խա­տանք­նե­րի հա­մար, ո­րոնց մր­ցույթ­նե­րը մինչև հի­մա հաղ­թող­ներ չու­նեն։ Վե­րոն­շյալ աշ­խա­տանք­նե­րի մր­ցույթ­նե­րը և պայ­մա­նագ­րե­րը կնք­վել են պա­տե­րազ­մից ա­ռաջ։
-Մաս­նա­վո­րի հետ հա­մա­գոր­ծակց­ու­թյան դեպ­քեր ու­նե՞ք։
-Նշ­ված­նե­րը պետ­բյու­ջեով հաս­տատ­ված են և ի­րա­կա­նաց­վե­լու են պե­տա­կան պատ­վե­րով։ Մաս­նա­վո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դեպ­քեր նույն­պես ու­նենք, օ­րի­նակ՝ Արա­գա­ծո­տ­նի մար­զի Աստ­վա­ծըն­կալ վա­նա­կան հա­մա­լի­րը բա­րե­րա­րի կող­մից հենց այս պա­հին վե­րա­կան­գն­վում է. շին­թույ­լտ­վու­թյու­նը տր­ված է, աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են, նա­խա­րա­րու­թյան և բա­րե­րա­րի միջև կնք­վել է հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր։ Մի քա­նի այլ հու­շար­ձան­նե­րի հետ կապ­ված էլ կան բա­րե­րար­ներ, քն­նարկ­ման փու­լում ենք՝ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար։
-Թվում է՝ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում երկ­րոր­դա­յին են դառ­նում շատ գոր­ծա­ռույթ­ներ, այդ թվում՝ հու­շար­ձան­նե­րի վե­րա­կանգ­նում, պահ­պա­նում և այլն։
-Պա­տե­րազ­մա­կան դրու­թյու­նը հա­տուկ պայ­ման­ներ, ճիշտ է, թե­լադ­րում է, բայց պետք է ու­ժեղ լի­նել նաև թի­կուն­քում, պե­տու­թյան կյան­քը հնա­րա­վոր չէ կանգ­նեց­նել։ Սահ­մա­նա­փա­կում­ներ՝ դրա­մա­կան խնա­յո­ղու­թյուն­նե­րի տես­քով, կան ու կլի­նեն, բայց գոր­ծա­ռու­թա­յին ա­ռու­մով պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում պետք է փոր­ձենք ա­վե­լին ա­նել, քան կա­նեինք խա­ղաղ ժա­մա­նակ։ Այ­սինքն, ա­մեն մեկս մեր տե­ղում աշ­խա­տան­քը լավ կա­տա­րե­լով պետք է ա­մուր պա­հենք թի­կուն­քը։


Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • Բնունիսի Սբ Աստվածածին, վերականգնման ընթացքում է, գրեթե ավարտուն տեսքն է
  • Լոռեցի Սաքո քանդակ, վերականգնման ընթացքում է
Դիտվել է՝ 4753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ