Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավային ուղղությամբ հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավային ուղղությամբ հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին
24.10.2020 | 21:24

ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ