«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արամ Սարգսյան. Ինչու՞ են Ալիևի տեսակետները այսքան փոխվել

Արամ Սարգսյան. Ինչու՞ են Ալիևի տեսակետները այսքան փոխվել
24.10.2020 | 21:57

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Ֆրանսիայի «Ֆիգարոյին» հարցազրույցում Ադրբեջան կոչվող պետության նախագահը ասում է.


1) Ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը դադարեցնի... Ինքը այս պատերազմի ժամանակ՝ մինչ այդ մշտապես ասել է, որ կդադարեցնի միայն. եթե հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ տարածքից։
2) Ասում է, որ խնդրի լուծումը տեսնում է քաղաքական տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների շրջանակում։ Նախկինում ինքը ասում էր, որ խնդիրը ունի միայն ռազմական լուծում, իսկ քաղաքական գործընթացներում տեսնում էր Թուքիայի պարտադիր մասնակցությունը։ Մինսկի խմբի առաջարկը Մադրիդյան սկզբունքներն են, որ, իմ կարծիքով մեզ ավելի շահեկան են, քան «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագրով առաջարկվողը։
3) Առաջարկում է բանակցային սեղանի նստել այսօրվա շփման գծի իրողությամբ և ստատուս քվոյով։ Անգամ իրենց հրապարակած և ներքին լսարանի համար հորինված քարտեզներով՝ իրենք առանձնապես բան չեն գրավել։
4) ԼՂ ապագան տեսնում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելով։ Սա առաջին դեպքն է, որ չի շեշտել Ադրբեջան կոչվող պետության տարածքային ամբողջականության շրջանակներում։


Հ.Գ. Ինչու՞ են Ալիևի տեսակետները այսքան փոխվել, պատասխանները թողնում եմ ձեզ։ Չթերագնահատելով արված ահռելի քաղաքական աշխատանքը, համոզված եմ, որ հիմնականը մեր բանակի անձնվեր պայքարի արդյունքն է, ու նաև կարծում եմ, որ նման իրավիճակում մենք էլ պետք է դեմ չլինենք դադարեցնել կրակը և խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ: Եթե. Իհարկե, չենք ծրագրում գրավել Բաքուն»:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ