ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Էրդողան. Թուրքիան չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից

Էրդողան. Թուրքիան չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից
25.10.2020 | 20:48

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ իր երկիրը չի տրվում ԱՄՆ սպառնալիքների լեզվին, որն Անկարայից պահանջում է հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից:

«Մենք քայլեր ենք ձեռնարկել (գնելու ամերիկյան կործանիչներ ՝ խմբ.) F-35-եր, և դուք մեզ սպառնում եք և պահանջում, որ մենք վերադարձնենք Ռուսաստանին C-400- ը: Բայց մենք ցեղային պետություն չենք, մենք Թուրքիա ենք», - ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Մալաթիայում:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ