Իմ աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք

Իմ աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք
27.10.2020 | 00:09

…ՈՒ մեզ­նից ա­մեն մե­կը այ­սօր ի­րա­վունք ու­նի հարց­նել՝ կլի­նե՞ր այս խե­լա­գար պա­տե­րազ­մը, ե­թե 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ը պատ­մու­թյան մեջ մնար միայն Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի ընտ­րու­թյամբ: 20-րդ դա­րը մենք փա­կե­ցինք ա­հա­բեկ­չու­թյամբ Ազ­գա­յին ժո­ղո­վում: 20-րդ դա­րը մենք փա­կե­ցինք լու­սա­վոր խոս­տու­մով՝ 21-րդ դա­րը մերն է լի­նե­լու, բայց՝ ա­ռանց ե­րաշ­խիք­նե­րի. սպան­վել էին Վազ­գեն Սարգ­սյանն ու Կա­րեն Դե­միր­ճյա­նը… «Միաս­նու­թյան» հա­մա­նա­խա­գահ­ներն ի­րենց հետ տա­րան մեր միաս­նու­թյու­նը: Մինչև նոր պա­տե­րազմ՝ 2016-ին ու 2020-ին: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մը ԼՈՒՅ­ՍԸ խա­վա­րից զա­տե­լու պա­տե­րազմ է: ԼՈՒՅ­ՍԸ եր­բեք խա­վա­րին տա­նուլ չի տա­լիս:


Ա­հա­բեկ­չու­թյան 21 տա­րին ու պա­տե­րազ­մի մեկ ա­մի­սը: Ի­րա­կա­նում՝ ոչ խա­ղա­ղու­թյուն, ոչ պա­տե­րազ­մի ե­րեք տաս­նա­մյակ: Ի՞նչ ու­նե­ցանք ան­ցած շա­բա­թում, երբ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը մեկ­նել էին Վա­շինգ­տոն՝ հան­դի­պե­լու ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յին: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի եր­րորդ փոր­ձը ևս ա­վարտ­վեց հա­մա­ձայ­նագ­րով, հոկ­տեմ­բե­րի 23-25-ին ե­ղան սոսկ տե­ղե­կու­թյուն­ներ հան­դի­պում­նե­րի մա­սին ու ակն­կալ­վող ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վա­կան վա­կուում, որ վկա­յում էր՝ գոր­ծըն­թա­ցը չի ա­վարտ­վել: ՌԴ լրատ­վա­մի­ջոց­նե­րը ար­ձա­նագ­րե­ցին, որ ԱՄՆ-ին ևս ո­չինչ չհա­ջող­վեց՝ չե­ղավ ե­ռա­կողմ հան­դի­պում, չե­ղավ հա­մա­ձայ­նա­գիր և չե­ղավ ան­հա­պաղ հրա­դա­դար: Ինչ­պես և ՌԴ ու Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դա­կան ջան­քե­րից հե­տո: Հոկ­տեմ­բե­րի 25-ի գի­շե­րը հայտ­նի դար­ձավ հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ ու­ժի մեջ էր մտ­նե­լու 26-ին, ժա­մը 8-ից, իսկ 29-ին ԱԳ նա­խա­րար­ներն ու հա­մա­նա­խա­գահ­նե­րը հան­դի­պե­լու են Ժնևում: ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի միջ­նոր­դու­թյուն­նե­րը ար­մա­տա­պես տար­բեր­վում են ՌԴ միջ­նոր­դու­թյու­նից՝ նրանց խոր­հր­դա­րան­ներ են ներ­կա­յաց­վել Ար­ցա­խը ճա­նա­չե­լու բա­նաձևեր, Պետ­դու­մա՝ ոչ: Հոկ­տեմ­բե­րի 26-ին մինչև կե­սօր հայտ­նի դար­ձավ, որ Ադր­բե­ջա­նը դեռ հրա­դա­դա­րը ու­ժի մեջ չմ­տած՝ ար­դեն հայ­տա­րա­րել է, թե հայ­կա­կան կող­մը խախ­տել է, իսկ հե­տո խախ­տեց ին­քը: ՈՒ` ի՞նչ: Փաս­տա­ցի, չի բա­ցառ­վում, որ թե ԱՄՆ-ը, թե Ֆրան­սիան կա­րող են ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: ՈՒ դա փո­խե­լու է ի­րա­վի­ճա­կը՝ Էր­դո­ղա­նին ու Ա­լիևին կանգ­նեց­նե­լով ճա­նաչ­ված պե­տու­թյան վրա հար­ձակ­վե­լու փաս­տի ա­ռաջ: Գու­ցե հենց այդ պատ­ճա­ռով Էր­դո­ղա­նը հասց­րեց հո­խոր­տալ, որ չի վա­խե­նում ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րից, իսկ Մակ­րո­նին ու­ղար­կեց հո­գե­բույ­ժի մոտ: Ճիշտ է՝ ա­ռերևույթ պատ­ճառն Ար­ցա­խը չէր: ԱՄՆ-ի դեպ­քում Ս-400-ներն էին, Ֆրան­սիա­յի դեպ­քում՝ Մակ­րո­նի պայ­քա­րը ար­մա­տա­կան իս­լա­միզ­մի ու իր եր­կի­րը ա­հա­բե­կիչ­նե­րից հե­ռու պա­հե­լու ջան­քե­րի հա­մար, ի տար­բե­րու­թյուն ԵՄ պե­տու­թյուն­նե­րի այլ նա­խա­գահ­նե­րի ու վար­չա­պե­տե­րի:


Կոնգ­րես­մեն Ան­նա Է­շուն միա­ցել է գոր­ծըն­կեր­նե­րին և ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի վար­չա­կազ­մին կոչ ա­րել Մագ­նիտս­կու պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել ադր­բե­ջան­ցի այն պաշ­տո­նյան­ե­րի նկատ­մամբ, որ պա­տաս­խա­նա­տու են Ար­ցա­խի ժո­ղովր­դի դեմ շա­րու­նա­կա­կան ագ­րե­սիա­յի հա­մար: Կոնգ­րես­մեն Ա­դամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է ա­րել ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը: Սե­նա­տոր Բոբ Մե­նեն­դե­սը ԱՄՆ Կոնգ­րես եր­կու բա­նաձև է ներ­կա­յաց­րել, կոչ է ա­նում դա­դա­րեց­նել Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի վա­ճառ­քը: Ֆրենք Փա­լո­նը և 30 կոնգ­րես­մեն՝ հան­րա­պե­տա­կան և դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից, ներ­կա­յաց­րել են բա­նաձևի նա­խա­գիծ՝ «մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ որ­պես Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում տևա­կան խա­ղա­ղու­թյան հիմք»: Հա­նուն Ար­ցա­խի պայ­քա­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը ան­սահ­ման է՝ Ա­լյաս­կա­յից Ավ­ստ­րա­լիա ու… ՈՒր­վագծ­վում են նոր դաշ­նա­կից­ներ՝ Կա­նա­դան ու Հու­նաս­տա­նը: Կա­նա­դա­յի ԱԳ նա­խա­րար Ֆրան­սուա-Ֆի­լիպ Շամ­պայ­նը Հու­նաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Նի­կոս Դեն­դիա­սի հետ քն­նար­կել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Շամ­պայ­նը Թվի­թե­րում գրել է. «Մենք քն­նար­կել ենք ի­րա­վի­ճա­կը Արևե­լյան Մի­ջերկ­րա­ծո­վյա­նում և ըն­թա­ցիկ անվ­տան­գու­թյան հար­ցե­րը տա­րա­ծաշր­ջա­նում` նե­րա­ռյալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, որ­տեղ ծայ­րա­հեղ քայ­լեր պետք է ձեռ­նարկ­վեն` բռ­նու­թյա­նը վերջ տա­լու հա­մար»։ Ա­լյաս­կա­յում 80 հա­յե­րը ու նրանց միա­ցած հույ­նե­րը, ռուս­նե­րը, ուկ­րաի­նա­ցի­նե­րը, քր­դե­րը պա­հան­ջել են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:


Հա­յե­րը բո­ղո­քի ակ­ցիա են ա­րել Ստ­րաս­բուր­գում, Ա­թեն­քում, Բար­սե­լո­նա­յում, Ե­րու­սա­ղե­մում, Օտ­տա­վա­յում, Բեռ­լի­նում, Բա­թու­մում, Կիևում, Հա­լե­պում… Կա­տա­լո­նիա­յի խոր­հր­դա­րա­նը ըն­դու­նել է բա­նաձև՝ կոչ ա­նե­լով դա­դա­րեց­նել Ար­ցա­խում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դա­տա­պարտ­վում են խա­ղաղ բնակ­չու­թյան վրա հար­ձա­կում­նե­րը և ճա­նաչ­վում է Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման միակ ճա­նա­պարհ: Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ագ­րե­սիան Կա­նա­դա­յի Օն­տա­րիո նա­հան­գի խոր­հր­դա­րա­նում Ար­ցա­խի հար­ցով լսում­նե­րի ժա­մա­նակ դա­տա­պար­տել են Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, Թուր­քիա­յին ՆԱ­ՏՕ-ից հե­ռաց­նե­լու ա­ռա­ջարկ են ա­րել, քն­նար­կել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նաչ­ման հար­ցը: ԱՄՆ-ի Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի Ֆաու­լեր քա­ղա­քի քաղ­խոր­հուր­դը միա­ձայն դա­տա­պար­տել է Ար­ցա­խի դեմ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան, ճա­նա­չել է Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն ու ան­կա­խու­թյու­նը: Ավ­ստ­րա­լիա­յի Նոր Հա­րա­վա­յին ՈՒել­սի օ­րենս­դիր մար­մի­նը ճա­նա­չել է Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։ Bombardier կա­նա­դա­կան ըն­կե­րու­թյու­նը սա­ռեց­րել է ինք­նա­թիռ­նե­րի շար­ժիչ­նե­րի մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին: Ակ­ցիա­ներ չկան Ռու­սաս­տա­նում: Կան «Վալ­դայ» ա­կում­բում ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Նա կար­ծում է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը սկս­վել է էթ­նիկ առ­ճա­կա­տու­մից՝ 1915-ի «ող­բեր­գու­թյու­նից», «Ցա­վոք, սա փաստ է, երբ Սում­գա­յի­թում, հե­տո Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­կա­նաց­վե­ցին դա­ժան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ հայ ժո­ղովր­դի դեմ: Մենք այս ա­մե­նը պետք է հաշ­վի առ­նենք»: Նա նշել է, որ Ղա­րա­բա­ղի հար­ցում Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի տե­սա­կետ­նե­րը չեն հա­մընկ­նում, չի բա­ցա­ռել, որ բա­նակ­ցա­յին ձևա­չա­փը կա­րող է «մի քիչ փոխ­վել»։ Թերևս՝ նկա­տի ու­նե­նա­լով Թուր­քիա­յին: Էր­դո­ղա­նին ան­վա­նել է «լա­վա­գույն գոր­ծըն­կեր», տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կան, սա­կայն բո­լոր հար­ցե­րը հնա­րա­վոր է կար­գա­վո­րել ա­րագ ու ար­դյու­նա­վետ: Անդ­րա­դառ­նա­լով Ղրի­մի վե­րա­բե­րյալ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ա­սել է, թե չգի­տի ին­չի մա­սին է խոս­քը, բայց Ղրի­մը հու­սա­լի պաշտ­պան­ված է։ Թեև ՌԴ Պետ­դու­ման ըն­դու­նել է ցե­ղաս­պա­նու­թյու­նը, Պու­տի­նը 1915-ը ան­վա­նեց «ող­բեր­գու­թյուն», մո­ռա­ցավ ա­սել՝ ին­չու՞ ռու­սա­կան բա­նա­կը 3 օր ուշ մտավ Սում­գա­յիթ ու Բա­քու: Բայց չմո­ռա­ցավ ա­սել՝ «Ադր­բե­ջա­նի տա­րած­քի մի զգա­լի մա­սը եր­կար ժա­մա­նակ կորս­ված է, որ չի կա­րող եր­կար շա­րու­նակ­վել»։ Այ­սինքն՝ Ղրի­մի ռուս­ներն ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք ու­նեն, Ար­ցա­խում էթ­նիկ վեճ է՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քու՞մ: Ակն­հայտ է, որ Պու­տի­նը վեր­ջին ճի­գերն է ա­նում պա­հե­լու Բա­քուն ու չկորց­նե­լու Ան­կա­րան: Դա ինք­նա­խա­բեու­թյուն է. Ան­կա­րան բա­ցա­հայտ իր խաղն է խա­ղում՝ չպա­հե­լով քա­ղա­քա­կան պատ­շա­ճու­թյու­նը, Բա­քուն՝ նույ­նը: Ինչ են ա­սում Զա­տու­լի­նը, Կրա­սո­վը, Շե­րի­նը, կապ չու­նի: Դրանք միշտ կհա­մար­վեն մաս­նա­վոր կար­ծիք­ներ: Մինչև հի­մա մո­ջա­հեդ­նե­րի Ադր­բե­ջան տա­նե­լու մա­սին խո­սել է Նա­րիշ­կի­նը, ե­ղել են զո­րա­վար­ժու­թյուն­ներ Կաս­պից ծո­վում, ռու­սա­կան օ­դու­ժը երկ­րորդ ան­գամ ա­վիա­հար­ված­ներ է հասց­րել Սի­րիա­յի հյու­սի­սարևմտյան ուղ­ղու­թյամբ՝ թի­րա­խա­վո­րե­լով «Հա­յաթ Թահ­րիր ալ-Շամ» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման և նրանց ա­ջա­կից­նե­րի դիր­քե­րը:


ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը հի­շեց­նում է, որ հոկ­տեմ­բե­րի 10-ին Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը «ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան շուրջ, ո­րը նա­խա­տե­սում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հաս­տա­տում և ա­ռա­վել բո­վան­դա­կա­լից բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վեր­սկ­սում»: «Հա­մո­զում ենք թուրք մեր գոր­ծըն­կեր­նե­րին այդ գծին ա­ջակ­ցե­լու հա­մար իր ազ­դե­ցու­թյունն օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կա­հար­մա­րու­թյան մա­սով»: Ռուս­նե­րը, օ­րի­նակ, եր­բեք չեն ա­սել, ինչ­պես Դո­նալդ Թրամ­փը Նյու Հեմփ­շի­րում. «Այս­տեղ ներ­կա է Հա­յաս­տա­նը, նա­յեք հա­յե­րին: Նրանք հիաս­քանչ մար­դիկ են, նրանք կա­տա­ղի կռ­վող­ներ են, և գի­տե՞ք ինչ, մենք մի բան կա­նենք նրանց օգ­նե­լու հա­մար: Նրանք դժ­վար օ­րեր են ապ­րում, բայց ես ե­րեկ Օ­հա­յո­յում էի, մենք Օ­հա­յո­յում հան­դի­պե­ցինք հիա­նա­լի հա­յե­րի խմ­բի հետ, ով­քեր դրո­շով էին և ի­րենց ո­գով: Այն խն­դիր­նե­րը, որ նրանք ու­նեն, մա­հե­րը, մար­տե­րը, այդ ամ­բող­ջը կկար­գա­վոր­վի: Ես կար­ծում եմ, որ հեշտ կկար­գա­վոր­վի: Վե­րա­դար­ձեք և ա­սեք ձեր ժո­ղովր­դին, որ հար­ցը կլուծ­վի: Ե­թե գի­տես ինչ ես ա­նում, ա­մեն ինչ հեշտ է, ինչ­պես Կո­սո­վո­յի դեպ­քում՝ Սեր­բիա­յում: Մենք դա ա­րել ենք Կո­սո­վո­յի հետ. դուք կա­րո՞ղ եք ինձ հա­վա­տալ»։


ՈՒ ե­թե ամ­փո­փենք, ստաց­վում է.
1. Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, բլիցկ­րի­գը տա­պալ­վեց, ու­նենք տա­րած­քա­յին կո­րուստ­ներ, ո­րոնց միա­գու­մա­րը մեկ շր­ջան չի կազ­մում, ու դա այն է, ին­չին մեկ ամ­սում հա­սել են Թուր­քիան, Ադր­բե­ջանն ու մո­ջա­հեդ­նե­րը:
2. Ամ­բողջ աշ­խար­հում հա­յե­րը շա­րու­նա­կում են պա­հան­ջել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չու­մը:
3. ԱՄՆ-ի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը կա­րող է ա­վարտ­վել Ար­ցա­խի ճա­նա­չու­մով:
Հենց այդ պատ­ճա­ռով է Իլ­համ Ա­լիևը պատ­րաստ հրա­դա­դա­րի: Բայց դնում է նա­խա­պայ­ման­ներ: «Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է Ղա­րա­բա­ղում զի­նա­դա­դա­րի նոր հա­մա­ձայ­նագ­րի կնք­մա­նը, սա­կայն Հա­յաս­տա­նը պետք է հայ­տա­րա­րի, որ հա­վա­տա­րիմ է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րին»,- ա­սել է Իլ­համ Ա­լիևը ԱՄՆ-ի Fox News-ին հար­ցազ­րույ­ցում: Նա ըն­դգ­ծել է, որ Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է հրա­դա­դար և իր հո­ղե­րի վե­րա­դար­ձը: Ա­լիևը հայ­տա­րա­րել է. «Ես ցան­կա­նում եմ, որ ռազ­մա­կան լու­ծու­մը կանգ առ­նի այ­սօր, և մենք անց­նենք բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին։ Ցա­վոք, ռազ­մա­կան գոր­ծո­նը բե­րում է մեծ վնա­սի և բազ­մա­թիվ զո­հե­րի։ Այդ պատ­ճա­ռով որ­քան շուտ մենք սկ­սենք ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ոչ թե դրանց ի­մի­տա­ցիան, որ այս բո­լոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ցան­կա­նում էր ա­նել Հա­յաս­տա­նը, այլ ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ, այն­քան ա­րագ կգտն­վի լուծ­ման ճա­նա­պար­հը»: Նա ըն­դգ­ծել է, որ «կար­գա­վո­րու­մը հիմն­վում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վրա»: Այ­սինքն՝ տվեք տա­րածք­նե­րը, իսկ ես Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը չեմ ճա­նա­չի, ի­մա՝ «Խա­ղա­ղու­թյուն՝ տա­րածք­նե­րի դի­մաց», ոչ թե «Խա­ղա­ղու­թյուն՝ կար­գա­վի­ճա­կի դի­մաց», ու որ­տե՞ղ է փոխ­զի­ջու­մը: Փո­խա­րե­նը՝ հի­մա էլ կա­րող է շան­տաժ ա­նել, թե ես հա­մա­ձայն եմ, հա­յերն են կրա­կում՝ զս­պեք ագ­րե­սո­րին, որ հար­ձակ­վել է մեզ վրա:


Կճա­նա­չի՞ ԱՄՆ-ը Ար­ցա­խը: Հա­մե­մա­տու­թյու­նը Կո­սո­վո­յի հետ դա է հու­շում:
Ե­րեկ­վա­նից հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րը ստու­գո­ղա­կան ժա­մա­նակ է՝ ի­մա՝ ժա­մա­նակ է տր­ված Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու, հա­կա­ռակ դեպ­քում հաշ­վի են առն­վե­լու Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն դառ­նա­լը, ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը խա­ղաղ բնակ­չու­թյան ու ռազ­մա­գե­րի­նե­րի նկատ­մամբ: Չի բա­ցառ­վում՝ Ար­ցա­խի ճա­նա­չու­մը՝ 20 թվին եր­կու ան­գամ չենք կա­րող պե­տու­թյուն կորց­նել: Նույ­նը՝ Ֆրան­սիա­յից, որ հետ է կան­չել դես­պա­նին Ան­կա­րա­յից՝ Թրամփն ու Մակ­րո­նը կա­խում չու­նեն Թուր­քիա­յից ու Ադր­բե­ջա­նից:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: «Նա­մակ­ներ գրեք ձեր սի­րե­լի­նե­րին», ինչ­պես Վազ­գեն Սարգ­սյանն էր ա­սում՝ ԶԻՆ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻՆ, որ կռ­վում են ու չեն հանձ­նում ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ: 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ին ԱԺ-ում սպան­վեց Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը, սպան­վեց Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գաց­ման հե­ռան­կա­րը՝ դի­վեր­սի­ֆի­կաց­ման ճա­նա­պար­հով, սպան­վեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյու­նը: Բայց մենք կանք՝ ան­ցյա­լի, ներ­կա­յի ու ա­պա­գա­յի ոչ մի ա­հա­բե­կիչ չի սպա­նի մեր սիր­տը, որ տրո­փում է ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ հա­մար: Վազ­գե­նի աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք: Ողջ լե­րուք:
ՀԱՂ­ԹՈՒՄ ԵՆՔ, ո­րով­հետև հաղ­թում է մեր ԶԻՆ­ՎՈ­ՐԸ:

Դիտվել է՝ 3457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ