«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պան պե­տու­թ­յան կող­մից հիմն­ված ցե­ղաս­պան պե­տու­թ­յուն է, սա պետք է հասց­նենք աշ­խար­հին»

«Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պան պե­տու­թ­յան կող­մից հիմն­ված ցե­ղաս­պան պե­տու­թ­յուն է, սա պետք է հասց­նենք աշ­խար­հին»
27.10.2020 | 00:24

Քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ՄԱ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ դի­տարկ­մամբ՝ ռազ­մա­ճա­կա­տի կարևոր եր­կու գիծ ու­նենք. մե­կը հա­րա­վում է՝ Ա­րաք­սի ա­փին, մյու­սը՝ վիր­տուալ, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­ռանձ­նաց­րեց նաև եր­րորդ՝ դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տը:

Հա­վե­լեց՝ ե­թե ա­սենք, որ ազ­գա­յին հա­մախմ­բու­մը նույն­պես ինք­նու­րույն դաշտ է, ա­պա կս­տաց­վի՝ տար­բեր ճա­կատ­նե­րում կռիվ ենք տա­լիս: Մեր զրու­ցակ­ցի հա­մոզ­մամբ՝ թվարկ­ված­նե­րի մեջ ա­մե­նախ­նդ­րա­հա­րույ­ցը տե­ղե­կատ­վա­կանն է, որ­տեղ շատ ա­նե­լիք­ներ ու­նենք. «Տա­րի­ներ շա­րու­նակ խո­սում ենք այն մա­սին, որ քա­րոզ­չու­թյան վրա Ադր­բե­ջանն ու Թուր­քիան մի­լիոն­ներ են ծախ­սում: Բայց մենք դրա վրա ու­շադ­րու­թյուն չէինք դարձ­նում ՝ ա­սե­լով, թե մեր ճշ­մար­տու­թյու­նը վեր է ա­մեն ին­չից ու ինքն ի­րեն ճա­նա­պարհ կհար­թի: Բայց տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նում ա­մեն բան այդ­քան էլ պարզ չէ, ու գոր­ծում է հայտ­նի՝ «Ինչ աս­ված չէ, գո­յու­թյուն չու­նի» բա­նաձևը: Տե­ղե­կատ­վա­կան ճա­կա­տի պար­տու­թյունն ընդ­հա­նուր պար­տու­թյան, հաղ­թա­նա­կը՝ ընդ­հա­նուր հաղ­թա­նա­կի սկիզբն է: Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մը սկիզբ ու վերջ չու­նի, հրա­նո­թա­յին պա­տե­րազ­մը տե­ղե­կատ­վա­կա­նի դր­վագ­նե­րից մեկն է ըն­դա­մե­նը: Այս ճա­կա­տի պա­տե­րազ­մում ան­չափ մեծ դեր է խա­ղում մար­դու խոս­քը, ին­չին ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շա­դիր պետք է լի­նենք: Պա­տա­հա­կան չէ, որ մեծ պե­տու­թյուն­նե­րը, ինչ­պես օ­րի­նակ, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Ֆրան­սիան, Գեր­մա­նիան, ա­ռա­ջին դեմ­քե­րի խոս­քը մշա­կող հա­տուկ ինս­տի­տուտ­ներ ու­նեն: Պե­տու­թյան դեմ­քերն ա­մեն ինչ չէ, որ ի­րենց բե­րա­նով են ա­սում»:


Ըստ քա­ղա­քա­գե­տի՝ վիր­տուալ հար­թա­կում կարևոր եր­կու բա­նաձև պետք է ա­ռաջ տա­նենք, հն­չե­ղու­թյուն տանք դրանց: Ա­ռա­ջինն այն է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հան­րա­պե­տու­թյու­նը 1991-ին ան­կա­խու­թյուն է հռ­չա­կել մե­րօ­րյա Ադր­բե­ջա­նա­կան հան­րա­պե­տու­թյա­նը չպատ­կա­նող տա­րածք­նե­րում: Չգի­տես ին­չու, զար­մա­նում է նա, այս փաս­տը բա­վա­րար ու­շադ­րու­թյան չի ար­ժա­նա­նում մեր կող­մից: «Եվ­րո­պան ա­սում է՝ Ադր­բե­ջա­նի հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չել է նախ­կին Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րում: Այս հան­գա­ման­քից ու մեր չի­մա­ցու­թյու­նից ել­նե­լով՝ թե՛ պաշ­տո­նա­կան Բա­քուն, թե՛ մեր ընդ­դի­մա­խոս­ներն առ­հա­սա­րակ եզ­րա­կա­ցու­թյուն են ա­նում, թե, իբր, այդ տա­րածք­ներն ի­րա­վա­բա­նո­րեն պատ­կա­նում են Ադր­բե­ջա­նին: Տրա­մա­բա­նու­թյամբ՝ ե­թե ճա­նա­չել են, ա­պա ի­րա­վա­բա­նո­րեն էլ պատ­կա­նում է Ադր­բե­ջա­նին: Բայց մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը դա չի ա­սում կամ են­թադ­րում: Ճա­նա­չու­մը քա­ղա­քա­կան ակտ է, ոչ թե ի­րա­վա­կան: Պե­տու­թյան սահ­ման­նե­րը ոչ թե ճա­նաչ­ման ակ­տով, այլ եր­կու կող­մե­րի պայ­մա­նագ­րե­րով են ճշգրտ­վում, իսկ պայ­մա­նագ­րե­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կարևոր ու ա­ռաջ­նա­յին աղ­բյուր­ներն են: Ի­հար­կե, ճա­նա­չու­մը նույն­պես կարևոր ակտ է, մենք նույն­պես պայ­քա­րում ենք Ար­ցա­խի ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­մար, ո­րով­հետև այն տվյալ պե­տա­կան կազ­մա­վոր­մա­նը թույլ է տա­լիս պաշ­տո­նա­կան հա­րա­բե­րու­թյու­նե­րի մեջ մտ­նել, օգ­նու­թյուն պա­հան­ջել, օ­րի­նա­բար օգ­նու­թյուն ստա­նալ և այլն: Բայց այս բո­լո­րով հան­դերձ՝ ոչ միայն դե­ֆակ­տո ճա­նա­չու­մը, ինչ­պի­սին ե­ղել է ան­ցյալ դա­րի 20-ա­կան­նե­րին Ադր­բե­ջա­նա­կան դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյան դեպ­քում, այլ նաև ներ­կա Ադր­բե­ջա­նի նույ­նիսկ դե­յու­րե ճա­նա­չու­մը չի չե­ղար­կում մի­ջազ­գա­յին, գոր­ծող այն պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնք կնք­վել են այդ հան­րա­պե­տու­թյան տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ»: Քա­ղա­քա­գե­տը, որ­պես օ­րի­նակ, Ռու­սաս­տա­նի ու Ճա­պո­նիա­յի դեպքն է բե­րում: Նրանք եր­կուսն էլ, նշում է, ճա­նաչ­ված երկ­ներ­ներ են, ՄԱԿ-ի ան­դամ են, բայց ի­րենց օ­րա­կար­գից Կու­րի­լյան կղ­զի­նե­րի հար­ցը չեն հա­նել: Իսկ մենք, ըն­դգ­ծում է, ու­ժեղ փաս­տարկ ու­նենք՝ Կար­սի գոր­ծող պայ­մա­նա­գի­րը, որ վե­րա­բե­րում է Նա­խիջևա­նին: Հի­շեց­նում՝ մի­ջազ­գա­յին բազ­մա­կողմ այդ պայ­մա­նա­գի­րը չե­ղարկ­ված չէ որևէ կող­մից, բայց այս­տեղ մի փոք­րիկ հան­գա­մանք կա՝ Կար­սի պա­յ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած բո­լոր կող­մե­րը կեն­դա­նի են, մնում են, կան, բայց այն պե­տու­թյու­նը, ո­րի ոչ թե սու­վե­րե­նու­թյա­նը, այլ հո­վա­նա­վո­րու­թյանն են տվել Նա­խիջևա­նը, գո­յու­թյուն չու­նի: Ին­չու՞, բա­ցատ­րում է, այն տր­վել է Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին, իսկ 1991-ին այ­սօր­վա Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը հրա­ժար­վել է լի­նել Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­հա­ջորդն ու կորց­րել բո­լոր այն ա­պօ­րի­նի ի­րա­վունք­նե­րը, որ ու­նե­ցել է Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նը Նա­խիջևա­նում և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում:


«Հի­մա գանք Ար­ցա­խի մա­սով ռու­սա­կան ե­թեր­նե­րը հե­ղե­ղող ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ­նե­րի այն փաս­տարկ­նե­րին, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ե­ղել է Ադր­բե­ջա­նա­կան հան­րա­պե­տու­թյան պատ­մա­կան, վաղն­ջա­կան տա­րածք, ու Կով­բյու­րոն (Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան Կով­կա­սյան բյու­րո) ո­րո­շել է՝ Ղա­րա­բա­ղը թող­նել Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում: Իսկ թող­նել կա­րե­լի է այն, ինչ ե­ղել է: Այս հար­ցի պա­տաս­խա­նը ո՛չ մի հայ, ո՛չ մի ռուս փոր­ձա­գետ չի տա­լիս ու չի տա­պա­լում այդ քն­նար­կու­մը: Ադր­բե­ջան­ցի­ներն ի­հար­կե գի­տեն, որ ի­րենց ա­սա­ծի մեջ տրա­մա­բա­նու­թյուն չկա, բայց գի­տեն նաև, որ մենք չենք հաս­կա­նում չե­ղած այդ տրա­մա­բա­նու­թյու­նը: Չնա­յած ինչ-որ տեղ հաս­կա­նա­լի է՝ ին­չու Ռու­սաս­տա­նը չի տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը, քա­նի որ խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը Ղա­րա­բա­ղը խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին է տվել, ու ռուս­նե­րի հա­մար ան­հար­մար է խոս­տո­վա­նել, որ դա ա­պօ­րի­նի գոր­ծարք է ե­ղել: Բայց հայ փոր­ձա­գե­տը պար­տա­վոր է ա­սել՝ Կով­բյու­րոն, որ ոչ թե սահ­մա­նադ­րա­կան, այլ կու­սակ­ցա­կան մար­մին է, ի­րա­վա­սու­թյուն չի ու­նե­ցել եր­րորդ պե­տու­թյան տա­րածք­նե­րի մա­սին ո­րո­շում կա­յաց­նե­լու: Երկ­րորդ՝ Կով­բյու­րոն նման ո­րո­շում չի կա­յաց­րել, դա էլ է սխալ, սուտ, ին­չու՞, ո­րով­հետև ի տար­բե­րու­թյուն 1921-ի հու­լի­սի 4-ի ո­րոշ­ման, որ­տեղ հար­ցը ո­րոշ­վել է հօ­գուտ Հա­յաս­տա­նի, հու­լի­սի 5-ին Ստա­լի­նը մտել է պլե­նու­մի դահ­լիճ, կար­դա­ցել ու ըն­դու­նել է ո­րո­շու­մը՝ ա­ռանց քն­նարկ­ման ու քվեար­կու­թյան: ՈՒ­րեմն՝ նման փաս­տա­թուղթ չի ըն­դուն­վել, Կով­բյու­րոն ի­րա­վա­սու չի ե­ղել այն վա­վե­րաց­նե­լու, «Ղա­րա­բա­ղը թող­նել Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ահ­ման­նե­րում» բո­վան­դա­կու­թյամբ ո­րո­շում ու­նե­նալ չէր կա­րե­լի, քա­նի որ այդ ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղը հռ­չակ­ված է ե­ղել Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի մաս: Այ­սինքն՝ ադր­բե­ջա­ցի­նե­րը մի փաս­տաթղ­թի են հղում ա­նում, ո­րը, որ կող­մից մո­տե­նում ես, կեղ­ծիք է»,- ման­րա­մաս­նում է մեր զրու­ցա­կի­ցը:


Նա ցա­վով է ար­ձա­նագ­րում՝ մենք փաս­տա­թուղթ կար­դալ չենք սի­րում, մեր փոր­ձա­գետ­նե­րը չեն սի­րում խո­րա­նալ փաս­տաթղ­թե­րի մեջ, բառ առ բառ տնտ­ղել, ու­սում­նա­սի­րել, քն­նու­թյան առ­նել այն: Իսկ թուր­քե­րը տառ առ տառ են կար­դում ու զգու­շա­նում: Իր փոր­ձից է օ­րի­նակ բե­րում. «Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Թո­ֆիկ Զուլ­ֆու­գա­րովն իր թի­մա­կից­նե­րին հրա­հան­գում էր՝ «Ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տը» փոք­րա­տա­ռով գրեք: Այդ­պի­սով նա փոք­րաց­նում էր հար­ցը: Նրանք մե­ծա­տա­ռին ու փոք­րա­տա­ռին են ու­շադ­րու­թյուն դարձ­նում, մենք բա­նաձևի տե­ղը չգի­տենք: Ցա­վում եմ՝ ար­դեն 30 տա­րի այս մա­սին բղա­վում եմ, հի­մա էլ եմ բղա­վում, հե­րիք ե­ղավ, որ չկար­դանք այդ փաս­տաթղ­թերն ու չտի­րա­պե­տենք դրան­ցում գր­ված ա­մեն բա­ռին»:


Տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում Մա­նա­սյա­նի ա­ռանձ­նաց­րած երկ­րորդ կարևոր հան­գա­մանքն այն է, որ Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պան պե­տու­թյան կող­մից հիմն­ված ցե­ղաս­պան պե­տու­թյուն է: Զար­մա­նա­լիո­րեն, ա­սում է, մեր Ազ­գա­յին ժո­ղո­վը մինչև այժմ ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ո­րո­շում չի ըն­դու­նել: Հի­շեց­նում՝ 100 հա­զար­նե­րով են կո­տո­րել, դուրս են մղել պատ­մա­կան հայ­րե­նի­քից, ցե­ղաս­պա­նել, ու այդ մա­սին մենք լռել ենք 10-ա­մյակ­ներ շա­րու­նակ: Տե­ղե­կատ­վա­կան ճա­կա­տում, հոր­դո­րում է մեր զրու­ցա­կի­ցը, մար­տերն ա­վե­լի կա­տա­ղի պետք է վա­րել: Այս­տեղ են ո­րոշ­վում մտադ­րու­թյուն­նե­րը, տրա­մադ­րու­թյուն­նե­րը, այս­տեղ են կենտ­րո­նա­նում ու ար­մա­տա­վոր­վում այն բա­նաձևե­րը, որ նստ­վածք են տա­լիս մարդ­կանց գիատկ­ցու­թյան մեջ:


Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը հա­մա­ձայն չէ մե­րօ­րյա պաշ­տո­նյանե­րի այն տե­սա­կե­տին, թե Ար­ցա­խյան հար­ցը դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ տե­ղա­փո­խել այս պա­հին հնա­րա­վոր չէ: Դի­վա­նա­գի­տու­թյու­նը եր­բեք կանգ չի առ­նում, շեշ­տում է, այն նուրբ ար­վեստ է, կոշտ բա­նաձևե­րի տեղ չէ, և կա­րե­լի է հա­զար ու մի հնարք գտ­նել ադր­բե­ջա­նա­կան կող­մին հա­մար­ժեք պա­տաս­խան տա­լու հա­մար: «Թե՛ ադր­բե­ջա­նա­կան կող­մը, թե՛ ար­դեն իսկ Թուր­քիան ա­սում են, որ ԵԱՀԿ Մինս­կի խումբն ի՞նչ է ա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րում: Մենք, ի տար­բե­րու­թյուն նրանց, պետք է ա­սենք՝ իր շա­հը ներ­կա­յաց­նե­լու հա­մար Ար­ցա­խը դի­մել է մեզ՝ Հա­յաս­տա­նին: Ա­ռաջ տա­նենք այն թե­զը, որ Ար­ցա­խը չի ցան­կա­նում հան­դի­պել ցե­ղաս­պան Ադր­բե­ջա­նի հետ, ու մինչև ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան հա­մար նե­րո­ղու­թյուն չխնդ­րեն, Ար­ցա­խը Բաք­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ չի նս­տի»:


Քա­ղա­քա­գե­տի հա­մոզ­մամբ՝ պա­տե­րազ­մի ու ի­րա­վի­ճա­կի ել­քը կախ­ված է ա­ռա­ջին դեմ­քե­րից, քա­ղա­քա­կան այն շր­ջա­նակ­նե­րից, ո­րոնք ո­րո­շում­ներ են կա­յաց­նում: Բայց վճիռ կա­յաց­նող­նե­րը, զգու­շաց­նում է, մի­տին­գա­յին տրա­մադ­րու­թյամբ չպետք է խո­սեն, այս ո­րո­շում­նե­րը կա­յաց­վում են հան­գիստ կա­բի­նետ­նե­րում խա­ղաղ քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով: Ող­ջու­նե­լի է հա­մա­րում Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի 5 նախ­կին նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը, հե­տաքր­քր­վում՝ իսկ որ­տե՞ղ էր գոր­ծո­ղը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 13005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ