Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք պի­տի նախ ինք­ներս մեզ հա­մար պար­զենք, թե ինչ պե­տու­թ­յուն ենք ու­զում դառ­նալ»

«Մենք պի­տի նախ ինք­ներս մեզ հա­մար պար­զենք, թե ինչ պե­տու­թ­յուն ենք ու­զում դառ­նալ»
27.10.2020 | 00:42

Պատ­մու­թյու­նը կրկն­վե­լու հատ­կու­թյուն ու­նի, և ե­թե ժո­ղո­վուրդ­նե­րը դա­սեր չեն քա­ղում դրա­նից, նրանք ապ­րե­լու հա­մար շատ ա­վե­լի մեծ գին են վճա­րում։ Այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը շա­տե­րը նմանեցնում են 1920-ա­կան­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տին, երբ հայն ու Հա­յաս­տա­նը կանգ­նած էին կր­կին ոչն­չա­նա­լու, ցե­ղաս­պան­վե­լու խնդ­րի առջև։ Սա­կայն թուր­քի հետ պա­տե­րազ­մի մեջ լի­նե­լով էլ, թշ­նա­մու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից է­լի դաս չենք քա­ղում։ Դեռ կան մե­զա­նում մար­դիկ, ո­րոնք կար­ծում են, թե պի­տի բա­նակ­ցել հենց Թուր­քիա­յի հետ։ Այն Թուր­քիա­յի, ո­րի նպա­տա­կը երկ­րորդ ան­գամ քեզ աշ­խար­հի քար­տե­զից վե­րաց­նելն է։ Այս օ­րե­րին շա­տերն են հի­շում Նժ­դե­հին, նրա­նից մեջ­բե­րում­ներ ա­նում, սա­կայն դրանք, թևա­վոր խոս­քից բա­ցի, այդ­պես էլ տա­րի­ներ շա­րու­նակ մեզ հա­մար ու­ղե­նիշ չեն դար­ձել։ ԵՊՀ դա­սա­խոս, նժ­դե­հա­գետ ԱՐ­ՄԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք պատ­մա­քա­ղա­քա­կան ընդ­հան­րու­թյուն­նե­րից՝ փոր­ձե­լով այդ ա­մե­նում տես­նել նաև Նժ­դե­հի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։

-Որ­պես նժ­դե­հա­գետ, ե­թե այ­սօր­վա պատ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը հա­մե­մա­տեք 1920-ա­կան­նե­րի հետ, ի՞նչ զու­գա­հեռ­ներ կա­րող եք անց­կաց­նել։
-Պատ­մա­կան տե­սան­կյու­նից շատ չէի խո­րա­նա՝ թող­նե­լով դա պատ­մա­բան­նե­րին, բայց ո­րոշ նկա­տա­ռում­ներ, այ­դու­հան­դերձ, կա­նեմ։ Եվ 1920-ա­կան­նե­րին, և այ­սօր կանգ­նած ենք էք­զիս­տեն­ցիալ (գո­յու­թյան պահ­պա­նու­թյան) խնդ­րի ա­ռաջ։ Ե­թե Նժ­դե­հի տե­սան­կյու­նից հար­ցին մո­տե­նանք, Նժ­դե­հը շատ լավ էր գի­տակ­ցում Թուր­քիա­յի գոր­ծո­նը, ո­րով էլ պայ­մա­նա­վոր­ված ան­նա­հանջ կամք դրսևո­րեց, որ Սյու­նի­քը չար­ժա­նա­նա Ար­ցա­խի և Նա­խիջևա­նի բախ­տին։ Այս ա­ռու­մով Նժ­դե­հը որ­դեգ­րեց «վճ­ռա­կան մե­նա­կի» հո­գե­բա­նու­թյու­նը, կա­րո­ղա­ցավ վե­րա­հաս վտանգ­նե­րը չե­զո­քաց­նել և Լեռ­նա­հա­յաս­տա­նի փր­կու­թյամբ, ինչ­պես ինքն էր ա­սում, մեր երկ­րի ող­նա­շա­րը պա­հել, քա­նի որ Ար­ցա­խը և Սյու­նի­քը կորց­նե­լով, գործ էինք ու­նե­նա­լու ողջ Հա­յաս­տա­նի կորս­տի հետ։ Այ­սօր ևս կանգ­նած ենք նույն վտան­գի առջև։ Ոչ միայն Ար­ցա­խի, ար­ցա­խա­հա­յու­թյան գո­յու­թյան պահ­պան­ման, նրանց ի­րա­վունք­նե­րի, այլև Հա­յաս­տա­նի և ողջ հա­յու­թյան խն­դիրն է սե­ղա­նին դր­ված։
-Դուք հի­շե­ցիք Նժ­դե­հի՝ «վճ­ռա­կան մե­նա­կի» սկզ­բուն­քը, ստաց­վում է, որ այ­սօր էլ Հա­յաս­տանն է նույն կար­գա­վի­ճա­կում՝ միայ­նակ պայ­քար տա­նե­լով ոչ միայն թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի, այլև ա­հա­բեկ­չու­թյան դեմ։ Այս­քան տա­րի անց աշ­խար­հի քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյունն ու շա­հե­րը նու՞յնն են մնա­ցել։ Կհա­ջող­վի՞ հայ ժո­ղովր­դին, այդ սկզ­բուն­քը կի­րա­ռե­լով, պահ­պա­նել իր գո­յու­թյան ի­րա­վուն­քը։
-Մի փոքր հս­տա­կե­ցում Նժ­դե­հի պատ­կե­րաց­րած «վճ­ռա­կան մե­նա­կի» վե­րա­բե­րյալ. հայ ի­րա­կա­նու­թյու­նում հա­ճախ դա հաս­կաց­վում է որ­պես տո­տա­լի ինք­նա­մե­կու­սա­ցում կամ ցան­կա­ցած հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեր­ժում։ Պետք է հաշ­վի առ­նել նախ, որ այ­սօր­վա հա­մե­մատ Նժ­դե­հի ժա­մա­նա­կաշր­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նաև շատ տար­բե­րու­թյուն­ներ ու­նեն։ Այն­պես չէ, որ այ­սօր մենք բա­ցար­ձակ մե­նակ ենք մնա­ցել, ու­նենք դաշ­նա­կից­ներ, քիչ, թե շատ բա­րե­կա­մա­բար տրա­մադր­ված պե­տու­թյուն­ներ։ Ի­հար­կե, այն ա­ջակ­ցու­թյու­նը, որ նրան­ցից ակն­կալ­վում էր, գու­ցե չե­ղավ։ Այ­սուա­մե­նայ­նիվ, «վճ­ռա­կան մե­նա­կը» կողմ­նո­րո­շում­ներ չու­նե­ցո­ղը չէ, այլ սե­փա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման սու­բյեկտն ի­րեն հա­մա­րողն է։ Բայց այդ սու­բյեկ­տը բնավ չի հրա­ժար­վում ո­րո­շա­կի կողմ­նո­րո­շում­նե­րից, ա­վե­լին, «վճ­ռա­կան մե­նա­կը» նախ և ա­ռաջ ինք­նու­րույն է ո­րո­շում իր կողմ­նո­րո­շում­նե­րի շր­ջա­նա­կը, ոչ թե ու­րիշ­նե­րի պար­տադ­րած սցե­նար­նե­րի կրա­վո­րա­կան հա­մա­հե­ղի­նակն է դառ­նում։ Նժ­դե­հյան «վճ­ռա­կան մե­նա­կը» նախ ա­պա­վի­նում է սե­փա­կան ու­ժե­րին, բայց դա չի նշա­նա­կում, որ դե­ռա­հա­սի ինք­նա­հաս­տատ­ման դիր­քե­րից ցան­կա­ցած հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, ա­ջակ­ցու­թյուն մեր­ժում է, հա­կա­ռա­կը՝ ինքն է ձգ­տում դրան, նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րում։ Այս օ­րե­րին Կար­սի պայ­մա­նագ­րի հետ ևս զու­գա­հեռ­ներ են անց­կաց­նում։ Նժ­դեհն ա­սում էր, որ լի­նե­լով ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում, զի­նամ­թեր­քի, պա­րե­նի ա­ռա­վե­լու­թյուն ու­նե­նա­լով, մենք Կար­սում պարտ­վե­ցինք, ո­րով­հետև հույս­ներս դրել էինք ու­րի­շի վրա։
Այ­սօր ինք­նու­րույն գոր­ծե­լու հա­վատ ու­նենք՝ չնա­յած թշ­նա­մին զի­նամ­թեր­քի, մաս­նա­վո­րա­պես օ­դա­յին զին­տեխ­նի­կա­յի, ա­ռա­վե­լու­թյուն ու­նի։ Մեր խն­դի­րը հետևյալն է՝ չշեղ­վել ի­րա­կան նպա­տա­կից, միևնույն ժա­մա­նակ հաս­կա­նա­լով, որ այդ ճա­նա­պար­հին մենք պետք է կողմ­նա­կի ձեռ­քեր մեզ մոտ բե­րենք։
-Ցա­վոք, մեր ի­րա­կա­նու­թյու­նում հա­ճախ ենք բախ­վում երևույթ­նե­րի, երբ հաս­կա­նում ենք, որ մենք մեր պատ­մու­թյու­նից ոչ մի դաս չենք քա­ղել։ Ըստ Ձեզ, ո՞րն է այ­սօր մեր չսեր­տած ա­մե­նա­մեծ դա­սը։
-Նժ­դեհն ա­սում էր, որ «հա­յոց պատ­մու­թյու­նը մեզ մի հա­տիկ բան է սո­վո­րեց­նում. այն, որ հայն իր պատ­մու­թյու­նից բնավ չի սո­վո­րում»։ Այ­սօր դեռ վաղ է պա­տաս­խա­նել, թե ինչ դաս չենք քա­ղել, բայց ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քը ցույց է տա­լիս, որ դաս չքա­ղե­լու հիմ­քեր իս­կա­պես կան։ Տա­րի­ներ շա­րու­նակ նպաս­տել ենք ինք­նա­պաշտ­պան­ման բնազ­դի թու­լաց­մա­նը, մինչ­դեռ այդ հար­ցում լրիվ հա­կա­ռակ պահ­վածք պի­տի դրսևո­րեինք։ Այն փաս­տը, որ տար­բեր եր­կր­ներ այ­սօր ա­ջակ­ցում են թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին, ա­հա­բեկ­չու­թյա­նը կամ սահ­մա­նա­փակ­վում են հեր­թա­պահ կո­չեր ա­նե­լով, վկա­յում է, որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան տի­րույ­թում ու­նե­ցել ենք բաց­թո­ղում­ներ, ո­րոնք պետք է պար­տա­դիր շտ­կել։ Պի­տի հաս­կա­նանք, որ աշ­խարհն իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­ռու­ցում է ոչ թե հա­յու­թյան փրկ­ման կամ հա­յե­րի հա­մար լավ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կադ­րու­մով, այլ իր անձ­նա­կան շա­հե­րի սպա­սարկ­ման սկզ­բուն­քով։ Մեր խն­դի­րը պետք է լի­նի այդ շա­հե­րի մեկ­տե­ղու­մը և սե­փա­կան շա­հե­րի կի­րար­կու­մը։
-Այս օ­րե­րին ա­կա­նա­տես ենք լի­նում մի երևույ­թի, երբ հա­սար­ակա­կան ո­րոշ շր­ջա­նակ­ներ, շատ «հե­ռա­տես» լի­նե­լով, հայ­տա­րա­րում են, թե պետք է բա­նակ­ցել Թուր­քիա­յի հետ, քա­նի որ Ադր­բե­ջանն ամ­բող­ջո­վին այդ երկ­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ է։ Հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը ևս քիչ չեն։ Ին­չու՞ ենք մենք մշ­տա­պես այս քն­նար­կում­նե­րի ծի­րում, խա­ղաղ օ­րե­րին փչաց­նում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ «մու­նաթ» գա­լիս, թե մեզ չեն ա­ջակ­ցում, կամ էլ ու­զում ենք բա­նակ­ցել մեզ ցե­ղաս­պա­նած պե­տու­թյան հետ։
-Այս­պի­սի տրա­մադ­րու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րը բազ­մա­թիվ են, կան տար­բեր շա­հեր սպա­սար­կող խմ­բեր։ Մեր փր­կու­թյու­նը ոչ Թուր­քիա­յի հետ բա­նակ­ցե­լու, ոչ Ռու­սաս­տա­նի հետ շաղ­կապ­վե­լու, այլ մեր մեջ է, մենք ենք մեզ փր­կո­ղը։ Բայց մեր փր­կու­թյու­նը չպետք է տես­նենք, օ­րի­նակ, Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րաց­ման հա­մա­տեքս­տից դուրս։ Այս ա­ռու­մով մի ու­շագ­րավ դր­վագ ներ­կա­յաց­նեմ Նժ­դե­հից։ Նժ­դե­հը ողջ կյան­քում պայ­քա­րել է թր­քա­բոլշևիզ­մի դեմ, բոլշևիզ­մի ա­մե­նա­մեծ քն­նա­դատ­նե­րից է ե­ղել։ Շա­տե­րը, փոր­ձե­լով Նժ­դե­հին «հար­մա­րեց­նել» ի­րենց, նրա գոր­ծու­նեու­թյու­նը դի­տար­կում էին հա­կա­ռու­սա­կան, հա­կա­ռու­սաս­տա­նյան։ Ի­րա­կա­նում մե­թո­դա­բա­նա­կան սխալ կա այդ ա­մե­նում։ Բոլ­շևիզ­մը նրա հա­մար գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան ան­թույ­լատ­րե­լի երևույթ էր, չի կա­րե­լի ռու­սը և բոլշևիզ­մը նույ­նաց­նել։ Բայց նույն Նժ­դե­հը մեկ այլ ա­ռի­թով նկա­տել է, որ հայ ժո­ղովր­դի միակ բնա­կան դաշ­նա­կի­ցը ռուս մեծ ժո­ղո­վուրդն է։ Ա­սածս ա­մենևին չի նշա­նա­կում, որ մեր փր­կու­թյու­նը պայ­մա­նա­վո­րենք Ռու­սաս­տա­նով, այլ հաս­կա­նանք, որ մեր խն­դիր­նե­րի լու­ծու­մը պի­տի ա­պա­վի­նենք մեզ, սա­կայն դա չի բա­ցա­ռում դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րա­ցու­մը, սեր­տա­ցու­մը։
-Այ­սօր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ վե­րա­դա­սա­վո­րում­ներ են սկս­վել մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Ըստ Ձեզ, ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի դե­րա­կա­տա­րու­մը, հա­վեր­ժա­կան դար­ձած հարցն է­լի օ­դում կախ­ված է՝ դե­պի Արևմու՞տք, թե՞ դե­պի Ռու­սաս­տան։
-Հա­յաս­տանն ինքն իր ներ­սում դեռ հս­տակ կողմ­նո­րոշ­վե­լու խն­դիր ու­նի, մենք պի­տի նախ ինք­ներս մեզ հա­մար պար­զենք, թե ինչ ենք ու­զում։ Չու­նենք ա­պա­գա­յի ընդ­գծ­ված տես­լա­կան, ռազ­մա­վա­րա­կան կոն­ցեպտ։ Ե­թե այս ա­մե­նը չկա, մնա­ցած ա­մեն ինչ դառ­նում է երկ­րոր­դա­կան։ Նախ ինք­ներս մեր մեջ պի­տի կողմ­նո­րոշ­վենք, հաս­կա­նանք, թե ինչ­պի­սի Հա­յաս­տան ենք ու­զում, ինչ ա­պա­գա ենք ու­զում, հե­տո մնա­ցած հար­ցե­րը կար­գա­վո­րենք։ Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ մենք այն­պի­սի տա­րա­ծաշր­ջա­նում ենք, որ­տեղ մեր գո­յու­թյու­նը մշ­տա­կան վտանգ­նե­րի տակ է, մեր անվ­տան­գու­թյու­նը պի­տի դառ­նա մեր ա­ռանց­քա­յին, կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը։ Սա նկա­տի ու­նե­նա­լով, պետք է մեր կողմ­նո­րո­շումն այն ուղ­ղու­թյամբ լի­նի, որն ա­ռա­վե­լա­գույնս կն­պաս­տի անվ­տան­գու­թյան պահ­պան­մա­նը։ Այս ա­ռու­մով կան շա­հե­րի հա­մընկ­նում և ՌԴ-ի, և Ի­րա­նի հետ։ Ներ­կա­յիս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեզ գո­նե պի­տի հու­շեն, որ ինք­նա­պահ­պան­ման բնազ­դի մա­կար­դա­կում հար­կա­վոր է ա­վե­լի ակ­տի­վա­նալ։ Հա­յաս­տանն այ­սու­հետ պետք է ա­ռա­վել ու­շա­դիր լի­նի սե­փա­կան անվ­տան­գու­թյան հզո­րաց­ման գոր­ծոն­նե­րին, ո­րը են­թադ­րում է գի­տու­թյան հա­մա­պա­տաս­խան ճյու­ղե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մունք, այ­սինքն՝ պետք է հան­դես գանք որ­պես ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը հզո­րաց­նող, գի­տու­թյան հա­մա­պա­տաս­խան ճյու­ղեր զար­գաց­նող պե­տու­թյուն։ Կանց­նե՞նք այս ճա­նա­պար­հը, շատ ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում կհայ­տն­վենք, չե՞նք անց­նի, ևս մեկ ան­գամ կփաս­տենք, որ պատ­մու­թյու­նից այդ­պես էլ դաս չենք քա­ղում։ Նժ­դե­հը դեռ 1930-ա­կան­նե­րին էր բարձ­րաց­նում գի­տու­թյան զար­գաց­ման, տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցի վե­րա­բե­րյալ հար­ցե­րը, և դրանք անհ­րա­ժեշ­տու­թյուն հա­մա­րում։ Մի բան, որն այս տա­րի­նե­րին մշ­տա­պես ան­տե­սել ենք՝ ու­նե­նա­լով գի­տա­կան այդ նե­րու­ժը։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ