«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«...Խոսքը միայն մարդ սպա­նող զեն­քի մա­սին չէ»

«...Խոսքը միայն մարդ սպա­նող զեն­քի մա­սին չէ»
27.10.2020 | 00:51

Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից է ար­ցախ­ցի տա­ղան­դա­վոր լու­սան­կա­րիչ, Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սան ԴԱ­ՎԻԹ ՂԱՀ­ՐԱ­ՄԱ­ՆՅԱՆՆ աշ­խար­հին ներ­կա­յաց­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, հա­կա­ռա­կոր­դի կող­մից ա­վեր­ված շեն­քե­րը։ Նրա լու­սան­կար­նե­րից ան­պա­կաս են քա­ջա­րի զին­վոր­նե­րը, կա­մա­վո­րագր­ված հա­յոր­դի­ներն ու Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյու­նը։ Ինչ­քան կարևոր բան կա` նրա ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, և միշտ լա­վա­տե­սո­րեն է մո­տե­նում երևույթ­­նե­րին։ Լու­սան­կար­չի` պա­տե­րազ­մա­կան այս շր­ջա­նի նե­րաշ­խար­հում կյան­քի և աշ­խար­հի միջև շեշ­տադր­ված պար­տադ­րանք է դր­ված` Ար­ցա­խը պետք է ապ­րի ու ա­րա­րի։

-«Ձգո­ղա­կա­նու­թյան կե­տեր»-ից մինչև պա­տե­րազմ. ըն­թացք, ո­րը քո մեջ ապ­րե­լու է։ Ի՞նչ փոխ­վեց։
-Այդ ձգո­ղա­կա­նու­թյան կե­տե­րը պա­հել է պետք, այդ կե­տե­րի հա­մար է մեր կռի­վը։ Փոխ­վեց այն, որ երբ ինձ ա­սում են` շատ լավ լու­սան­կար­ներ ես ա­րել, ա­սում եմ` ե­րա­նի այդ լու­սան­կար­նե­րը եր­ջան­կու­թյան մա­սին լի­նեին, խա­ղաղ կյան­քի մա­սին պատ­մող։
-Ի­րա­կան պատ­կեր և լու­սան­կար... այս պա­տե­րազ­մի հետևանք­ներն ի՞նչ աս­տի­ճա­նի են ֆիքս­վում քո տե­սախ­ցի­կով։ Դրանք նա­յե­լուց հե­տո քո նե­րաշ­խար­հում ի՞նչ է կա­տար­վում։
-Մինչ օրս մեկ-մեկ թվում է, թե սա ըն­դա­մե­նը սար­սա­փե­լի ե­րազ է, կարթ­նա­նամ, և ա­մեն ինչ լավ կլի­նի, կրա­կոց­ներ և պայ­թյուն­ներ չեն լի­նի, ե­րե­խա­նե­րի կեն­սու­րախ ձայ­ներ կլս­վեն, այ­րը ե­րե­խա­յի ձեռ­քից բռ­նած դպ­րոց կտա­նի, զին­վո­րը խա­ղա­ղու­թյամբ տուն կգա... Սա­կայն, երբ տագ­նա­պի ազ­դան­շա­նի տակ սեղ­մում ես կո­ճա­կը և նա­յում ստաց­ված լու­սան­կա­րին, հաս­կա­նում ես, որ ա­մեն ինչ ի­րա­կան է։
Նե­րաշ­խար­հումս ի­րա­կա­նում շատ բան է փոխ­վել, լի­նում են դեպ­քեր, երբ քայ­լում եմ դա­տարկ քա­ղա­քով և ինչ շեն­քի նա­յում եմ, թվում է, թե ա­վեր­ված է...Դա սար­սա­փե­լի է։
-Պա­տե­րազ­մի հետ ու­ղեկց­վող քո բա­նաձևը, ա­ռա­քե­լու­թյու­նը և ապ­րե­լու նպա­տա­կը։
-Միշտ մտա­ծում էի, թե «պա­տե­րազ­մը որ ա­վարտ­վի, ի՞նչ ես ա­նե­լու հար­ցը» միայն բե­մում կլ­սեմ, ներ­կա­յաց­ման ժա­մա­նակ, սա­կայն այդ հար­ցը ի­րա­կան էլ ե­ղավ և հան­կար­ծա­կի։ Մի պահ մտա­ծե­ցի և պա­տաս­խա­նե­ցի` ի՞նչ պետք է ա­նեմ, շա­րու­նա­կե­լու եմ կռիվս, լու­սան­կա­րե­լու եմ, ապ­րե­լու եմ, որ­պես­զի ցույց տամ աշ­խար­հին, որ մեր կռի­վը մեր ապ­րե­լու հա­մար է, մեր սուրբ հայ­րե­նի­քը պա­հե­լու հա­մար է, և ու­րիշ ո­չինչ չենք ու­զում։ Երևի իմ ա­ռա­քե­լու­թյու­նը պա­հի ի­րա­կա­նու­թյու­նը լու­սա­բա­նելն ու աշ­խար­հին ներ­կա­յաց­նելն է։ Ա­ռա­ջին օ­րը, երբ սկս­վեց ա­մեն ինչ, ա­ռա­վո­տյան ա­ռանց վա­րա­նե­լու ի­րերս հա­վա­քե­ցի և գնա­ցի կա­մա­վո­րագր­վե­լու, սա­կայն այն­պես ստաց­վեց, որ այս ան­գամ իմ կռի­վը լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տի մի­ջո­ցով պետք է լի­ներ։ Ի­հար­կե, ա­հա­վոր է, երբ օ­րի­նակ լու­սան­կա­րում ես հեր­թա­կան ա­վեր­ված տու­նը։ Սկզ­բում չէի կա­րո­ղա­նում հա­մա­կերպ­վել այն մտ­քի հետ, որ իմ մար­տա­կան ըն­կեր­նե­րը, ո­րոնց հետ ար­դեն ճա­նա­պարհ էի ան­ցել, հի­մա ա­ռանց ինձ են, ա­նընդ­հատ ու­զում էի գնալ, սա­կայն հե­տո հաս­կա­ցա, որ լու­սան­կար­նե­րի մի­ջո­ցով էլ կա­րե­լի է կռ­վել։
-Լու­սան­կար­նե­րը կմ­նան որ­պես...
-...ո­րպես ան­ցյա­լի մա­սին պատ­մող կադ­րեր, սա­կայն կհի­շեց­նեն մեզ, որ միշտ պետք է զին­վել, և խոսքս միայն մարդ սպա­նող զեն­քի մա­սին չէ։
-Խա­ղա­ղու­թյու­նը տե­սախ­ցի­կիդ նշա­նա­կե­տից մո՞տ է...
-Ա­մեն օր սպա­սում եմ, ա­մեն օր։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ