Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կապ­րի Ար­ցախս...կապ­րենք մենք...

Կապ­րի Ար­ցախս...կապ­րենք մենք...
27.10.2020 | 00:33

-Պայ­թյուն...,- մա­մա­յի ձայ­նը կար­ծես սի­րա­հար­վել է այս բա­ռին։ Ին­քը ճա­նա­պարհ է գնում ու խո­սում, որ հան­կարծ ար­կը չմո­տե­նա։ Այս ան­գամ գլ­խա­վերևով ան­ցավ, իսկ ին­քը լուռ թեք­վեց դե­պի վանքն ու ա­ղո­թեց տղեր­քի հա­մար։


Օ­րը լռել է ա­կանջ­նե­րիս մեջ։ Չեն զան­գում տղեր­քը, կա­րո­տում եմ։
...Եվ այս ա­մենն իր աչ­քե­րի մեջ պա­հե­լով՝ նո­րից կրա­կում է։ Հո­րի­զո­նը հե­ռա­նում է իր լու­սան­ցք­նե­րից։ Պա­հը մո­ռա­նում է ան­ցյալն ու ա­պա­գա է պար­տադ­րում, ուր ոչ ոք այն­քան սո­վո­րա­կան չի ե­ղել եր­բեք։
Լույ­սը գնում է ու գա­լիս։


Կյան­քը անց­նում է ու գնում... Ցա­վի կա­յա­րա­նում մնա­ցած գնաց­քը մի քա­նի հո­գու ե­րա­զանք է ու­զում որ­պես ուղևոր տա­նել։ Չի ստաց­վում։ ճա­նա­պարհն էլ վա­ղուց կի­սատ է մնա­ցել։
Օ­րը նո­րից է դա­տարկ, ու ձայն չի հա­նում ոչ ոք։ Էլ այս ձայ­նին կա­րո­տող չկա։
Նրա աչ­քե­րը ար­տագ­րում են եր­կն­քի գույ­նը, ապ­րե­լու շունչն ու ըն­կե­րոջ ցա­վը։
Այս աչ­քե­րը նո­րից են խո­սում։ Այս ան­գամ լուռ, շատ լուռ, ա­նա­սե­լի լուռ։
Ա­վե­րակ­նե­րի մեջ մի մա­նուկ ժպ­տաց, այն նույն ժպի­տով, որ օ­րեր ա­ռաջ տե­սա։ Բայց դե ին­չի հա­մար ստեմ։ Ո­չինչ ա­ռաջ­վա­նը չէ։ Միայն ա­ռաջ­վա պատ­մու­թյունն է շա­րու­նակ­վում, ու նորն է կերտ­վում։


Ես մի քա­նի ձայն եմ լսում. զին­վո­րի, ար­կի ու եր­կն­քի։ Ան­տար­բեր եր­կինք։ Այն­տեղ միայն կա­պույտ գույն կար։ Հի­մա կար­մի­րի հետ խառն­վել է։
Այդ կար­մի­րով գծեր են տար­ված ա­մեն տե­ղով։
Աչ­քե­րիս մեջ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը մի տեղ են տա­նում... Ար­ցախ։ Ես էլ նա չեմ, որ քայ­լել եմ ու քայ­լում եմ սո­վո­րա­կան։ Ես քայ­լում եմ պատ­մու­թյան մի­ջով ու կանգ­նում եմ մի պահ։ Այդ պահն էլ պատ­մու­թյուն է կեր­տում։ Ար­ցա­խը պատ­մու­թյունն է քա­ջե­րի։ Այս­քա­նը։
Կապ­րի Ար­ցախս... Կապ­րենք մենք...

Վո­վա
ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ