Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի ԱԳՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի մշտական լուծման բանակցային գործընթաց սկսի

Թուրքիայի ԱԳՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի մշտական լուծման բանակցային գործընթաց սկսի
27.10.2020 | 13:44

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի մշտական լուծման բանակցային գործընթաց սկսի՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը որոշակի արդյունքներ բերեն,լուծում պետք է գտնվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքին համապատասխան։ Մենք կարծում ենք, որ հայտարարված հրադադարը կարող է կայուն լինել միայն այդ դեպքում», – ասել է Աքսոյը։

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ