Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոմպեոն Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է հավատարիմ մնալ հրադադարի պարտավորություններին

Պոմպեոն Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է հավատարիմ մնալ հրադադարի պարտավորություններին
27.10.2020 | 21:48

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Մայք Պոմպեոն վերստին ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի,- հաղորդում է Պետդեպարտամենտը: -Պետքարտուղարը հորդորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարի ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։ Պետքարտուղարն ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված, հոկտեմբերի 17-ին Փարիզի միջնորդությամբ վերահաստատված
հրադադարի համաձայնությունը լիարժեք իրագործելու կարևորությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1-ին տարածած համատեղ հայտարարության համաձայն։

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ