Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արծրուն Հովհաննիսյան. Կրակային խտությունը 2-3 անգամ նվազել է

Արծրուն Հովհաննիսյան. Կրակային խտությունը 2-3 անգամ նվազել է
28.10.2020 | 21:22

ՊԲ-ի գործողությունները բացառապես ռազմաճակատում են, մենք խաղաղ բնակչության դեմ պատերազմ չունենք և ռազմաճակատում կրած անհաջողությունների վրեժը չենք լուծում խաղաղ բնակչությունից. Ադրբեջանը խաղաղ բնակիչների տների մերձակայքից օգտագործում է հեռահար միջոցներ, ռազմական օդանավակայաններին հարակից բնակավայրերի բնակիչների համար ապաստարաններ չեն կառուցում, և մենք, պարզ է, թիրախավորում ենք այդ օբյեկտները:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Պատերազմն այսօր և կոնվենցիոնալ է, և պարտիզանական, հյուսիսում և հարավում դասական համազորային մարտեր են, կենտրոնական ուղղությամբ՝ անկանոն դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր: Այդ խմբերը փորձում են տիրել կապուղիներին և կտրել մեր զորախմբերի մատակարարումը, նաև ահաբեկում են խաղաղ բնակիչներին: Թուրքական գլխավոր շտաբը, որը փաստացի ղեկավարում է պատերազմը, համադրում է բոլոր այս գործողությունները»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը: Ըստ Հովհաննիսյանի՝ մեր զինուժը հարավում օգտագործում է տեղանքի բոլոր անցուղիները, բնաշխարհը մեզ ծանոթ է, իսկ թշնամու հաջողությունները կապված են հարթավայրի հետ, որտեղ զրահատեխնիկայի և կենդանի ուժի մեծ խտությամբ հասել են մարտավարական հաջողության. «Թշնամին խիտ բնակեցված գյուղերով անցնող ճանապարհներն է օգտագործել Բերձորի ուղղությամբ՝ Որոտանի երկայնքով, նրանց դիվերսիոն խմբերը փորձել են խուսանավելով շրջանցել, բայց հետ են շպրտվել: Այս պահին ռազմաճակատն անցնում է Որոտան գետի երկայնքով:

Հրետանին այսօր մեր հիմնական խոցման միջոցն է, հրետանային մենամարտերը շարունակվում են, գիշերը լարվածությունը երկու կողմից էլ թուլանում է, հետախուզման հնարավորությունները սահմանափակվում են»: Նրա կարծիքով՝ մեզ մնում է խուսավարման ճկունության և դիպուկ կրակի հաշվին մանևրել ու հարվածել թշնամուն, կարող են կազմակերպվել նոր հնոցներ, ինչպես Կովսականում. «Մենք էլ, թշնամին էլ վերախմբավորումներ ենք կատարում: Պահեստազորից հավաքել ենք փորձառու սպաների, նրանց մարզում ենք: Ամենաինտենսիվ մարտերի ժամանակ սխալներ են ի հայտ գալիս, որոնք փորձում ենք հընթացս շտկել: Այս մեկ ամսում մեզ համար շատ բան է փոխվել, գործում ենք ըստ իրավիճակի: Զինվորականները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին, հետո սկսում են արագ կողմնորոշվել և խելամիտ լուծումներ գտնել»:

Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ՝ 90-ականների պատերազմին այսքան կանոնավոր զորք և նման կրակային խտություն չի եղել, բայց պատերազմի առաջին օրերի համեմատ՝ հիմա խտությունը 2-3 անգամ նվազել է. «Թշնամին հիմնական շեշտը դնում է էլիտար զորքերի վրա, դա անսահմանափակ ռեսուրս չէ, մաշվող է ու թանկ: Այդ մեծ վնասներն այսօր երևում են: Գրեթե ոչ մի տեղ Ադրբեջանը ժամկետային զինծառայողների չի ուղարկում, նրանք հարձակման չեն նետվում, դիմահար մարտեր գրեթե չկան, աշխատում է հետևակային հրետանին, ձեռքի զենքի կրակոցի տեղ գրեթե չկա»:

ՊՆ ներկայացուցչի պնդմամբ՝ Արցախի ՊԲ-ն հակված չէ ռազմաճակատի այս գծով գնալ հրադադարի, զինվորականության ծրագրերն այլ են: «Թշնամին փորձեց Բերձորը թիրախավորելով՝ կտրել Արցախը Հայաստանից: Նրանք հասկանում են, որ անմտություն կլինի բռունցք կազմելով՝ մտնել ձորակները, մարտավարական առումով ոչ շահեկան վիճակում կհայտնվեն: Անցած օրերին այդ ձորակներում դիակներ թողնելով՝ նահանջել են: Այս փուլում մեր առաջնային խնդիրներից է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու պահպանությունը»,- ամփոփել է ՊՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ