Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
29.10.2020 | 13:12

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: Կարապետյանն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Ես ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման նորից կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում: Այստեղ նորից նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:

Դիտվել է՝ 6698

Մեկնաբանություններ