ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ադրբեջանից վերադարձված տարեց կինը պատմել է Բաքվում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին

Ադրբեջանից վերադարձված տարեց կինը պատմել է Բաքվում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին
31.10.2020 | 15:59

Հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձ տարեց կինը որպես տուժող է ճանաչվել, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեն նրա հարցաքննությունից մեկ հատված է ներկայացրել՝ նա պատմել է իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։

Նրան տարել են Բաքու՝ որտեղ իրեն «որպես մի կենդանու, որպես շան են վերաբերվել»։ Նա պատմել է նաև մյուս հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին, որոնց հետագայում սպանել են։

Կինը ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել է Հադրութում։

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողի մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն:

Դիտվել է՝ 5053

Մեկնաբանություններ