Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Թրամփի հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի կարողանամ մեկնաբանել

Նիկոլ Փաշինյան. Թրամփի հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի կարողանամ մեկնաբանել
31.10.2020 | 20:41

Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները, պատասխանելով Թրամփի՝ հայերին օգնելու մասին հայտարարության վերաբերյալ Al Arabiya հեռուստաալիքի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ մեկնաբանել: Այն, որ հայերը ԱՄՆ-ում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերի ԱՄՆ-ը այս գործընթացին, ցույց կտա ժամանակը», - նշել է նա:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ