Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սե­փա­կան վշ­տի հետ չմ­նալ մեն-մե­նակ

Սե­փա­կան վշ­տի հետ չմ­նալ մեն-մե­նակ
03.11.2020 | 00:35

Մեկ ամ­սից ա­վե­լի է` պա­տե­րազմն ըն­թա­նում է‚ և հայտ­նի չէ‚ թե որ­քան կշա­րու­նակ­վի։ Պա­տե­րազ­մը ներգ­րա­վել է հա­սա­րա­կու­թյան բո­լոր շեր­տե­րը։ Այս ըն­թաց­քում շատ կարևոր են թի­կուն­քում հա­սա­րա­կա­կան ա­ռողջ մթ­նո­լոր­տի ձևա­վո­րումն ու պահ­պա­նու­մը, այն հս­տակ գի­տակ­ցու­մը‚ որ ա­մեն ինչ պետք է ա­նել ի նպաստ բա­նա­կի։


Մեր օ­րե­րում ա­մեն ինչ բո­լո­րին հեշտ հա­սա­նե­լի է‚ և ա­մեն վայր­կյան կա­րող ենք ու­նե­նալ տե­ղե­կու­թյուն‚ ո­րը պատ­րաստ չենք ըն­կա­լե­լու‚ և ո­րը կա­րող է ազ­դել մեր գի­տակ­ցու­թյան‚ են­թա­գի­տակ­ցու­թյան‚ հույ­զե­րի ու վար­քագ­ծի վրա։ Քա­նի որ պա­տե­րազ­մը նաև նյար­դե­րի պայ­քար է‚ պետք է կա­րո­ղա­նալ գրա­գետ պաշտ­պան­վել տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րից։ Հաշ­վի առ­նե­լով‚ որ պա­տե­րազմն առ­նչ­վում է բո­լո­րիս‚ պետք է նկա­տել‚ որ հո­գե­բա­նա­կան նման ազ­դե­ցու­թյուն­նե­րը կա­րող են մե­ծա­պես անդ­րա­դառ­նալ հան­րու­թյան վրա։ Այս ա­մե­նից խու­սա­փե­լու հա­մար պետք է հեն­վել ի­րա­կա­նու­թյան վրա‚ չս­տեղ­ծել երևա­կա­յա­կան վտանգ­ներ ու ա­նի­մաստ չպայ­քա­րել երևա­կա­յա­կան վտանգ­նե­րի դեմ։


Մաս­նա­գետ­նե­րը նշում են‚ որ հա­տուկ աշ­խա­տանք պետք է ի­րա­կա­նաց­վի մի շարք խո­ցե­լի խմ­բե­րի՝ վի­րա­վոր­նե­րի‚ կո­րուստ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի և Ար­ցա­խից տե­ղա­հան­ված­նե­րի հետ։ Նշենք‚ որ այս օ­րե­րին բազ­մա­թիվ հո­գե­բան­ներ կա­մա­վո­րա­կան հի­մունք­նե­րով կա­տա­րում են այդ աշ­խա­տան­քը։ Հո­գե­բան­նե­րը կոչ են ա­նում նշ­ված խմ­բե­րի մարդ­կանց դի­մել մաս­նա­գետ­նե­րին և ի­րենց վշ­տի հետ չմ­նալ մե­նակ‚ չս­պա­սել‚ որ հո­գե­բան­ներն ի­րենց գտ­նեն։ Պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին պար­տա­դիր հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու մե­խա­նիզմ­ներ չկան‚ մա­նա­վանդ որ այս թե­ման շատ ան­հա­տա­կան է‚ և յու­րա­քան­չյու­րի հետ պետք է տար­վի ա­ռան­ձին‚ եր­կա­րատև աշ­խա­տանք։


Նշենք‚ որ տու­ժած­նե­րին օգ­նում են ոչ միայն հայ մաս­նա­գետ­նե­րը. տար­բեր եր­կր­նե­րից Հա­յաս­տան են ժա­մա­նում հո­գե­բույժ­ներ‚ հո­գե­թե­րապևտներ, հա­յաս­տան­ցի մաս­նա­գետ­նե­րի հա­մար անց­կաց­վում են վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ