«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
03.11.2020 | 00:42

...թե իշ­խա­նու­թյու­նը թեև չցան­կա­ցավ ընդ­դի­մու­թյան ա­ռա­ջարկն ըն­դու­նել և պե­տա­կան պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե ստեղ­ծել, այ­սինքն տե­ղի ու­նե­ցո­ղի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ըստ էու­թյան, կի­սել, բայց քա­րոզ­չա­կան հար­թա­կում լրիվ այլ մար­տա­վա­րու­թյուն է ըն­տր­վել։

Իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­նե­րից հս­տակ ու­ղերձ է ձևա­կերպ­վել ու ար­դեն շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վել, թե այս ա­մե­նը հենց նա­խորդ­նե­րի մե­ղա­վո­րու­թյունն է, նրանց քա­ղա­քա­կա­նու­թյան հետևան­քը։ Ա­սում են, որ այս կերպ փորձ է ար­վում մե­ղա­վո­րու­թյու­նը կի­սել և ի­րադ­րու­թյան ողջ ծան­րու­թյու­նը չթող­նել միայն գոր­ծող իշ­խա­նու­թյան ու­սե­րին, քա­նի որ պա­տե­րազ­մից հե­տո շատ հար­ցեր ի­րենց պա­տաս­խա­նին են սպա­սում, ու այդ բեռն իշ­խա­նու­թյու­նը չի ու­զում միայ­նակ տա­նել։

Դիտվել է՝ 34021

Մեկնաբանություններ