Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ե­թե հենց այս պա­հին Ա­լիևը ո­րո­շի կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, Թուր­քիան թույլ չի տա»

«Ե­թե հենց այս պա­հին Ա­լիևը ո­րո­շի կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, Թուր­քիան թույլ չի տա»
03.11.2020 | 01:04

Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը, ար­ձա­գան­քե­լով Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ղեր­ձին, ըստ երևույ­թին, որևէ նոր բան չի ա­սել։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԿԱ­ՐԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ՝ ա­վե­լաց­նե­լով՝ ինչ-որ խոր­հր­դակ­ցու­թյան սկիզբ էին ա­սես դի­մումն ու դրա ար­ձա­գան­քը, ո­րոնք պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րը, ոչ թե 36-րդ օ­րը պետք է լի­նեին։

-Դուք նույն­պե՞ս այն տե­սա­կե­տին եք, որ շատ ա­վե­լի վաղ պետք էր դի­մել ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րո­ջը:
-Ի­հար­կե, ու մենք բազ­միցս ենք ա­սել դրա մա­սին, որ պետք է դի­մել ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­նե­րին և դաշ­նա­կից­նե­րին: Դաշ­նակ­ցա­յին օգ­նու­թյունն այդ պայ­ման­նե­րում ա­զատ ձեռ­քեր ու­նե­նա­լու ո­րո­շա­կի հնա­րա­վո­րու­թյուն կտար: Իսկ այս պա­րա­գա­յում դրանք կորս­ված են, ո­րով­հետև պա­տե­րազ­մի 36-րդ օ­րը ի­րա­վի­ճակն այլ էր, 3-րդ օ­րը՝ այլ։
-Իսկ ին­չու՞ այդ­քան ուշ:
-Չեմ կա­րող ա­սել։ Հարցն այն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րո­ղա­նում ի­րա­կա­նու­թյու­նը ռեալ գնա­հա­տել: Վտան­գի ի­րա­կան չա­փե­րը հաս­կա­նա­լու, գնա­հա­տե­լու ռա­ցիո­նալ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հետ կապ­ված խն­դիր ու­նեն նրանք:
-Հա­սա­րա­կու­թյունն ակ­տի­վո­րեն քն­նար­կում է՝ ին­չու՞ չենք դի­մում նաև ՀԱՊԿ-ին։ Ի դեպ, ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյա­նը չի բա­ցա­ռում՝ հնա­րա­վոր է դի­մեն, բայց ՀԱՊԿ-ը չօ­ժան­դա­կի:
-Ե­կեք հաս­կա­նանք՝ ով­քեր են ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րը: Դրան­ցից մե­կը, օ­րի­նակ, Ղրղզս­տանն է, ո­րի նախ­կին նա­խա­գա­հը պն­դում էր, թե Թուր­քիան ի­րենց հա­մար շո­ղա­ցող արև է: Ղա­զախս­տանն իր ա­ջակ­ցու­թյունն Ադր­բե­ջա­նին մեկ ան­գամ չէ, որ հայտ­նել է: Բե­լա­ռուսն ան­թա­քույց պրոադր­բե­ջա­նա­կան կողմ­նո­րո­շում ու­նի: Որ­պես դաշ­նա­կից միայն Ռու­սաս­տանն է մնում, ո­րի հետ էլ մենք աշ­խա­տում ենք։ Բայց պետք չէ մո­ռա­նալ, որ ՀԱՊԿ կոչ­վա­ծը 90 տո­կո­սով Ռու­սաս­տանն է, հետևա­բար՝ ի՞նչ տար­բե­րու­թյուն՝ ՀԱՊԿ-ի՞, թե՞ ՌԴ-ի հետ ենք հա­մա­գոր­ծակ­ցում:
-Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից Դուք և Ձեր գոր­ծըն­կեր­ներն ա­սում եք, թե մի­ջազ­գա­յին տար­բեր կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ աշ­խա­տանք եք տա­նում: Ի՞նչ է փոխ­վում դրա­նից:
-Դա խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյուն է, ո­րը թույլ է տա­լիս բարձ­րաց­նել խն­դի­րը, ներ­կա­յաց­նել հայ­կա­կան տե­սա­կե­տը, ագ­րե­սիա­յի դեմ տար­վող պայ­քա­րը: Ա­սում ենք, որ Հա­յաս­տա­նը պայ­քա­րում է ոչ միայն Ար­ցա­խի բնակ­չու­թյան կյան­քի ի­րա­վուն­քի, այլև մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ: Ինչ­քան հնա­րա­վոր է ե­ղել, այդ մե­սի­ջը տեղ ենք հասց­րել, բայց սին հույ­սեր փայ­փա­յել, թե Արևմուտ­քը մեզ ինչ-որ ձևով պետք է օգ­նի կամ օ­ժան­դա­կու­թյուն տրա­մադ­րի, չպետք է ու­նե­նանք: Մեր օ­ժան­դա­կու­թյունն ա­ռա­ջին հեր­թին գա­լիս է մեր բնա­կան դաշ­նա­կից­նե­րից, ո­րոնք տա­րի­նե­րի ըն­թաց­քում են ձևա­վոր­վել: Այժմ էլ հա­մոզ­վում ենք՝ դաշ­նա­կից­նե­րի ա­ռու­մով այ­լընտ­րանք չու­նենք:
-Ա­սում եք` պայ­քա­րում ենք մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ. աշ­խար­հը դա ըն­կա­լու՞մ է:
-Ի­հար­կե ըն­կա­լում է, մար­դիկ ող­ջու­նում են մեր պայ­քարն ու կոչ ա­նում շա­րու­նա­կել այն, բայց սե­փա­կան մի­ջոց­նե­րով: Աշ­խար­հը վեր­ջին տաս­նա­մյա­կում զար­գաց­ման բո­լո­րո­վին այլ ճա­նա­պար­հով է գնում: Մար­դու ի­րա­վունք­նե­րի աշ­խար­հը, որ­տեղ կարևոր էր մար­դը, մար­դու ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, այլևս գո­յու­թյուն չու­նի: ՈՒ­ժե­ղի աշ­խարհ է, ու ե­թե ու­ժեղ ես, հա­մո­զիչ ես, կա­րող ես ու­նե­նալ քո տե­սա­կե­տը, և որևէ մե­կը քո սխալ­նե­րը չի մատ­նան­շի: Տե­սեք՝ 30 օր շա­րու­նակ Ադր­բե­ջա­նը հր­թի­ռա­կո­ծում է Ար­ցա­խի խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը, բայց եվ­րո­պա­կան որևէ կա­ռույց կամ հենց ԵՄ-ն այդ մա­սին դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն չեն ա­նում: Ի տար­բե­րու­թյուն մեզ, ադր­բե­ջան­ցի­նե­րը շատ լավ են աշ­խա­տում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ: Ինչ­պե՞ս ե­ղավ, որ ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը վա­զե­լով գնաց Գյան­ջա, բայց հա­յաս­տա­նյան նույն կա­ռույ­ցի եր­կա­յա­ցու­ցի­չը լուռ է:
-Ինչ­պե՞ս ե­ղավ:
-Են­թադ­րում եմ, որ այս­տեղ նույն­պես աշ­խա­տել է «խա­վիա­րա­յին» դի­վա­նա­գի­տու­թյու­նը:
-Գու­ցե մե՞նք էլ պետք է աշ­խա­տենք այդ ուղ­ղու­թյամբ:
-Երևի պետք է այդ­պես աշ­խա­տենք, ո­րով­հետև տես­նում ենք՝ դա աշ­խա­տող տար­բե­րակ է: Պետք չէ մտա­ծել, թե մենք վեհ ար­ժեք­նե­րի կրող ենք, ինչ­պե՞ս կա­րող ենք հարցն այդ ճա­նա­պար­հով լու­ծել։ Երբ տես­նում ես՝ դի­վա­նա­գի­տո­րեն հար­ցը չի լուծ­վում, ցան­կա­ցած մի­ջո­ցի պետք է դի­մես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունդ ա­պա­հո­վե­լու հա­մար: Ե­թե կան մար­դիկ, որ խա­վիար են սի­րում, ա­պա կո­նյակ սի­րող մար­դիկ էլ կգտն­վեն:
-Վե­րա­դառ­նանք ա­հա­բե­կիչ­նե­րի թե­մա­յին. Ար­ցա­խում կռ­վող վարձ­կան­ներն այն նույն ա­հա­բե­կիչ­ներն են, որ ժա­մա­նա­կին ընդ­դեմ Ի­րա­նի կռ­վում էին Ի­րա­քում, Սի­րիա­յում, Մեր­ձա­վոր Արևել­քում և այլն: Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րին ա­հա­բեկ­չա­կան կոա­լի­ցիա կազ­մե­լու կոչ էր ա­նում, ին­չը, փաս­տո­րեն, ա­նար­ձա­գանք է մինչ այս պա­հը: «Մար­դա­սեր» Եվ­րո­պան առ­հա­սա­րակ չի ար­ձա­գան­քում:
-Քա­նի դեռ վտան­գը չի հա­սել ի­րենց շե­մին, Արևմուտ­քը չի պատ­կե­րաց­նում՝ ի­րա­վի­ճակն ինչ­պի­սին է: Աֆ­ղանս­տա­նում կամ Մեր­ձա­վոր Արևել­քում ա­հա­բե­կիչ­նե­րի առ­կա­յու­թյու­նը մինչև 2001-ի սեպ­տեմ­բե­րի 11-ը որևէ մե­կը չէր փոր­ձում կան­խել, բայց թե ինչ­պես փոխ­վեց ի­րա­վի­ճա­կը դրա­նից հե­տո, բո­լորս տե­սանք: Հի­մա Արևմուտքն ա­նում է նույն այդ սխա­լը: Այդ նույն ա­հա­բե­կիչ­նե­րը վա­ղը, մյուս օ­րը խն­դիր են դառ­նա­լու նաև Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հա­մար: Տա­րա­ծաշր­ջա­նում պատ­կե­րը փոխ­վե­լու՞ է այս ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ, միան­շա­նակ փոխ­վե­լու է: Բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­ներ կան, որ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են հենց Ադր­բե­ջա­նում, այդ մար­դիկ այժմ ադր­բե­ջան­ցի­նե­րին են ա­հա­բե­կում՝ պա­հան­ջե­լով այն գու­մար­նե­րը, որ խոս­տա­ցել է այդ երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը: Պետք է հաս­կա­նանք, որ մեր դի­մաց հա­կա­ռա­կորդ է, ո­րը ո՛չ ող­ջա­խոհ է, ո՛չ էլ նե­րո­ղա­միտ կամ խա­ղա­ղա­սեր։ Այդ մար­դիկ մեկ նպա­տակ ու­նեն՝ ոչն­չաց­նել բո­լոր հա­յե­րին:
-Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան է­լի­տա­յին հրա­ման­ներ տվո­ղը Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյունն է։ Ադր­բե­ջա­նում սրա­նից ե­կող ռիս­կե­րը, վտանգ­նե­րը չե՞ն հաս­կա­նում, հաշ­վի չե՞ն առ­նում։
-Ադր­բե­ջա­նի հա­մար որևի­ցե բան հաս­կա­նա­լու կամ ռիս­կե­րը գնա­հա­տե­լու հա­մար ար­դեն ուշ է, ո­րով­հետև բա­նակն ու պե­տու­թյունն ար­դեն տրա­մադ­րել են Թուր­քիա­յին: Այս պա­հին մենք կռ­վում ենք թուր­քա­կան բա­նա­կի դեմ, ո­րը պատ­րաստ է Հա­յաս­տա­նի դեմ կռ­վե­լու մինչև վեր­ջին ադր­բե­ջան­ցին: Թուր­քիա­յի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ Ադր­բե­ջա­նը ո­չինչ ա­նել չի կա­րող ա­նել, քա­նի որ ներ­քաշ­վել է այն­պի­սի մի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­րից դուրս գալ ուղ­ղա­կի չի կա­րող: Ե­թե հենց այս պա­հին Ա­լիևը ո­րո­շի կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, Թուր­քիան թույլ չի տա: Ադր­բե­ջա­նը, որ­պես սու­վե­րեն պե­տու­թյուն, գո­յու­թյուն չու­նի: Նա­հան­գա­պետ Ա­լիևն ա­նում է այն, ինչ ա­սում է սուլ­թան Էր­դո­ղա­նը:
-ԱՄՆ-ը պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու սե­փա­կան սցե­նարն է ներ­կա­յաց­նում, այն է՝ սահ­մա­նին սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի, այ­սինքն՝ ՆԱ­ՏՕ-ի խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կա­յել: Խոս­վում է նաև Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ զոր­քե­րի մա­սին: ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կին ըն­դա­ռաջ գնա­լը խե­լա­մի՞տ է:
-Կտե­ղա­կայ­վեն այն ժա­մա­նակ, երբ կող­մե­րը հա­մա­ձայն լի­նեն դրան: Ի՞նչ է ա­նում խա­ղա­ղա­պա­հը, անվ­տան­գա­յին գո­տի է ստեղ­ծում եր­կու կող­մե­րի միջև, զորք է տե­ղա­կայ­վում, որ ե­թե հան­կարծ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկս­վեն, ա­ռա­ջին հար­վածն ի­րենք կրեն: Իսկ խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա հար­ձակ­վել նշա­նա­կում է հար­ձակ­վել այն պե­տու­թյան կամ դա­շին­քի վրա, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են այդ ու­ժե­րը: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կին, ա­պա քն­նար­կե­լու հարց է, և, առ­հա­սա­րակ, պետք է քն­նար­կել հնա­րա­վոր բո­լոր տար­բե­րակ­նե­րը:


Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ