Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բա­նակ­ցու­թ­յուն­նե­րը ոչ միայն ա­նի­մաստ են, այլև մեզ հա­մար վնա­սա­կար

Բա­նակ­ցու­թ­յուն­նե­րը ոչ միայն ա­նի­մաստ են, այլև մեզ հա­մար վնա­սա­կար
03.11.2020 | 00:44

ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին էլ ի՞նչ է պետք հա­մոզ­վե­լու հա­մար, որ Ադր­բե­ջա­նի հետ ցան­կա­ցած մա­կար­դա­կով ու ձևա­չա­փով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, ո­րը թե­կուզ մա­սամբ կբ­խի Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի շա­հե­րից, հայ­կա­կան զույգ պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյան հրա­մա­յա­կա­նից, ա­նի­մաստ է, ո­րով­հետև այդ պե­տու­թյու­նը, միևնույն է, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը չի պահ­պա­նե­լու, ինչ­պես ան­ցյա­լում բազ­միցս չի պահ­պա­նել:


ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րին էլ ի՞նչ է պետք հա­մոզ­վե­լու հա­մար, որ ագ­րե­սո­րի ու զո­հի միջև հա­վա­սա­րու­թյուն դնող, այ­սինքն` ար­դա­րու­թյան վրա թքած ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյու­նը մեր մա­տից փուշ հա­նող չէ, քա­նի որ, վե­րոն­շյա­լից բա­ցի, Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ, չկա­րո­ղա­նա­լով կամ չցան­կա­նա­լով, չձեռ­նար­կեց որևէ մի­ջոց այն բա­նից հե­տո, երբ իր միջ­նոր­դու­թյամբ հոկ­տեմ­բե­րի 29-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից ժա­մեր անց Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ կոպ­տո­րեն խախ­տեց այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը:


Ե­թե ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյունն իր միջ­նոր­դու­թյամբ կող­մե­րի միջև ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի այս էլ ո­րե­րորդ ան­գամ խախ­տու­մից հե­տո Ադր­բե­ջա­նի հան­դեպ չի ձեռ­նար­կում որևէ մի­ջոց (այլ խն­դիր է` չկա­րո­ղա­նա­լու՞, թե՞ չցան­կա­նա­լու պատ­ճա­ռով…), կամ այդ կա­պակ­ցու­թյամբ հա­մա­պա­տաս­խան միջ­նոր­դու­թյամբ չի դի­մում հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րին, նույ­նիսկ չի հայ­տա­րա­րում, որ Ադր­բե­ջանն է խախ­տել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը (նվա­զա­գույ­նը գո­նե դա պետք է ա­ներ), այ­սինքն` շա­րու­նա­կում է գնալ ինք­նա­հե­ղի­նա­կազ­րկ­ման, ինք­նա­վար­կա­բեկ­ման ճա­նա­պար­հով, այլևս ի՞նչ հույ­սեր կա­պել նրա հետ, և գո­նե այ­սու­հետ ին­չու՞ մաս­նակ­ցել այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին:


Խն­դի­րը սոսկ այն չէ, որ Եվ­րո­պա կամ ար­տեր­կիր հի­շյալ բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի ուղևոր­վե­լու հա­մար ծախս­վե­լու են հար­կա­տու­նե­րիս մի­ջոց­նե­րը, ո­րոն­ցով կա­րե­լի է մի քա­նի զրա­հա­բաճ­կոն գնել մեր զին­վոր­նե­րի հա­մար, թշ­նա­մու գն­դակ­նե­րից կամ ար­կի բե­կոր­նե­րից փր­կել մի քա­նի կյան­քեր:
Խն­դի­րը նաև այն է, որ ե­թե ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը կամ Հա­յաս­տա­նից որևէ այլ պաշ­տո­նյա այ­սու­հետ շա­րու­նա­կեն մաս­նակ­ցել այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին, Մինս­կի խմ­բի ե­ռա­նա­խա­գա­հու­թյու­նը, կա­մա թե ա­կա­մա, տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծե­լու, թե հրա­դա­դար հաս­տա­տե­լու և հիմ­նախ­նդ­րի բա­նակ­ցա­յին լուծ­մա­նը հաս­նե­լու հա­մար իր միջ­նոր­դու­թյամբ ինչ-ինչ աշ­խա­տանք­նե­րի կա­տա­րու­մը շա­րու­նակ­վում է:


Դե, ե­թե շա­րու­նակ­վում է, ե­ռա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­ներն ի­րենց պար­տա­վոր­ված չեն զգա­լու Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյան հան­դեպ ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի, նույ­նիսկ սպի­տակ ֆոս­ֆոր պա­րու­նա­կող զի­նամ­թեր­քի կի­րառ­ման, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի օգ­տա­գործ­ման հա­մար Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել, և ի­րենց ան­գոր­ծու­թյու­նը, հարկ ե­ղած դեպ­քում, բա­ցատ­րե­լու են, փոր­ձե­լու են ար­դա­րաց­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րում հա­վա­սա­րակշ­ռու­թյուն պահ­պա­նե­լու և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը չտա­պա­լե­լու ձգտ­մամբ: Մի՞­թե սա ենք ու­զում… Մի՞­թե ու­զում ենք, որ ա­սեն` բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում, պետք է սպա­սել ար­դյուն­քին, իսկ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունքն ա­մեն ան­գամ լի­նի զրո, ինչ­պես ար­դեն բազ­միցս հա­մոզ­վել ենք:


ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ (Ի­գոր Պո­պո­վը ՌԴ-ից, Ստե­ֆան Վիս­կոն­տին Ֆրան­սիա­յից և Էնդ­րու Շո­ֆե­րը ԱՄՆ-ից) օ­րերս, ինչ­պես հայտ­նի է, հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­ցին, ո­րի հա­մա­ձայն, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը Ժնևում հոկ­տե­բե­րի 30-ին կա­յա­ցած հան­դի­պում­նե­րի ար­դյուն­քում հա­մա­ձայ­նել, պայ­մա­նա­վոր­վել են մի շարք հրա­տապ քայ­լեր կա­տա­րել, այդ թվում՝ դա­դա­րեց­նել քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան մի­տում­նա­վոր թի­րա­խա­վո­րու­մը։ Հայ­տա­րա­րու­թյու­նում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.


«Հրա­դա­դա­րի կամ այլ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը զու­գա­հեռ ու ա­ռանց դրանց վնա­սե­լու, կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են ան­հա­պաղ կա­տա­րել մի շարք քայ­լեր, այդ թվում.


* Մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի հա­մա­ձայն, դի­տա­վո­րու­թյամբ չթի­րա­խա­վո­րել քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը և ոչ ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րը։
* Ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել ռազ­մի դաշ­տում ա­ճյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման և փո­խա­նակ­ման ի­րա­կա­նաց­մա­նը՝ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեին և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չին տրա­մադ­րե­լով անվ­տան­գու­թյան անհ­րա­ժեշտ ե­րաշ­խիք­ներ։
* Մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում Կար­միր խա­չին և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չին տրա­մադ­րել ռազ­մա­գե­րի­նե­րի ցու­ցա­կը՝ հա­սա­նե­լիու­թյան ա­պա­հով­ման և հե­տա­գա փո­խա­նակ­ման նպա­տակ­նե­րով։
* Հոկ­տեմ­բե­րի 10-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան 2-րդ կե­տին հա­մա­պա­տաս­խան, գրա­վոր ներ­կա­յաց­նել հրա­դա­դա­րի վե­րի­ֆի­կա­ցիա­յի հնա­րա­վոր մե­խա­նիզմ­նե­րի հետ կապ­ված դի­տար­կում­ներ և հար­ցեր»:


Ինչ­պես հայտ­նի է, հոկ­տեմ­բե­րի 10-ի մոս­կո­վյան հայ­տա­րա­րու­թյան 2-րդ կե­տում նշ­ված էր, որ հրա­դա­դա­րի ա­ռա­վել հս­տակ պայ­ման­նե­րը դեռ պետք է հա­մա­ձայ­նեց­վեն։
ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հոկ­տեմ­բե­րի 30-ի հայ­տա­րա­րու­թյու­նից պարզ է դառ­նում, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մոս­կո­վյան հան­դի­պու­մից ու հոկ­տեմ­բե­րի 10-ի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից դեռ նույ­նիսկ 20 օր հե­տո էլ հրա­դա­դա­րի ա­ռա­վել հս­տակ պայ­ման­նե­րը, հրա­դա­դա­րի վե­րի­ֆի­կա­ցիա­յի (հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ կող­մե­րի հանձ­նա­ռու­թյան կա­տար­ման գործ­նա­կան ստուգ­ման) հնա­րա­վոր մե­խա­նիզմ­նե­րը դեռ ոչ միայն հա­մա­ձայ­նեց­ված չեն (էլ չենք խո­սում ներ­դր­ման մա­սին), այլև կող­մերն ի­րենց դի­տար­կում­ներն ու հար­ցերն էլ դեռ չեն ներ­կա­յաց­րել հրա­դա­դա­րի վե­րի­ֆի­կա­ցիա­յի հնա­րա­վոր մե­խա­նիզմ­նե­րի վե­րա­բե­րյալ, ըստ հոկ­տեմ­բե­րի 30-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, դրանք դե­ռ նոր են ներ­կա­յաց­նե­լու:


Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում, թե կող­մե­րը (կամ` կող­մե­րից մե­կը) մինչև հոկ­տեմ­բե­րի 30-ը, ան­ցած 20 օր­վա ըն­թաց­քում նշ­ված գոր­ծից կարևոր ի՞նչ գոր­ծով են զբաղ­վել,, որ վե­րոն­շյալ խնդ­րով զբաղ­վե­լու, այն լու­ծե­լու ժա­մա­նակ, հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել: Իսկ ե­թե ցան­կու­թյուն չեն ու­նե­ցել, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն ի­րենց հայ­տա­րա­րու­թյան մեջ ին­չու՞ չեն քն­նա­դա­տել, դա­տա­պար­տել ա՛յն կող­մի ան­գոր­ծու­թյու­նը, ո­րը չի կա­տա­րել մոս­կո­վյան հայ­տա­րա­րու­թյան 2-րդ կե­տով նա­խա­տես­վա­ծը` հրա­դա­դա­րի ա­ռա­վել հս­տակ պայ­ման­նե­րի հա­մա­ձայ­նե­ցու­մը, չնա­յած նրան, որ այդ ըն­թաց­քում եր­կու կող­մից էլ բազ­մա­հա­զար մար­դիկ են զոհ­վել, հաշմ­վել, վի­րա­վոր­վել:
Սա հռե­տո­րա­կան հարց է, ո­րով­հետև պատ­ճա­ռը պարզ է` ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն ինչ­պե՞ս կա­րող էին քն­նա­դա­տել, դա­տա­պար­տել, երբ ի­րենք նույն­պես մաս­նա­կից են այդ հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյա­նը: Ա­վե­լին. նրանք ար­դեն 4 տա­րի է, ինչ Ադր­բե­ջա­նից չեն պա­հան­ջում կա­տա­րել Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը հրա­դա­դա­րի վե­րահ­սկ­ման, վե­րի­ֆի­կա­ցիա­յի մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման վե­րա­բե­րյալ, իսկ ե­թե նույ­նիսկ ինչ-որ տեղ կի­սա­ձայն պա­հան­ջել են, ա­պա հաս­տա­տա­պես չեն ե­ղել հետևո­ղա­կան այդ հար­ցում:


Ինչ­պես ՀՀ ԱԳՆ-ից են հայտ­նել News.am-ին, նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը հոկ­տեմ­բե­րի 30-ին ժնևյան հան­դիպ­ման ըն­թաց­քում ըն­դգ­ծել է վե­րի­ֆի­կա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի դե­րը հրա­դա­դա­րի հաս­տատ­ման ու պահ­պան­ման գոր­ծում: Շատ էլ ճիշտ ու լավ է ա­րել, որ ըն­դգ­ծել է, թերևս բո­լորն էլ հաս­կա­նում են նշ­ված մեխս­նիզմ­նե­րի դերն ու ներ­դր­ման կարևո­րու­թյու­նը, բայց հե­տո՞…
Ի վեր­ջո, սա ի՞նչ կա­պի­կու­թյուն կամ «կլոու­նա­դա» է. ե­թե ԵԱՀԿ Մինս­կի հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն­նե­րի միջև հրա­դա­դա­րի և հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման առն­չու­թյամբ ոչ թե տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, հա­կա­սու­թյուն­ներ կան, այլ առ­կա է փո­խըմ­բռ­նում ու հա­մա­ձայ­նու­թյուն, ա­պա, ի՞նչ է, աշ­խար­հի գեր­տե­րու­թյուն­նե­րը, նրանց հետ էլ մի­ջու­կա­յին տե­րու­թյուն հան­դի­սա­ցող Ֆրան­սիան այն­քան ան­զո՞ր են, որ չեն կա­րո­ղա­նում կար­գի հրա­վի­րել Ադր­բե­ջա­նին ու ստի­պել կա­տա­րել ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ի­րենց իսկ միջ­նոր­դու­թյամբ ու մաս­նակ­ցու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը…


Դեռ 80-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին ԱՄՆ-ի հե­տա­խու­զու­թյու­նը հրա­պա­րա­կեց Բրեժնևի ար­բա­նյա­կա­յին լու­սան­կա­րը` Ղրի­մի թե­րակղ­զու ա­մա­ռա­նո­ցում նս­տած, «Պրավ­դան» կար­դա­լիս: Նույ­նիսկ թեր­թի տա­ռերն էին երևում: Նույն հնա­րա­վո­րու­թյունն ու­ներ և ու­նի նաև Ռու­սաս­տա­նը, ու սա դեռ` 80-ա­կան­նե­րին: Հե­տո Ֆրան­սիան էլ ձեոք բե­րեց այդ հնա­րա­վո­րու­թյու­նը: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հրա­դա­դա­րի ի՞նչ վե­րի­ֆի­կա­ցիա­յի մե­խա­նիզմ­նե­րի մա­սին են խո­սում, երբ տիե­զեր­քից ի­րենց ար­բա­նյակ­նե­րի մի­ջո­ցով ար­ված լու­սան­կար­նե­րից շատ լավ գի­տեն ու կա­րող են ի­մա­նալ, թե ա­ռա­ջի­նը Հա­յաս­տա­նի՞ց, թե՞ Ադր­բե­ջա­նից են կրա­կել հրա­նոթ­նե­րը, տան­կե­րը, «Սմերչ»-նե­րը…


Ադր­բե­ջա­նը շատ լավ հաս­կա­ցել է, որ այն, ին­չով զբաղ­ված է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյու­նը, ի­րեն բնավ հետ չի կա­րող պա­հել Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րը, խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներն ա­մեն օր զանգ­վա­ծա­յին կեր­պով հր­թի­ռա­կո­ծե­լու, ռմ­բա­կո­ծե­լու, Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու քայ­լե­րից և իր ցե­ղաս­պան մտադ­րու­թյու­նից, ո­րը փոր­ձում է ի­րա­կա­նաց­նել Թուր­քիա­յի հետ: Հաս­կա­ցել է նաև, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյու­նը մի­ջոց­ներ չի ձեռ­նար­կե­լու նույ­նիսկ Թուր­քիա­յի կող­մից Ադր­բե­ջան և իր կող­մից Ար­ցախ տե­ղա­փոխ­վող հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի, վարձ­կան­նե­րի առն­չու­թյամբ: Եվ գոր­ծում է լկ­տի և ան­պա­տիժ, պատժ­վում միայն հա­յե­րիս կող­մից։
Հոկ­տեմ­բե­րի 31-ին հայտ­նի դար­ձավ, որ նույն օր­վա ա­ռա­վո­տյան, ժա­մը 07:08-ի սահ­ման­նե­րում հա­կա­ռա­կոր­դը, խախ­տե­լով Ժնևում՝ խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը չթի­րա­խա­վո­րե­լու մա­սին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳՆ Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի (Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի) ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, հր­թի­ռա­կո­ծել է Ստե­փա­նա­կերտն ու Շու­շին: Ստե­փա­նա­կեր­տում թշ­նա­մա­կան ու­ժե­րի թի­րա­խում հայ­տն­վել են կենտ­րո­նա­կան շու­կան ու մեկ բնա­կե­լի տուն, Շու­շիում հա­կա­ռա­կոր­դի հար­ված­նե­րի հետևան­քով քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյու­նից մար­դիկ են վի­րա­վոր­վել:


Նույն օ­րը ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը թվի­թե­րյան իր է­ջում անգ­լե­րե­նով գրա­ռում կա­տա­րե­լով, հայ­տա­րա­րեց. «Ադր­բե­ջանն այս ան­գամ ֆոս­ֆո­րա­յին զի­նամ­թերք է օգ­տա­գոր­ծել Ար­ցա­խում՝ ան­տառ­նե­րի վրա, բնա­կա­վայ­րե­րի մո­տա­կայ­քում, որ­տեղ բազ­մա­թիվ խա­ղաղ բնա­կիչ­ներ են ապ­րում:
Այն, ինչ ա­նում է Ադր­բե­ջա­նը, ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ լիա­կա­տար ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք, շա­րու­նակ­վող ագ­րե­սիա, խա­ղաղ բնակ­չու­թյան ոչն­չա­ցում և ար­գել­ված զեն­քի օգ­տա­գոր­ծում է»:


ՀՀ արտ­գործ­նա­խա­րարն ի­րա­կա­նու­թյու­նը, ընդ­հա­նուր առ­մամբ, ճիշտ է ներ­կա­յաց­րել, միայն թե «նկատ­մամբ» բա­ռից հե­տո բաց է թո­ղել «հեր­թա­կան ան­գամ» բա­ռե­րը, իսկ «լիա­կա­տար ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք»-ն էլ այս դեպ­քում շատ մեղմ է աս­ված:
Բա­ցի թվի­թե­րյան հի­շյալ գրա­ռու­մից, Մնա­ցա­կա­նյանն օ­րերս «Sputnik International»-ի հետ հար­ցազ­րույ­ցում նշել է.
«Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել ԵԱՀԿ մշ­տա­դի­տարկ­ման խմ­բի ընդ­լայն­ման և հրա­դա­դա­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մի հաս­տատ­ման վե­րա­բե­րյալ, սա­կայն հե­տա­գա­յում Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վեց ի­րա­գոր­ծել այս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը: Սա ի ցույց է դնում, որ ոչ ե­րեկ, և ոչ էլ այ­սօր Ադր­բե­ջա­նը հե­տաքր­քր­ված չէ կա­յուն ու վե­րահս­կե­լի հրա­դա­դա­րի հաս­տատ­մամբ»։


ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը նկա­տի ու­նի Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, վե­րա­բե­րում են նաև ԵԱՀԿ մշ­տա­դի­տարկ­ման խմ­բի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի ընդ­լայն­մա­նը, շփ­ման գծում տեխ­նի­կա­կան այն­պի­սի մի­ջոց­նե­րի տե­ղադր­մա­նը, կի­րառ­մա­նը, ո­րոնք թույլ կտան ար­ձա­նագ­րել, թե ա­ռա­ջի­նը որ կողմն է խախ­տել հրա­դա­դա­րը:
Նկա­տի ու­նե­նա­լով Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և, ընդ­հան­րա­պես, վե­րը շա­րադր­վա­ծը, ժա­մա­նակն է ար­դեն հետևու­թյուն կա­տա­րե­լու, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կամ որևէ այլ ձևա­չա­փով Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցե­լը և ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լը ոչ միայն ա­նի­մաստ են, ոչ միայն ժա­մա­նա­կի ու մի­ջոց­նե­րի վատ­նում են, այլև վնա­սա­կար այն ի­մաս­տով, որ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը երևու­թա­կա­նու­թյուն կամ պատ­րանք են ստեղ­ծում, թե հրա­դա­դա­րի հաս­տատ­ման, խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման ինչ-որ գոր­ծըն­թաց կա, պետք է սպա­սել դրա ար­դյուն­քին, մինչ­դեռ այդ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նում չկա, այդ ուղ­ղու­թյամբ ցան­կա­ցած նա­խա­ձեռ­նու­թյուն, դեռ նոր ծն­ված, վի­ժեց­վում է Ադր­բե­ջա­նի կող­մից:


Պարզ է և ան­վի­ճե­լի, որ քա­նի դեռ չկան, ա­վե­լի ճիշտ, քա­նի դեռ չեն կի­րառ­վում վերի­ֆի­կա­ցիա­յի մե­խա­նիզմ­ներ, ա­վե­լին` քա­նի դեռ, դրան զու­գա­հեռ, աս­պա­րե­զում չկան հրա­դա­դա­րի ռե­ժի­մի չա­փո­րո­շիչ­նե­րը և սահ­ման­ված չէ, թե հրա­դա­դարն ա­ռա­ջի­նը խախ­տած կող­մը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կամ գո­նե ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի կող­մից ինչ պա­տաս­խա­նատ­վու­թյան է են­թարկ­վե­լու, նրա նկատ­մամբ ինչ պատ­ժա­մի­ջոց­ներ են կի­րառ­վե­լու, հրա­դա­դար լի­նել չի կա­րող:


Կա­րող է հարց ա­ռա­ջա­նալ, թե ար­դյոք պե՞տք է բա­նակ­ցու­թյուն­նե­րից հրա­ժար­վել նույ­նիսկ այն դեպ­քում, ե­թե դրանք հրա­վիր­վեն հենց վեր­իֆի­կա­ցիա­յի մե­խա­նիզմ­նե­րի և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի չա­փո­րո­շիչ­նե­րի մշակ­ման կամ հա­մա­ձայ­նեց­ման շուրջ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցե­լու, եր­կուս­տեք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով: Ա­յո՛, քա­նի դեռ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող­նե­րը կամ ՀՀ-ին բա­նակ­ցու­թյուն­նե­րի հրա­վի­րող­նե­րը (հրա­վի­րո­ղը) Հա­յաս­տա­նին ե­րաշ­խիք չեն տվել, որ Ադր­բե­ջա­նը պահ­պա­նե­լու է ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ու նա­խա­պես չեն սահ­մա­նել ու հայ­տա­րա­րել, թե պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տող կող­մի նկատ­մամբ ինչ պատ­ժա­մի­ջոց­ներ են կի­րառ­վե­լու:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ