Ասում են...

Ասում են...
06.11.2020 | 09:55

...թե կո­րո­նա­վի­րու­սի կտ­րուկ ա­ճող թվե­րին զու­գա­հեռ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն այլևս չի կա­րո­ղա­նում հի­վան­դա­նո­ցա­յին բուժ­ման կա­րիք ու­նե­ցող­նե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել, շտապ օգ­նու­թյունն էլ չի հասց­նում ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քել կան­չե­րին։ Շա­տերն ան­ցել են ինք­նա­բուժ­ման և հիմ­նա­կա­նում տան պայ­ման­նե­րում են փոր­ձում հաղ­թա­հա­րել վա­րա­կը, ան­գամ բժիշկ­նե­րին չեն հարց­նում, թե ինչ դե­ղեր պետք է ըն­դու­նել, ո­րով­հետև շր­ջա­պա­տում այն­քան ծա­նոթ հի­վանդ­ներ կան, որ մի­մյանց տե­ղե­կաց­նե­լով ու փո­խան­ցե­լով դե­ղա­տոմ­սը, կազ­մա­կեր­պում են ի­րենց բու­ժու­մը։ Ա­սում են նաև, թե միշտ չէ, որ հնա­րա­վոր է լի­նում ինք­նա­բու­ժու­թյամբ հաղ­թա­հա­րել հի­վան­դու­թյու­նը, բար­դա­ցում­նե­րի դեպ­քե­րը շատ են, բայց ոչ ոք դեռ չի ա­սել, թե ինչ է լի­նե­լու այս ա­մե­նի վեր­ջը։

Դիտվել է՝ 9173

Մեկնաբանություններ